Ջոնահ Փերեթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնահ Փերեթի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1974(1974-01-01) (50 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում և The College Preparatory School?
Մասնագիտությունգործարար
 Jonah Peretti Վիքիպահեստում

Ջոնահ Հ. Փերեթի[1] (անգլ.՝ Jonah Peretti, հունվարի 1, 1974(1974-01-01), ԱՄՆ), ինտերնետ ձեռնարկատեր, «BuzzFeed»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն[2], «The Huffington Post»-ի համահիմնադիր և «Reblog» նախագծի շրջանակներում ռեբլոգինգի մշակող[3][4][5]։

Կրթություն և վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերեթին ծնվել և մեծացել է Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում[6]։ Նրա հայրը՝ քրեական գործերով փաստաբան և նկարիչ է՝ իտալական և անգլիական ծագումով, իսկ մայրը դպրոցի ուսուցչուհի է՝ հրեական ծագումով։ Նրա խորթ մայրը աֆրոամերիկուհի էր[7][8]։ Ջոնահ Փերետին սովորել է Օքլենդի նախադպրոցում, որին հաջորդել է Կալիֆոռնիայի համալսարանը Սանտա Քրուզում, որտեղ 1996 թվականին ավարտել է բնապահպանական գիտությունների բաժինը[4][9]։ 1990-ականների կեսերին համակարգչային գիտության դասեր է տվել Նոր Օռլեանի Իսիդոր Նյումենի դպրոցում[10]։ Ավարտել է MIT Media Lab-ի ասպիրանտուրան[11]։

MIT-ում սովորելու տարիներին Nike-ի հետ նամակագրությունը[12], որում խնդրում էր տպել "sweatshop" գրվածքը կոշիկների վրա, դարձել է վիրուսային[13]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերեթին 2005 թվականին Քենեթ Լերերի, Էնդրյու Բրեյթբարտի և Արիաննա Հաֆինգթոնի հետ միասին հիմնել է «The Huffington Post»-ը[14]։ Սակայն լքել է այն 2011 թվականին՝ «AOL»-ի կողմից 315 մլն դոլարով գնվելուց հետո[4][11][15]։

2005 թվականին Փերեթին Նյու Յորքի «Eyebeam»-ում անցկացրել է «Վարակիչ ԶԼՄ-ներ» ցուցադրությունը, որտեղ էլ 2001 թվականից 2006 թվականներին աշխատել է որպես «R&D Lab»-ի տնօրեն[16]։ Այս ընթացքում Փերեթին մշակել է «ցանցի աշխատանքի մեջ ձանձրացող» հայեցակարգը, որը, նրա կարծիքով, ավելի մեծ է, քան որոշ խոշոր հեռուստատեսային ցանցերի լսարաններ[17]։

2006 թվականի նոյեմբերին Փերեթին հիմնեց «BuzzFeed»-ի «Ինտերնետ հանրաճանաչության մրցույթ» կայքը։ “The Huffington Post”-ից հեռանալուց հետո Փերեթին սկսեց աշխատել “BuzzFeed”-ում լրիվ դրույքով[11]։ Թեև ի սկզբանե կայքը հայտնի էր ինտերնետ մեմերի և ցանկի համադրությամբ, այն առաջինը հայտնեց, որ Ջոն Մաքքեյնը կաջակցի Միթ Ռոմնիին 2012 թվականի Հանրապետական նախընտրական փուլում[11]։ Կայքը շարունակում է աճել՝ հաջորդ տարիներ գրավելով ավելի քան 35 մլն դոլար ֆինանսավորում ներդրողներից։ 2014 թվականի օգոստոսին կայքը ևս 50 մլն դոլար է ստացել «Andreessen Horowitz» ընկերությունից[18], ինչը նախորդ ներդրումների կրկնապատիկն էր[19]։ Կայքը “Andreessen Horowitz”-ի կողմից գնահատվել է 850 մլն դոլար[19]։

2019 թվականին Փերեթին հայտարարել է, որ «BuzzFeed»-ը 15 տոկոսով կկրճատի իր աշխատուժի ընդհանուր քանակը։ Նա ասել է, որ ցանկանում է կրճատել ծախսերը՝ առանց լրացուցիչ դրամահավաքի դիմելու[20][21]։ Իսկ նրա մնացած աշխատուժը միավորվել է, և նրանց առաջին հաջող պայքարը տեղի է ունեցել դուրս մնացած աշխատակիցների համար, երբ նրանք ստացել են վճարովի արձակուրդ[22]։

