Ջինսով խաչակիրը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջինսով խաչակիրը
Crusade in Jeans
Ջինսով խաչակիրը ֆիլմ.jpg
Երկիր Flag of Belgium.svg Բելգիա
Flag of Germany.svg Գերմանիա
Flag of Luxembourg.svg Լյուքսեմբուրգ
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Ժանր գրական ստեղծագործության էկրանավորում
Թեմա ճանապարհորդություն ժամանակով
Հիմք Ջինսով խաչակիրը
Թվական 2006 և սեպտեմբերի 27, 2007[1]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Բեն Սոմբոգաարտ[2][3]
Սցենարի հեղինակ Chris Craps և Jean-Claude van Rijckeghem
Դերակատարներ Ջոնի Ֆլին[3], Ստեֆանի Լեոնիդաս[3], Էմիլի Ուոթսոն, Բենո Ֆյուրման, Հերբերտ Կնաուպ, Յան Դեկլեյր, Ջոնի Ֆլին, Ուդո Կիր և Michael Culkin
Օպերատոր Ռեյնիր վան Բրյումելեն
Երաժշտություն Յուրե Հաանստրա
Պատմվածքի վայր Նիդերլանդներ
Տևողություն 130 րոպե
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ջինսով խաչակիրը

Ջինսով խաչակիրը (հոլ.՝ Kruistocht in spijkerbroek; նաև «Խաչակրաց արշավանքը ջինսով»), 2006 թվականի ռեժիսոր Բեն Սոմբոգաարթայի նկարահանած ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է Թեա Բեքմանի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսը դեռահաս Դոլֆն է, ով Նիդերլանդների ֆուտբոլի պատանեկան հավաքականի անդամ էր։ Նրանք պարտվում են բելգիացիներին մրցախաղում։ Իմանալով, որ նրա մայրը աշխատում է լաբորատորիայում, որտեղ զգում փորձարկում են ժամանակի մեքենան, նա որոշում է օգտվել դրանից, որպեսզի վերադառնա մեկ օր առաջ և հաղթի խաղը։ Բայց պատահաբար խառնելով մուտքագրման ծածկագրերի տեղերը՝ Դոլֆը հայտնվում է անցյալում՝ 1212 թվական։

Դոլֆը, չհասցնելով հասկանալ, թե որտեղ է ինքը գտնվում, ենթարկվում է ավազակի հարձակմանը։ Բայց նրան օգնում են մի խումբ երիտասարդ ուխտավորներ, որոնց թվում էր իր հասակակից Ջենը։ Նրանք ուղարկվում են մանուկների խաչակրաց արշավանքի մասնակիցների մոտ, և Դոլֆը, ով պետք էր սպասեր տասներկու ժամ մինչև ժամանակի մեքենան ետ վերադառնար, որոշում է ժամանակավորապես միանալ նրանց։

Տասներկու ժամ անց նա վերադառնում է այն նույն վայրը, որտեղ ենթարկվել էր տելեպորտացիայի, բայց բաց թողնելով տուն վերադառնալու հնարավորությունը՝ Դոլֆը վերադառնում է խաչակիրների մոտ։ Արշավանքի ընթացքում նա պետք է կիրառեր իր խելքը և ժամանակակից բոլոր գիտելիքները՝ արհեստական շնչառություն, կարանտին հիվանդների համար, հնարավորություն բանակցելու, գիտելիքներ աշխարհագրությունից:

Այն ժամանակ, երբ Դոլֆը փորձում է ինքն ապրել և օգնել կարիքավորներին, նրա մայրը փորձում է վերանորոգել կոտրված ժամանակի մեքենան և որդուն տուն վերադարձնել։ Նա, իմանալով հին գրքերից, որ նա մանկական խաչակրաց արշավանքի մասնակից է, լուր է ուղարկում նրան, որ մեքենան կտեղափոխի,․ երբ նա կլինի Ջենովայում։ Դոլֆը Ջենի հետ միասին նշանակված ժամին գալիս է Ջենովա, բայց նրանց վրա հարձակվում են և այնպես է ստացվում, որ միայն նա է տեղափոխվում մեր ժամանակներ։ Դոլֆը, համոզելով մորը հետ վերադարձնել իրեն, տեղափոխվում է անցյալ Ջենին փրկելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջո Ֆլինն Դոլֆ Վեգա Դոլֆ Վեգա
Սեֆանի Լեոնդիդաս Ջեն Ջեն
Էմիլի Ուոթսոն Մերի Վեգա Մերի Վեգա
Մայքլ Քալին Անսելմուս Անսելմուս
Բեննո Ֆյուրման Տադեուշ Տադեուշ
Օֆելյա Լովիմբորդ Իզաբելլա Իզաբելլա

Վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ջինսով խաչակիրը (գիրք)

«Ջինսով խաչակիրը», հայտնի նիդեռլանդացի գրող Թեա Բեքմանի մանկական վեպը։ Պատմում է 1212 թվականի Մանուկների խաչակրաց արշավանքի մասիn: Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և նաև ռուսերենով:

Տարբերություններ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում Դոլֆը պատահական հայտնվում է միջնադարում՝ սխալմամբ հավաքելով համակարգչային թվերը։ Վեպում նա հատուկ է խնդրում ժամանակի մեքենան հետազոտող գիտնակններին իրեն ուղարկել միջին դարեր փորձի համար։
  • Ֆիլմում գլխավոր հերոսին փրկում են ավազակների հարձակումից, փոխարենը գրքում նա ինքն է փրկվում։
  • Որպեսզի Դոլֆը հայտնվեր իր ժամանակաշրջան, նա պարտավոր էր ճիշտ ժամանակին լինել այն նույն վայրում, որտեղ առաջին անգամ տելեպորտացիայի է ենթարկվել։ Ֆիլմում նա մնում է 13-րդ դարում, քանի որ քնած էր մնացել, իսկ ըստ գրքի, նրա տեղը Խաչակրաց արշավանքի մեկ այլ տղա է գնում։
  • Գրքում Նիկոլասի հովվուհին խաբում է երկու վանակնների, որոնցից մեկն արդյուքնում զղջում է և պատմում Դոլֆին երեխաների դեմ խոսակցության մասին։ Ֆիլմում խաբեության մասին գիտեր միայն մեկ վանականը, իսկ սյուժեում առկա էր երիտասարդ քահանա, ով մասնակցում էր գործող իրադարձություններում, և ով կռահում է, թե որտեղից է գլխավոր հերոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]