Ջոեն Բոտա (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոեն Բոտա
Բոտան «Արիադնան Նաքսոսից» ներկայացմանը 2012
Ծնվել էօգոստոսի 19, 1965(1965-08-19)[1][2][3][…]
Rustenburg, Հյուսիսարևմտյան նահանգ, ՀԱՀ
Երկիր Ավստրիա[4] և  ՀԱՀ
Մահացել էսեպտեմբերի 8, 2016(2016-09-08)[2][3][5] (51 տարեկան)
Վիեննա, Ավստրիա
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգիչ
ԵրգչաձայնHeldentenor?
Գործիքներվոկալ
Գործունեություն1989-2016
Կայքjohan-botha.com
 Johan Botha (tenor) Վիքիպահեստում

Ջոեն Բոտա (աֆրիկաանս՝ Johan Botha օգոստոսի 19,1965, Ռուստենբուրգ, ՀԱՀ - սեպտեմբերի 8, 2016)[6][7], հարավաֆրիկյան օպերային երգիչ, տենոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտան ծնվել է Հարավային Աֆրիկայի Ռուստենբուրգ քաղաքում։ Առաջնելույթը կատարել է 1989 թվականին քաղաքի Ռուտեպուրտ (անգլ.՝ Roodepoort) թատրոնում։ Համաշխարհային հռչակ է ստացել Բաստիլի օպերայում 1993 թվականին Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» ներկայացումում Պինկերտոնի դերով։ Այդ ժամանակվանից նա ելույթ է ունեցել աշխարհի առաջատար օպերային բեմերում, ինչպիսին են՝ Մետրոպոլիտեն օպերան, Վիեննայի պետական օպերան, Ավստրալիայի օպերային թատրոնը, Լոնդոնի թագավորական օպերային թատրոնը, Լա Սկալան և Զալցբուրգի փառատոնը[8][9]։

2003 թվականին Վիեննայի պետական օպերան Ջոեն Բոտային շնորհել է Օպերային երգիչների պատվավոր կոչում։

Մահվան պահին ապրել է Վիեննայում՝ կնոջ և երկու որդիների հետ։ Մահացել է քաղցկեղից 2016 թվականի օգոստոսի 8-ին[9]։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոեն Բոտան հարավաֆրիկյան ամենաշատ ձայնագրված օպերային երգիչն է։ Ձայնագրվել է Oehms Classics, Arte Nova Classics, BBC Music Magazine ձայնագրող ընկերություններում։

  • Albert: Tiefland onder Bertrand de Billy (2006) Oehms OC 312
  • Dvorak: Stabat Mater (2001)
  • Charles Koechlin: The Jungle Book (1994)
  • The Puccini Experience (1995)
  • Mahler Simfonie 8 onnder Boulez en De Billy
  • Puccini: Turandot onder Gergiev (DVD)
  • Richard Strauss: Daphne onder Bychkov
  • Richard Strauss: Elektra onder Barenboim
  • Richard Strauss: Friedenstag onder Sinopoli
  • Richard Strauss: Taillefer
  • Verdi: Aida onder Gatti (DVD)
  • Verdi: Requiem onder Sinopoli
  • Wagner: Lohengrin onder Bychkov
  • Wagner: Die Meistersinger von Nurnberg onder Thielemann (DVD)
  • Wagner: Tristan und Isolde onder Barenboim
  • Wagner: Die Duette uit Tristan under Isolde onder De Billy
  • Wagner: Die Walkure onder Thielemann (CD en DVD)
  • Ioan Holender Afskeidskonset (Gala van Weense Staatsopera) (DVD)
  • Italiaanse Arias (2001)
  • Wagner Tenoor Arias
  • Weense Staatsopera Gala (DVD)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օպերա Վիվրա
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://wien.orf.at/v2/news/stories/2795471/
  5. Munzinger Personen (գերմ.)
  6. Startenor Johan Botha verstorben
  7. «Johan Botha has died». lewin-management.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  8. Johan Botha(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 «SA tenor Johan Botha dies at age 51». news24.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոեն Բոտա (երգիչ)» հոդվածին։