Ջոզեֆ Բել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ջոզեֆ Բել
Joseph Bell.jpg
Ծնվել էդեկտեմբերի 2, 1837(1837-12-02)[1]
ԾննդավայրԷդինբուրգ
Մահացել էհոկտեմբերի 4, 1911(1911-10-04)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԷդինբուրգ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Բրիտանական կայսրություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, վիրաբույժ, համալսարանի դասախոս և ախտաբան
ԱշակերտներԱրթուր Կոնան Դոյլ
ԱշխատավայրԷդինբուրգի համալսարան
ԱնդամակցությունFellow of the Royal College of Surgeons of Edinburgh?
ԱմուսինCatherine Murray?[2] և Catherine Murray?
ԶավակներJean Isabella Erskine Murray Bell?[1], Cecilia Craigie Bell?[1][2] և Benjamin Bell?[1]
Ծնողներհայր՝ Benjamin Bell of Blackethouse?[1], մայր՝ Cecilia Barbara Craigie?[1]
Joseph Bell Վիքիպահեստում
Բելի տունը Էդինբուրգի Մելվիլ Քրեսենթ փողոցում (կենտրոն)
Դոկտոր Ջոզեֆ Բելի գերեզման, Դին գերեզմանատուն

Ջոզեֆ Բել (անգլ.՝ Joseph Bell, դեկտեմբերի 2, 1837(1837-12-02)[1], Էդինբուրգ - հոկտեմբերի 4, 1911(1911-10-04)[1], Էդինբուրգ), 19-րդ դարի շոտլանդացի վիրաբույժ և Էդինբուրգի համալսարանի բժշկական քոլեջի դասախոս։ Առավել հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի գրական կերպարի նախատիպ[3][4]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելը Սեսիլիա Բարբարա Քրեյգիի (1813–1882) և Բենջամին Բելի (1810–1883) որդին էր և շոտլանդացի առաջին վիրաբույժ Բենջամին Բելի ծոռը։ Համարվել է դատաբժշկական ախտաբանության ռահվիրա այն ժամանակներում, երբ բժշկությունը հանցագործությունների բացահայտման մեջ դեռ չէր օգտագործվում։

Բժշկություն սովորել է Էդինբուրգի համալսարանի բժշկական քոլեջում և 1859 թվականին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ ներկայացնելով «Epithelial cancer : its pathology and treatment» խորագրով դիսերտացիա[5]։ Սովորելու տարիներին նա եղել է Թագավորական բժշկական ընկերության անդամ։ Բելը Վիկտորյա թագուհու անձնական վիրաբույժն էր, երբ վերջինս այցելում էր Շոտլանդիա։ Նա նաև հրատարակել է մի քանի բժշկական դասագրքեր։ Բելը Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջի (RACEd) գիտաշխատող էր, ունեցել է նաև այլ կոչումներ ու 1887 թվականին ընտրվել է վերոնշյալ քոլեջի նախագահ։

Բելը գրել է «Վիրահատական միջամտությունների ձեռնարկ» գիրքը, որը լույս է տեսել 1866 թվականին[6]։

1883 թվականին Բելը Մելվիլ Քրեսենթում գնել է մի մեծ քաղաքային տուն, որը նախկինում պատկաներլ է Լեյթնի ինժեներ Ջոն Միլլերին[7]։

Ջոզեֆ Բելը մահացել է 1911 թվականի հոկտեմբերի 4-ին։ Նա թաղվել է Էդինբուրգի Դին գերեզմանատանը կնոջ՝ Էդիթ Քեթրին Էրսկին Մյուրեյի (1840–1874) և իրենց որդու՝ Բենջամինի ու ծնողների և եղբոր կողքին։

Շերլոկ Հոլմս[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Կոնան Դոյլը ծանոթացել է Բելի հետ 1877 թվականին և ծառայել որպես վերջինիս գործավար Էդինբուրգի թագավորական հիվանդանոցում։ Ավելի ուշ Դոյլը սկսել է գրել սիրված պատմությունների մի շարք, որտեղ ներկայացված էր հերոս Շերլոկ Հոլմսը, որը Դոյլի խոսքերով՝ որպես բնօրինակ ունեցել է Բելին և իր դիտողական կարողությունները[8]։ Բելը տեղյակ էր այս ոգեշնչման մասին։ Ըստ Իրվինգ Ուոլասի՝ Բելը դատաբժշկական փորձագետ պրոֆեսոր Հենրի Լիթլջոնի հետ ներգրավված էր ոստիկանության մի շարք հետաքննությունների մեջ, հիմնականում Շոտլանդիայում, այդ թվում՝ Արդլամոնտի 1893 թվականի սպանությունը։ Բելը նաև Սքոթլանդ Յարդին տրամադրել է իր վերլուծությունները Ջեք Պատռողի սպանությունների վերաբերյալ։

Դրամատիզացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոյլի՝ որպես Բելի գործավար աշխատած ժամանակը գեղարվեստորեն ներկայացվել է «BBC» ընկերության նկարահանած «Սպանության սենյակներ. Շերլոք Հոլմսի մութ սկիզբը» հեռուստասերիալում։ Հնարավոր է, որ սերիալում չափազանցված են ներկայացվել Բելի քրեական հետաքննությունները, ինչպես նաև այն աստիճանը, որով Հոլմսը հիմնված էր Բելի վրա (մարմնավորել է Իան Ռիչարդսոնը), իսկ Դոյլը պատկերված է դոկտոր Վաթսոնի դերում։ Սկզբնական տարբերակը, որին հաջորդել են բազմաթիվ սերիաներ, թողարկվել է DVD-ով և VHS-ով ԱՄՆ-ում 2003 թվականին։

2006 թվականին «Սթոուն» հրատարակչությունը հրատարակեց պատմաբան, դոկտոր Ռոբերտ Հյումի կողմից գրված մի գիրք, «Դոկտոր Ջոզեֆ Բել - Իրական Շերլոկ Հոլմս» վերնագրով, որն ուղղված էր դպրոցականներին ։

«Դոկտոր Ովի» 2006 թվականին նկարահանած «Ատամն ու ճանկը» դրվագում ճանապարհորդող արկածախնդիրը Վիկտորյա թագուհուն ներկայանում է որպես Բելի նախկին ուսանող։

Ժոան Սֆարի «Les dossiers du Professore Bell» կատակերգական գիրքը դոկտոր Բելի գերբնական արկածների մասին է։

Հովարդ Էնգելի «Միստր Դոյլ և Դոկտոր Բել» (1997) վեպը Ջոզեֆ Բելի և Կոնան Դոյլի վրա նրա ազդեցության մասին գեղարվեստական պատմությունն է։

Հուշատախտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին հոկտեմբերի 8-ին, Բելի մահվան հարյուրամյակի օրը, Էդինբուրգի Մելվիլ Քրեսենթ փողոցում տեղադրվել է բրոնզե հուշատախտակ։ Հուշատախտակը բացատրում է Բելի կապը Կոնան Դոյլի և Շերլոկ Հոլմսի հետ և կազմակերպվել ու ֆինանսավորվել է Ճապոնիայի Շերլոկ Հոլմս ակումբի կողմից։ Շենքն այժմ Էդինբուրգում Ճապոնիայի հյուպատոսարանն է։

Բացման արարողությանը մասնակցել են հուշատախտակի տեղադրման մեջ ներգրավված մի քանի անձինք (հիմնականում Տակեշի Շիմիզուն) և Շերլոկ Հոլմսի տարբեր ակումբների ներկայացուցիչներ։ Բոլոր ներկաները կարճ ելույթներ են ունեցել կա՛մ Հոլմսի, կա՛մ ծրագրի հետ իրենց կապերի մասին, ելույթ է ունեցել նաև պրոֆեսոր Օուեն Դադլի Էդվարդսը։ Հուշատախտակն ստեղծվել է Էդինբուրգի «Powderhall Bronze» ընկերության կողմից։

Գերեզման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Kindred Britain
  3. R B Duthie (2004)։ Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ doi:10.1093/ref:odnb/37175 
  4. Rodin, Alvin (1985)։ «Review: Dr. Joe Bell by Ely Liebow»։ Journal of the History of Medicine and Allied Sciences 40 (1): 107։ doi:10.1093/jhmas/40.1.107 
  5. Bell Joseph (1859)։ «Epithelial cancer: its pathology and treatment» (անգլերեն) 
  6. Joseph Bell (1883)։ A manual of the operations of surgery։ MacLachlan & Stewart 
  7. Edinburgh and Leith Post Office Directory 1885–6
  8. Hume, Robert (4 November 2011)։ «Fiction imitates real life in a case of true inspiration»։ Irish Examiner։ Վերցված է 14 November 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]