Ջեք Պատռող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Պատռող
Պատկեր
Ծննդյան ամսաթիվանհայտ
ԾննդավայրԼեհաստան
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[1]
Մահվան ամսաթիվանհայտ
Մահվան վայրԼոնդոն
Սպանություն
Զոհերի թիվ5 +
Սպանության հիմնական տարածքԼոնդոն

Ջեք Պատռող[2] (անգլ.՝ Jack the Ripper), կեղծանուն, որը տրվել է անհայտ սերիական մարդասպանին։ Նա գործում էր Ուայթչափելում և Լոնդոնի արվարձաններում 1888 թվականի երկրորդ կեսում։ Կեղծանունը վերցրված է Կենտրոնական Լրատվական Գործակալությանն (անգլ.՝ Central News Agency) ուղղված նամակից, որի հեղինակը վերցրել է սպանությունների պատասխանատվությունը։ Շատ փորձագետներ նամակը համարում են կեղծիք, որը ստեղծվել է լրագրողների կողմից՝ հանրության հետաքրքրությունը պահելու համար։ Ինչպես նաև Ջեքին անվանում էին «Ուայթչափելից մարդասպան» (անգլ.՝ The Whitechapel Murderer) և «Կաշվե Գոգնոց» (անգլ.՝ Leather Apron)[3]։

Ջեք-պատռողին վերագրվող զոհերը եղել են քաղաքի ետնախորշերից մարմնավաճառներ, որոնց, մարդասպանը, որովայնի խոռոչը բացելուց առաջ, կտում էր կոկորդը։ Ներքին օրգանների կորզումը, առնվազն երեք զոհի մոտ, ենթադրություն է առաջացրել, որ մարդասպանը ունի որոշակի անատոմիական գիտելիքներ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ վիրաբույժին։

Լուրերն այն մասին, որ սպանությունների միջև կապ կա, ուժեղացել են 1888 թվականի սեպտեմբերից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Հայտնի «դժոխքից» (անգլ.՝ From Hell) նամակին, որը ստացել է Ուայթչափելական զգոնության կոմիտեից Ջորջ Լասկը (անգլ.՝ George Lusk), կցված էր զոհերից մեկի երիկամը։ Իր սպանությունների անհավանական դաժանությամբ բնույթի և թերթերում հայտնված տարբեր տեղեկությունների պատճառով շատերը վստահ էին, որ Լոնդոնում գործել է միայն մեկ սերիական մարդասպան, որը ստացել է «Ջեք-պատռող» մականունը։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին Անգլիա ներգաղթել են մի շարք իռլանդացիներ, որոնք հեղեղել էին խոշոր քաղաքները, այդ թվում՝ Իսթ-Էնդ շրջանը։  1882 թվականից սկսած նույն շրջանում բնակություն են հաստատել բազմաթիվ հրեաներ, որոնք ծագումով Արևելյան Եվրոպայից և Ռուսաստանից են[4]։ Իսթ-Էնդի անգլիական համայնքները եղել են գերբնակեցված, բնակիչների թիվը աճում էր, ինչը հանգեցրել է աշխատանքի և կենցաղի պայմանների վատթարացմանը[5]։ Կողոպուտը, բռնությունն ու ալկոհոլի չարաշահումը դարձել են գերբնակեցված շրջանների կյանքի տարբերակիչ առանձնահատկությունը, համատարած աղքատությունը ստիպել է շատ կանանց զբաղվել մարմնավաճառությամբ։ 1888 թվականի հոկտեմբերին Լոնդոնի ոստիկանության քաղաքային վարչությունը, հայտնաբերել է, որ քաղաքում գործում են 62 հասարակած տներ և ավելի քան 1200 մարմնավաճառ[6]։ Տնտեսության անկումը ազդել է տարբեր սոցիալական միտումների զարգացմանը։ 1886 թվականից մինչև 1889 թվականներին Անգլիայում հանրային ցույցերի ալիք է բարձրացել, որոնց ստիպված են եղել միջամտել քաղաքային իշխանությունները[7]։ Ռասիզմը, հանցագործությունը և ծայրահեղ աղքատությունը․ ահա թե ինչ է բնութագրում այդ ժամանակի Ուայթչափելը[8]։ Զարմանալի չէ, որ հենց նման տագնապալի ժամանակներում հասարակությանը ցնցել է դաժան սպանությունների շարք, որոնք վերագրել են սերիական մարդասպան Ջեքին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bbc.co.uk/london/content/articles/2008/05/14/jack_the_ripper_feature.shtml
  2. Написание по:
    Русский орографический словарь / Под ред. В. В. Лопатина, О. Е. Ивановой. — 4-е изд., испр. и доп. — М.: АСТ-Пресс Книга, 2013. — С. 164. — ISBN 978-5-462-01272-3;
    § 123.2 // Правила русской орфографии и пунктуации. Полный академический справочник / Под ред. В. В. Лопатина. — М., 2009.
  3. «A Jack the Ripper Suspect — Leather Apron». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. Kershen, Anne J., «The Immigrant Community of Whitechapel at the Time of the Jack the Ripper Murders», in Werner, pp. 65-97; Vaughan, Laura, «Mapping the East End Labyrinth», in Werner, p. 225
  5. Life and Labour of the People in London (London: Macmillan, 1902—1903) (The Charles Booth on-line archive) retrieved 5 August 2008
  6. Evans and Skinner, Jack the Ripper: Letters from Hell, p. 1; Police report dated 25 October 1888, MEPO 3/141 ff. 158—163, quoted in Evans and Skinner, The Ultimate Jack the Ripper Sourcebook, p. 283; Fido, p. 82; Rumbelow, p. 12
  7. Begg, Jack the Ripper: The Definitive History, pp. 131—149; Evans and Rumbelow, pp. 38-42; Rumbelow, pp. 21-22
  8. Marriott, John, «The Imaginative Geography of the Whitechapel murders», in Werner, pp. 31-63
  9. Haggard, Robert F. (1993), «Jack the Ripper As the Threat of Outcast London», Essays in History, vol. 35, Corcoran Department of History at the University of Virginia