Ջեսի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեսի Քինգ
Jessie Marion King.jpg
Ծնվել է մարտի 20, 1875(1875-03-20)[1][2][3][4]
Ծննդավայր Bearsden, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է օգոստոսի 3, 1949(1949-08-03)[1][3][4] (74 տարեկանում)
Մահվան վայր Kirkcudbright, Kirkcudbrightshire, Dumfries and Galloway, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Գլազգոյի արվեստի դպրոց
Մասնագիտություն նկարչուհի
Ամուսին E. A. Taylor
Jessie Marion King Վիքիպահեստում

Ջեսի Մերիոն Քինգ (անգլ.՝ Jessie M. King), մարտի 20, 1875(1875-03-20)[1][2][3][4], Bearsden, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 3, 1949(1949-08-03)[1][3][4], Kirkcudbright, Kirkcudbrightshire, Dumfries and Galloway, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն, շոտլանդացի նկարիչ, մանկական գրականության նկարազարդող:

Կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսիի հայրը զբաղեցրել է Շոտլանդիայի եկեղեցու ամենաբարձր պաշտոններից մեկը, և նա ստացել է խիստ կրոնական կրթություն: 1891 թվականին աղջիկը ընդունվում է Մարգարիտա թագուհու քոլեջը, որտեղ սովորում է գեղանկարչություն: 1892 թվականին Ջեսի Քինգը շարունակում է իր ուսումը Գլազգոյի արվեստի դպրոցում, որն ավարտում է արծաթե մեդալով (1898): 1899 թվականին նկարչուհին սկսում է դասավանդել դպրոցում դիզայն և գրքային նկարազարդում: Ջեսիի առաջին աշխատանքները, որոնք լույս են տեսել 1899—1902 թվականներին Բեռլինի «Գլոբուս» խմբագրությունում, նրան մեծ ճանաչում բերեցին: Քինգի նկարազարդումները ստեղծվել են մոդեռն ոճով նկարչուհու գործունեությունը նաև սերտորեն կապված է շոտլանդիայի մոդեռնիստական «Քառյակը» խմբի հետ, որը գլխավորում էր Չառլզ Ռեննի Մակինթոշը:

1902 թվականին Քինգը ճանապարհորդում է Գերմանիա և Իտալիա, այդ ժամանակ նա բացահայտում է Բոտիչելլիի արվեստը, որը մեծ ազդեցություն է ունեցել նկարչուհու գեղանկարչության վրա: Որոշ ժամանակ անց Ջեսին նկարազարդում է երեխաների Ավետարանը: Այս աշխատանքի համար Թուրինում կայանալիք ժամանակակից դեկորատիվ արվեստի միջազգային ցուցահանդեսում նա արժանանում է ոսկե մեդալի:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jessie M. King illustrations at Art Passions
  • Jessie Marion King biography at the Gracefield Arts Centre in Dumfries, Scotland virtual representation of the Gracefield Arts Centre's Permanent Collection at exploreart.co.uk
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jessie Marion King
  2. 2,0 2,1 Jessie Marion King — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.