Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարույր Հովհաննեսի Ջոթյան (մարտի 13, 1913(1913-03-13), Մեծ Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1954(1954-10-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1937)։
Ծնվել է Մեծ Պարնի (ՀԽՍՀ Սպիտակի շրջան) գյուղում։ 1931-1934 թթ. որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Կիրովականի շրջանի գյուղական դպրոցներում։ 1941 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը և որպես մանկավարժ աշխատել ՀԽՍՀ Սիսիանի շրջանում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել ու զորացրվել 1943 թվականին և ուսուցչությամբ զբաղվել ՀԽՍՀ Ստեփանավանի և Ալավերդու (հետո՝ Թումանյանի) շրջաններում։ 1944 թվականից աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1949-1950 թթ. սովորել է Մոսկվայի երիտասարդ գրողների երկամյա դասընթացներում։ Անավարտ է մնացել նրա Խաչատուր Աբովյանին նվիրված վեպը։ Մահացել է Երևանում[1][2]։
- Գերված աղջիկը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 232 էջ[3]։
- Անտառում, Երևան, Հայպետհրատ, 1950, 28 էջ[4]։
- Սերգեյ Ռոզանով, Տրավկայի արկածները (վիպակ, թարգմանության հեղինակակից Սերգո Պայազատ), Երևան, Հայպետհրատ, 1951, 163 էջ[5]։
- Յուրի Յանովսկի, Կիևյան պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 144 էջ[6]։
- Միխայիլ Պրիշվին, Երեք պատմվածք, Երևան, Հայպետհրատ, 1952, 28 էջ։
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 466-467.
- ↑ «AV Production - Պարույր Ջոթյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ջոթյան, Պարույր Հովհաննեսի (1947). Գերված աղջիկը։ Վեպ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Ջոթյան, Պարույր Հովհաննեսի; Մազմանյան, Համբարձում Գալուստի (1950). Անտառում։ Հեքիաթ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Ռոզանով, Սերգեյ; Գրինշտեյն, Ի (1951). Տրավկայի արկածները։ Վիպակ. Translated by Ջոթյան, Պարույր Հովհաննեսի. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Յանովսկի, Յուրի (1951). Հովսեփյան, Գ (ed.). Կիևյան պատմվածքներ. Translated by Ջոթյան, Պարույր Հովհաննեսի. Երևան: Հայպետհրատ.