Ջորջ Չաքիրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Չաքիրիս
անգլ.՝ George Chakiris
George Chakiris Medical Center 1970.JPG
Ծնվել էսեպտեմբերի 16, 1934(1934-09-16)[1] (86 տարեկան)
ԾննդավայրNorwood, Համիլթոն, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, պարող, երգիչ և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար և Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ
georgechakiris.com

Ջորջ Չաքիրիս (անգլ.՝ George Chakiris, ծնվ. սեպտեմբերի 16, 1934(1934-09-16)[1], Norwood, Համիլթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի պարող, երգիչ և դերասան, «Օսկար»-ի մրցանակակիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Չաքիրիսը ծնվել է Օհայոյում հույն գաղթյալների ընտանիքում[2]: 1947 թվականին 12 տարեկան հասակում նա առաջին անգամ հանդես եկավ մեծ էկրանին «Սիրո երգը» ֆիլմում Քեթրին Հեփբերնի հետ միասին գլխավոր դերում, որտեղ կատարեց երգչախմբում երգող փոքրիկ տղաներից մեկի դերը: Պատանի տարիներին Չաքիրիսըայցելում էր պարի դպրոց[3], իսկ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո երեկոյան սկսել է երգի և դիամատիկական արվեստի դասեր վեցնել՝ կեսօրներին աշխատելով Լոս Անջելեսի տոնավաճառներից մեկում:

1950-ական թվականների ընթացքում նա հայտնվել է կինոյում, որպես կանոն, երգչախմբի անդամի կամ պարող կարգավիճակով: Հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ջենթլմենները նախընտրում են շիկահերների» (1953), «Պայծառ Սուրբ ծնունդ» (1954) և «Ծաղիկների թմբուկի երգը» (1961):

Ջորջ Չաքիրիսը հաջողության գագաթնակետին հասավ 1961 թվականին, երբ կատարեց Բեռնարդոյի դերը «Վեսթսայդյան պատմություն» բրոդվեյան մյուզիքլի կինոտարբերակում: Այդ ֆիլմի համար դերասանն արժանացավ «Օսկար»-ի և «Ոսկե գլոբուս»-ի երկրորդ պլանի լավագույն դերը կատարելու համար:

Կինոյի կարիերայի հետ միասին՝ Չաքիրիսը հանդես էր գալիս նաև Բրոդվեյում և նկարահանվում էր հեռուստատեսությունում: 1960-ական թվականների սկզբին կայացավ նրա երաժշտական առաջնելույթը, ինչից հետո նա ձայնագրեց մի քանի հաջողակ հիթեր: 1970-ական թվականների սկզբից Չաքիրիսը մեծավ մասամբ զբաղվում էր հեռուստատեսային գործունեությամբ, որտեղ հաջորդ քսան տարիների ընթացքում հայտնվել է այդ տարիներին հանրահայտ մի շարք սերիալներում, որոնց թվում էին «Նա սպանություն է գրել» և «Սանտա Բարբարա» սերիալները: 1996 թվականին նա ավարտեց իր դերասանական կարիերան, իսկ նրա նոր աշխատանքը դարձավ արծաթից զարդերի պատրաստումը, որը նրա երբեմնի հոբբին էր[4]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. George Chakiris Biography (1934-). Film Reference.com.
  3. George Chakiris. Yahoo! Movies.
  4. Holleran, Scott. A Boy Like That. BoxOfficeMojo.com. 21 March 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]