Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին
անգլ.՝ Gentlemen Prefer Blondes
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, երաժշտական ֆիլմ[1], կինոկատակերգություն և դրամա
Թվականհուլիսի 1, 1953[2] և ապրիլի 7, 1954[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀովարդ Հոուքս[4][1]
ՊրոդյուսերՍոլ Ս. Սիգել
Սցենարի հեղինակՉարլզ Լեդերեր, Ջոզեֆ Ֆիլդս և Անիտա Լուս
ԴերակատարներՄերիլին Մոնրո[5][4], Ջեյն Ռասել[5][4], Չարլզ Կոբյորն[5][4], Մարսել Դալիո[5][4], Նորմա Վարդեն[5][4], Ստիվեն Գերեյ[5][4], Էլիոտ Ռեյդ[5][4], Ժան դը Բրիակ[5], Ժան դել Վալ[5], Ռոլֆ Սիդան[5], Թեյլոր Հոլմս[5][4], Թոմի Նունան[5][4], Ջորջ Ուինսլոու[6], Հարրի Քերի[6], Ջորջ Չաքիրիս[6], Ջեք Չեֆ[6], Բես Ֆլաուերս[6], Ռոբերտ Ֆուլք[6], Ռոբերտ Ֆուլեր[6], Քոլին Քեննի[6], Հարոլդ Միլլեր[6], Ռեյ Մոնթգոմերի[6], Էլվի Մուր[6], Ռոջեր Մուր[6], Նիլ Նոել[6], Սթիվ Ռիվզ[6], Դոն Ուիլսոն[6] և Հովարդ Ուենդել
ՕպերատորՀարրի Ջ. Ուայլդ
ԵրաժշտությունՀոգի Քարմայքլ, Ժյուլ Սթայն, Էլիոթ Դենիել և Լայոնել Նյուման
ՄոնտաժՀուգ Ս. Ֆոուլեր
Պատմվածքի վայրՓարիզ
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն88 րոպե
ՀաջորդՋենտլմեններն ամուսնանում են թխահերների հետ
 Gentlemen Prefer Blondes (1953 film) Վիքիպահեստում

«Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (անգլ.՝ Gentlemen Prefer Blondes), երաժշտական ֆիլմ` նկարահանված Անիտա Լուսի համանուն գրքի հիման վրա, ռեժիսոր Հովարդ Հոուքսի կատակերգությունը։ Ֆիլմը բեմադրվել է համանուն մյուզիքլի մոտիվներով (1949)։ Գլխավոր դերերում են Ամերիկայի երկու սեքս-խորհրդանիշները՝ թխահեր Ջեյն Ռասելը և շիկահեր Մերիլին Մոնրոն։

1955 թվականին լույս է տեսել ֆիլմի շարունակությունը՝ «Ջենտլմեններն ամուսնանում են թխահերների հետ», որտեղ նկարահանվել է Ջեյն Ռասելն առանց Մերիլին Մոնրոյի, և ֆիլմն այնպիսի հաջողություն չի ունեցել հանդիսատեսի մոտ, ինչպես առաջին մասը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոթի Շոուն (թխահեր) և Լորելի Լին (շիկահեր)՝ երկու երգչուհիներ և մտերիմ ընկերուհիներ, ուղևորվում են ծովային ճանապարհորդության «Queen Mary» զբոսանավով՝ Ատլանտյան օվկիանոսի վրայով դեպի Փարիզ հյուրախաղերի։ Երկու չամուսնացած աղջիկներ որոնում են պոտենցիալ փեսացուներ։ Բայց եթե Դորոթին նախընտրում է ամուսնությունը՝ հիմնված սիրո վրա, ապա Լորելին` միայն հաշվարկով, ընդ որում Լորելին արդեն նշանված է միլիոնատեր Գաս Էսմոնդի հետ։ Էսմոնդի կասկածամիտ հայրը հարսի հետևից մասնավոր խուզարկուի է ուղարկում՝ հանձնարարելով հետևել, թե արդյոք Լորելին հավատարիմ կմնա Գասին։

