Հայաստան (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայաստան (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
«Հայաստան»
Hayastan
Հայաստան, Armenia, Hayastan.jpg
տեսակգեղանկար
նկարիչՋեքի Ղազարյան
տարի2015
բարձրություն3,5
լայնություն8
նյութկտավ
ներշնչված էԳեռնիկա[1]
հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն

«Հայաստան», հայազգի նկարչուհի Ջեքի Ղազարյանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված կտավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքի Ղազարյանը «Հայաստան» կտավով իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կտավը ստեղծվել է «Նախագիծ 2015»-ի շրջանակում և նպատակ ունի բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը։

Կտավում պատկերված է կիսաաբստրակտ լանդշաֆտ՝ ծածկված հին հայկական քարտեզների ու ճարտարապետական կոթողների պատկերներով ու տեսարաններով։ Դրանց միավորում են ժանյակները, որոնցից գործել է նաև Ղազարյանի տատիկը։

Աշխատանքում Ջեքի Ղազարյանը ոգեշնչվել է Պաբլո Պիկասոյի «Գերնիկա» կոչվող կտավի օրինակով, որը ներկայացնում է իսպանական գյուղի ռմբակոծությունները Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ղազարյանի կտավն ունի նույն չափսերը, ինչը որ Պիկասոյի նկարը՝ 3,5 x 8 մետր։

«Հայաստան» կտավն ապրիլի 17-ից մայիսի 29-ն առաջին անգամ կցուցադրվի Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանում։ Այնուհետև կցուցադրվի արվեստի տարբեր կենտրոններում[2][3][4]։

Մեջբերումներ Ջեքի Ղազարյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ոչ ոք չէր իմանա, թե ինչ է տեղի ունեցել Գերնիկայում, եթե չլիներ այդ կտավը։ Aquote2.png


Aquote1.png Սա զգացմունքային նախագիծ է։ Ինչպես անցյալի ցավոտ կողմերին անդրադարձող ցանկացած արվեստ, այն անդրադառնում է հիշողությանը, ամոքմանը և կրթության ու իրազեկման միջոցով ավելի լավ աշխարհ ստեղծելուն։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]