Ջերի Օբրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջերի Օբրահ
Jerry Orbach 1965 press photo.JPG
Ծնվել էհոկտեմբերի 20, 1935(1935-10-20)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 28, 2004(2004-12-28)[4][1][2][…] (69 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Waukegan High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Elaine Cancilla Orbach?
Երեխա(ներ)Chris Orbach? և Tony Orbach?
Պարգևներ և մրցանակներ

Ջերոմ Բերնարդ Օբրահ (անգլ.՝ Jerome Bernard Orbach; առավել հայտնի՝ որպես Ջերի Օբրահ (Jerry Orbachհոկտեմբերի 20, 1935(1935-10-20)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 28, 2004(2004-12-28)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, առավել հայտնի է «Օրենք և կարգ» սերիալում կատարած խուզարկու Լեննիի դերով, ինչպես նաև Բրոդվեյի մյուզիքլներում իր դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերի Օբրահը ծնվել է Բրոնքսում՝ հրեա սեֆարդի ընտանիքում, որը Համբուրգից էր, իսկ ծագումով լեհ-լիտվական Փենսիլվանիայից, կաթոլիկուհի, ում հավատով էլ նա դաստիարակվել է[5][6]։ Նա դերասանություն է սովորել Իլինոյսի համալսարանում և Հյուսիսարևմտյան համալսարանում, ապա կատարելագործել է հմտությունները Նյու Յորքի Լի Ստրասբերգի դերասանական ստուդիայում։

Նա Բրոդվեյում նորամուտ է կատարել 1955 թվականին «Եռաթափ Օպերա» բեմադրության ժամանակ, և նույն թվականին առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին։ 1960 թվականին նա խաղացել է «Ֆանտաստիկս» օֆֆ-բրոդվեյյան մյուզիքլում։ Հաջորդ տարիներին նա շատ պահանջված է դարձել Նյու Յորքի թատերական բեմերում՝ ստանալով «Թոնի» հեղինակավոր մրցանակի երեք անվանակարգեր, իսկ 1969 թվականին նա ստացել է այն «Խոստումներ, խոստումներ» մյուզիքլում կատարած դերի համար։

1970-ական թվականներից սկսած Օբրահը հաճախ է հայտնվել հեռուստատեսությունում, որտեղ առավել ժողովրդականություն է ձեռք բերել «Նա գրել է սպանություն», «Ոսկե աղջիկներ» և «Սպանդի բաժին» սերիալներում իր դերերի շնորհիվ։ Հեռուստաէկրանների մեծ հաջողությունը նրան բերել է խուզարկու Լեննի Բրիսկոյի դերը «Օրենք և կարգ» սերիալում, որտեղ նա խաղացել է 1991-2004 թվականններին։

Մեծ էկրանին դերասանն ավելի հազվադեպ է հայտնվել և հիմնականում երկրորդ պլանի դերեր է կատարել։ Դրանցից ավելի հիշարժան են «Անտեսանելի ոստիկանները» (1958), «Քաղաքի արքայազնը» (1981), «Բրյուսթերի միլիոնները» (1985), «Սպանության պատրանքը» (1985), «Կեղտոտ պարեր» (1987), «Հանցագործություններ և զանցանքներ» (1989), «Ունիվերսալ զինվոր» (1992) և «Չինական սուրճ» (2000) ֆիլմերը։ Օրբահի ձայնով է խոսել նաև Լյումիերը «Գեղեցկուհին և հրեշը» հայտնի դիսնեյյան մուլտֆիլմում (1991)։

1958-1975 թվականներին Ջերի Օրբահը ամուսնացած է եղել Մարտին Կուրոյի հետ, որը նրան պարգևել է երկու որդի։ 1979 թվականին նրա երկրորդ կինը դարձել է Բրոդվեյի դերասանուհի և պարուհի Էլեյն Կանսիլան, որի հետ նա մնացել է մինչև իր մահը։ Դերասանը մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 28-ին շագանակագեղձի քաղցկեղից, որի դեմ պայքարում էր նախորդ 10 տարիների ընթացքում։ 2005 թվականի փետրվարին ԱՄՆ կինոդերասանների գիլդիան հետմահու մրցանակ է շնորհել Օրբահին «Օրենք և կարգ» սերիալում լավագույն տղամարդու դերի համար։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ գրող Կուրտ Վոնեգուտին հարցրեցին, թե ով կցանկանար լինել 2005 թվականին Ավստրալիայում կայացած ռադիոհարցազրույցի ժամանակ, նա պատասխանել է. «Անկասկած, Ջերի Օրբահ»։ Այս ճանաչումը պայմանավորվում է նրանով, որ Վոնեգուտը դերասանի մեծ երկրպագու է[7]։

2007 թվականի սեպտեմբերին դերասանի պատվին Նյու Յորքի 53-րդ փողոցը վերանվանվել է Ջերի Օրբահ Ուեյ'[8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20050113175331/http://www.cnn.com/2004/SHOWBIZ/TV/12/29/obit.orbach/index.html
  5. David Hiltbrand (2004-01-04)։ «Jerry Orbach gets his due on the sidewalks of New York»։ The Boston Globe (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ Վերցված է 2013-04-12 
  6. John Anthony Gilvey Jerry Orbach, Prince of the City – His Way from "The Fantasticks" to "Law and Order". — Applause Theatre & Cinema, 2011. — P. 7. — 192 p. — ISBN 9781557839190
  7. October 6, 2005. Kurt Vonnegut interviewed on ABC Radio National Audio by Phillip Adams. Available on the Slaughterhouse-Five Region 4 DVD, released by Umbrella Entertainment Pty Ltd in 2007
  8. Street renamed in Orbach’s honor

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]