Փարիզ հասնելու ճանապարհին կպչուն Լորելին հանդիպում է միլիոնատեր և «Փիգգի» ալմաստի հանքերի սեփականատեր Բիքմանին և հեշտությամբ գայթակղում նրան։ Մասնավոր խուզարկու Էրնի Մելոունին հաջողվում է այդ թեմայով վարկաբեկող ապացույցներ հավաքել։ Չնայած նրան, որ Մելոունն անկեղծորեն սիրահարվում է Լորելիի ընկերուհուն՝ Դորոթիին, խիստ անձնական լուսանկարներն ընկնում են փեսացուի հոր ձեռքը, և նա համոզում է Գասին հրաժարվել Լորելիի հետ ամուսնությունից։ Փարիզ ժամանելուն պես աղջիկները հայտնաբերում են, որ Էսմոնդը հրաժարվում է վճարել շքեղ հյուրանոցում իրենց բնակության համար։ Այդ ընթացքում նրանց առաջ նոր խնդիր է ծառանում. Բիքմանի կինը Լորելիին մեղադրում է իր ադամանդե տիարան՝ թագը գողանալու մեջ, ինչը միլիոնատերն իրականում նվիրել էր Լորելիին զբոսանավում։ Այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվում է վերադարձնել զարդը, նա խոստանում է պատասխանատվության ենթարկել Լորելիին։

Ելույթից հետո Դորոթին և Լորելին կիմանան, որ ֆրանսիական ոստիկանությունը վերջինիս ձերբակալման օրդեր ունի։ Լորելին համաձայնում է վերադարձնել թագը, բայց չի գտնում այն. ինչ-որ մեկը գողացել էր։ Այդ ժամանակ Դորոթին, դնելով բաց գույնի մազերով կեղծամը, գնում է դատարան ընկերուհու փոխարեն, իսկ նա մնում է հանդերձարանում Գասի հետ՝ փորձելով համոզել նրան վճարել թագի դիմաց։

Դատարան են գալիս Էսմոնդ ավագն ու Մելոունը։ Դորոթիին հաջողվում է անճանաչ մնալ բոլորի կողմից, բացի Մելոունից, և համոզել նրան հրաժարվել իր ցուցմունքներից։ Որոշ ժամանակ անց Մելոունն ասում է, որ գլխի է ընկնում, թե որտեղ է գտնվում թագը, և պատրաստ է այն դատարանի դահլիճ հասցնել։ Ստանալով նման հնարավորություն՝ նա շուտով բերում է միլիոնատեր Բիքմանին։ Գործը հայտարարվում է փակված։

Վերջում Լորելին և Գասը հանդիպում են նրա հոր հետ։ Նա մենակ է մնում նրա հետ և համոզում իր ճշմարտացիության մեջ։ Ֆիլմն ավարտվում է միաժամանակ անցկացվող երկու հարսանիքների տեսարանով՝ Գասի և Լորելիի, Էրնիի և Դորոթիի, որոնք տեղի էին ունենում միևնույն զբոսանավում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Լորելի Լիի դերի համար պլանավորվում էր Բեթի Գրեյբլը, որին ֆիլմի համար ստիպված կլինեին վճարել 150 000 դոլար, սակայն «Նիագարա» կինոֆիլմի հաջողության և ավելի քիչ հոնորարի պատճառով այդ դերը բաժին հասավ Մերիլին Մոնրոյին։ Մոնրոյի հոնորարը կազմել է ընդամենը 11 250 դոլար, մինչդեռ Ջեյն Ռասելի հոնորարը գրեթե 18 անգամ ավելին պիտի լիներ[7][8]։ Նկարահանումների ժամանակ Մոնրոն նույնիսկ սեփական հանդերձարան չուներ։ Արդյունքում դերասանուհին վրդովվել է. «Տեսե՛ք, ֆիլմը կոչվում է «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին», իսկ ես շիկահեր եմ»[8]։

Ֆիլմի շահույթը կազմել է 5,3 միլիոն դոլար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0045810/
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://www.bbfc.co.uk/releases/gentlemen-prefer-blondes-1953
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 http://www.imdb.com/title/tt0045810/fullcredits?ref_=tt_cl_sm
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Donald Spoto Marilyn Monroe: the biography. — Eagle Large Print, 1993. — ISBN 9780792717362
  8. 8,0 8,1 Ричард Мерриман. — Последнее интервью Мэрилин Монро«Мэрилин Монро изливает свою душу». monroemarilyn.narod.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» հոդվածին։