Ջեքի Ղազարյան
Jump to navigation
Jump to search
Ջեքի Ղազարյան | |
---|---|
Ի ծնե | Ջեքի Ղազարյան |
Ծննդավայր | Չիկագո |
Ազգություն | ամերիկահայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Կայք | jackiekazarian.com/Jackie_Kazarian/home.html |
Ջեքի Ղազարյան (անգլ.՝ Jackie Kazarian, Չիկագո), հայազգի ամերիկացի նկարիչ, ինստալյացիոն արվեստագետ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեքի Ղազարյանը ծնվել է Չիկագոյում։ Սովորել է Իլլինոիս նահանգի Lake Forest դպրոցում, 1981 թվականին ավարտել է Դյուքի համալսարանը, 1989 թվականին՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտը։ 1984-1990 թթ. աշխատել է Բրիտանիկա հանրագիտարանում, 1988 - 2005 թթ.՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտում, համագործակցել է պարուսույցների հետ՝ ստեղծելով ինստալյացիաներ[1]։
2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ստեղծել է «Հայաստան» կտավը։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 Bellvitge Art, Hospitalet de Llobregat, Բարսելոնա, Իսպանիա
- 2010 «Ոչինչ մի ակնկալեք։ Ջեքի Ղազարյանի նոր ստեղծագործությունները», Չիկագոյի մշակույթի կենտրոն
- 2009 Չիկագոյի լիգայի ակումբ
- 2008 «Գոլորշիացում», Alfedena պատկերասրահ, Չիկագո
- «Շնչառություն», Չիկագո
- Արվեստագետի նախագիծ, Artropolis, Չիկագո
- 2007 Արվեստագետի նախագիծ, Artropolis, Չիկագո
- 2006 Focus 5, Իլինոյսիի պետական թանգարան, Չիկագո
- Gebben Gray պատկերասրահ, Ֆենվիլ, Միչիգան
- 2004 Մի՛ թարթիր, Ազատ արվեստի ակումբ, Չիկագո
- 1998 Մարիամի խոհանոցից-պաստառների շարք, Բոյաջյան պատկերասրահ, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան կենտրոն, Փասադենա, Կալիֆորնիա
- 1996 Պարտեզի պաստառներ, Klein արվեստի գործեր, Չիկագո
- 1994 Klein արվեստի գործեր, Չիկագո
- 1993 «55 Mercer», Նյու Յորք
- 1991 Klein արվեստի գործեր, Չիկագո
- «1935 պատկերասրահ», Չիկագո
Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է տարբեր խմբակային ցուցահանդեսների Ֆլորիդայում, Չիկագոյում, Մինեսոտայի համալսարանում, Միչիգանում, Մայամիում, Իսպանիայում, Հայաստանում, Վիետնամում, Ճապոնիայում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 Այցելու արվեստագետ, ԱՄՆ դեսպանատուն, Սիրիա, Դամասկոս
- 2008 Կինը և գենդերն արվեստում և մամուլում, Ellen Stone Belic ինստիտուտի կրթաթոշակ, Կոլումբիայի քոլեջ, Չիկագո
- 1996-2004 Խորհրդատվական խումբ, Չիկագոյի մշակույթի վարչություն
- 1998-2004 Խորհրդատվական կոմիտեի ցուցահանդես, Չիկագոյի մշակույթի վարչություն
- 1997-2004 Դրամաշնորհների նախագահ, քաղաքային արվեստ ծրագիր, Չիկագո
- 1991 Համայնքային արվեստագետ աջակցության ծրագրի դրամաշնորհ, Չիկագո