Ջոն Գրեպպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Գրեպպին
Ծնվել է ապրիլի 2, 1937(1937-04-02) (82 տարեկան)
Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություն լեզվաբան և Հայերենագիտություն

Ջոն Այրդ Քութս Գրեպպին (անգլ.՝ John Aird Coutts Greppin, ապրիլի 2, 1937(1937-04-02), Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լեզվաբան-հայերենագետ։

1971-1974 թվականներին դասավանդել է Ֆլորիդայի (լատիներեն, սանսկրիտ), 1975 թվականին՝ Կլիվլենդի (հունարեն, ընդհանուր լեզվաբանություն) համալսարաններում։

«Բառասկզբային ձայնավորները և շնչեղացումը դասական հայերենում» (1973 թվական), «Դասական հայերենի անվանական վերջածանցները» (1975 թվական) և «Հայերենի կոկորդայինների ուսումնասիրության արդի վիճակը» («ՊԲՏ», № 1, 1975 թվական) և այլ հոդվածներում Գրեպպինը քննության առարկա է դարձրել դասական հայերենի տարբեր փուլերը՝ անդրադառնալով գրաբարի բառապաշարի հիմնական ֆոնդի ծագումնաբանությանը, խեթերենի և հայերենի զուգաբանություններին, փոխառություններին ու ձայնդարձին։

1974-1975 թվականներին գիտահետազոտական աշխատանք է կատարել ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 210 CC-BY-SA-icon-80x15.png