2021 թվականին ընկերության վիրտուալ ժողովում Փերեթին, որպես «BuzzFeed»-ի գործադիր տնօրեն, աշխատանքից ազատել «The HuffingtonPost»-ի 47 աշխատակիցներին վիճելի եղանակով՝ դուրս մնացած աշխատակիցներին ուղարկելով վիրտուալ հանդիպման գաղտնաբառ՝ «spr!ngisH3r3»:

«The HuffPostUnion»-ը, որը կապված է Ամերիկայի արևելքի գրողների գիլդիային, հայտարարության մեջ ասում է, որ կրճատումները ազդել են նրա 33 անդամների վրա՝ տեղական միության գրեթե մեկ երրորդին։ «Մենք կործանված և վրդովված ենք, հատկապես համաճարակից և տնից աշխատելուց հետո»,– ասվում է հայտարարության մեջ[23]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնահ Փերեթին կատակերգու, դերասանուհի և գրող Չելսի Փերեթիի ավագ եղբայրն է[24]։ Փերեթին ամուսնացած է բլոգեր Անդրեա Հարների հետ, ում հետ ունի երկվորյակ որդիներ[24][25][26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jonah H Peretti, Born 01/01/1974 in California». CaliforniaBirthIndex.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Mid-length video is either 'stuck in the middle' or the future of TV, depending on whether you ask BuzzFeed's CEO or Meg Whitman». Business Insider (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  3. New York Times, Building a Brand with a Blog, May 15, 2006
  4. 4,0 4,1 4,2 Mesure, Susie. «Jonah Peretti: And at number one on Buzzfeed's list is...». Independent.
  5. «Disruptors: Media». Forbes.
  6. «How BuzzFeed's Jonah Peretti Is Building A 100-Year Media Company». Fast Company. Fast Company Magazine.
  7. «Interview: Chelsea and Jonah Peretti discuss their controversial Web site, blackpeopleloveus.com.(9:00-10:00 AM)(Broadcast transcript) - HighBeam Business: Arrive Prepared». business.highbeam.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. Contagiousmedia.org Արխիվացված Ապրիլ 2, 2004 Wayback Machine
  9. «The College Preparatory School», Wikipedia (անգլերեն), 2018 թ․ օգոստոսի 11, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին
  10. «Huffington Post, BuzzFeed co-founder Jonah Peretti started with teaching job at Newman School in New Orleans, website reports». NOLA.com.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Carr, David (2012 թ․ փետրվարի 5). «Significant and Silly at BuzzFeed». The New York Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  12. «Jonah Peretti and Nike». The Guardian. 2001 թ․ փետրվարի 19. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. Serwer, Andy (2013 թ․ դեկտեմբերի 5). «Inside the mind of Jonah Peretti». Fortune Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  14. Politics, Buzzfeed (2012 թ․ մարտի 1). «How Andrew Breitbart Helped Launch Huffington Post». Buzzfeed. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  15. Gustin, Sam (2011 թ․ փետրվարի 7). «AOL Buys Huffington Post for $315 Million, Arianna to Head AOL Media». Wired. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  16. Beaujon, Andrew. «BuzzFeed CEO: Understanding 'how information is shared' can be as valuable as 'traditional reporting talent'». Poynter.
  17. * Peretti interview in STAY FREE! magazine Արխիվացված Փետրվար 23, 2008 Wayback Machine
  18. Rice, Andrew (2013 թ․ ապրիլի 7). «Does BuzzFeed Know the Secret?». New York Magazine. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  19. 19,0 19,1 «BuzzFeed raises another $50 million to fund expansion». CNN. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
  20. Ruggiero, Christine Wang, Ryan (2019 թ․ հունվարի 23). «BuzzFeed to cut overall workforce by 15%: Source». www.cnbc.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. Lee, Edmund (2019 թ․ հունվարի 23). «BuzzFeed Plans Layoffs as It Aims to Turn Profit». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  22. Kludt, Tom; Phung, An (2019 թ․ փետրվարի 12). «BuzzFeed votes to unionize after layoffs». CNN Business.
  23. Robertson, Katie (2021 թ․ մարտի 9). «BuzzFeed lays off 47 HuffPost workers weeks after acquisition». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  24. 24,0 24,1 @stylehatch, Style Hatch - http://stylehatch.co. «The Jolly, Abrupt, WTF Rise of BuzzFeed». {{cite web}}: External link in |first= (օգնություն)
  25. Andrea Harner blog Արխիվացված Հունվար 9, 2016 Wayback Machine; retrieved January 1, 2016.
  26. Bhattacharji, Alex (2017 թ․ ապրիլի 1). «Peretti Siblings Share a Sense of Humor, Not Just Genes». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնահ Փերեթի» հոդվածին։