Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ
JENNIE FOWLER WILLING A woman of the century (page 795 crop).jpg
Ծնվել էհունվարի 22, 1834(1834-01-22)
ԾննդավայրԿանադա Վեսթ, Կանադայի նահանգ, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 6, 1916(1916-10-06) (82 տարեկանում)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունուսուցչուհի, գրող, քարոզիչ, սոցիալական բարեփոխիչ և սուֆրաժիստ
ԱզգությունԱմերիկացի
ԿրթությունEvanston College for Ladies?
ԱշխատավայրԻլինոյսի Ուեսլիյան համալսարան[1]
Jennie Fowler Willing Վիքիպահեստում

Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ (անգլ.՝ Jennie Fowler Willing, հունվարի 22, 1834(1834-01-22), Կանադա Վեսթ, Կանադայի նահանգ, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 6, 1916(1916-10-06), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Կանադայում ծնված ամերիկացի մանկավարժ, գրող, քարոզիչ, սոցիալական բարեփոխիչ, սուֆրաժիստ, անգլերենի պրոֆեսոր, զսպվածության շարժման առաջնորդ: Գրել է մի քանի գրքեր, այդ թվում՝ From Fifteen to Twenty-five: A Book for Young Men[2]: 19 տարեկանում ամուսնացել է իրավաբան և մեթոդիստ քահանայի հետ[3]: 1873 թվականին ամուսնու հետ միասին դարձել են Իլինոյսի Ուեսլիյան համալսարանի պրոֆեսորներ:

Ուիլինգն աչքի ընկավ, երբ միացավ Իլինոյսի կանանց զսպվածության միությանը և տարիներ շարունակ ղեկավարեց այն: Նա Էմիլի Հանթինգթոն Միլերի հետ միասին ներգրավված էր 1874 թվականի Քլիվլենդյան կոնվենցիայի ստեղծման և ղեկավարման գործում, որտեղ ձևավորվեց Կանանց քրիստոնեական զսպվածության միություն[4]: Որոշ ժամանակահատված Ուիլինգը եղել է ազգային կազմակերպության ամսագրի խմբագիր: 1895 թվականին ստեղծել է Նյու Յորքի Ավետարանչական ուսուցման դպրոցը[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննի Ֆաուլերը ծնվել է 1834 թվականին Վերին Կանադայի Բարֆորդ գյուղական քաղաքում՝ Հորացիո և Հարիեթ (Ռյան) Ֆաուլերների ընտանիքում[5], որոնք անգլիական, շոտլանդական և իռլանդական արմատներ ունեին: Նրա մայրական տատիկը ժառանգությունից զրկվել էր, քանի որ որոշել էր անապատային վտանգները կիսել ճանապարհորդ քահանա Հենրի Ռյանի հետ[6]: Նրա հայրը կանադացի «հայրենասեր» էր, ով կորցրել էր ամեն ինչ՝ փորձելով պահպանել ազգային անկախությունը: Նա ուրախ էր, որ կարողացել էր ընտանիքի հետ և նոր կյանք սկսել նոր Արևմուտքում: Նա կարող էր իր երեխաներին ավելի շատ բան տալ քան բռնակալության ատելությունը, մշտական արդյունաբերություն, ստույգ տնտեսություն և լավ բարքեր[7]:

Երկու տարեկանում Ուիլինգն ընկել է ջրհորը և երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել[8]: 1842 թվականին ընտանիքը տեղափոխվել է Իլինոյիսի Նյուարք ավան, որտեղ նրա եղբայրը՝ Չարլզ Հենրի Ֆաուլերը[9] որոշակի ժամանակահատված նշանված է եղել Ֆրանսիս Է. Ուիլարդի հետ[5]:

1872-1873 թվականներին սովորել է Աղջիկների Էվանսթոն դպրոցում[7][9]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ

Ուիլինգը դպրոցում սկսել է դասավանդել, երբ 15 տարեկան էր: Հաջորդ տարի ձմռանը փոխարինել է գյուղի դպրոցի ուսուցչին[7]:

1853 թվականին՝ 19 տարեկան հասակում, ամուսնացել է մեթոդական եպիսկոպոսական եկեղեցու քահանա Ուիլյամ Քրոսգրով Ուիլինգի հետ[10] և տեղափոխվել Նյու Յորք նահանգ: Քահանայի կնոջ պարտականությունները նրան քիչ ժամանակ էին թողնում ուսումնասիրության համար, բայց նա շարունակում էր գիտություն ուսանել: 16 տարեկանում Ուիլինգը սկսել է գրել մամուլի համար և բացի թերթերին և ամսագրերին մշտապես թղթակցելուց, նա Նյու Յորքի թերթերի համար երկու հրատարակություններ է պատրաստել և 10 գրքեր: 1873 թվականին ընտրվել է Իլինոյսի Վեսլիյան համալսարանի անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր, այնուհետև դարձել է մի քանի գրական հաստատությունների հոգաբարձու կամ ուսուցիչ: 1874 թվականին առաջադրվել է Իլինոյս նահանգի հանրային դասավանդման գերատեսչությունում, սակայն այլ պարտականությունների պատճառով ստիպված էր հրաժարվել առաջադրումից[7]:

Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ

Ուիլինգը մի քանի տարի ղեկավարել է Իլինոյսի կանանց պետական զսպվածության միությունը: Միլերի հետ միասին նա հանդես է եկել Քլիվլենդյան կոնվենցիայի կոչով և ղեկավարել է այդ մարմինը, որտեղ կազմակերպվել է «Կանանց ազգային քրիստոնեական զսպվածության միությունը» (NWCTU): Ուիլինգը եղել է NWCTU-ի օրգանի առաջին խմբագիրը, որը հետագայում կոչվել է Union Signal[10]: Հանդես է եկել հանրային ելույթներով, գրավել մեծ լսարաններ ԱՄՆ խոշոր քաղաքներում:

Որպես էվանգելիստ՝ նա բազմաթիվ մեծ ու կարևոր բարեփոխումների ծառայություններ է իրականացրել: Նյու Յորք տեղափոխվելուց հետո 1889 թվականին զբաղված է եղել տնային առաքելության աշխատանքով՝ իր ավետարանչական ծառայություններով, իտալական առաքելությամբ և ներգաղթյալների բյուրոյի հետ աշխատանքներով, ներգաղթյալ աղջիկների տան հարցերով Նյու Յորքում, Բոստոնում և Ֆիլադելֆիայում[7]: Եղել է Իլինոյսի կանանց ընտրական իրավունքի ղեկավար[6]:

Ուիլինգը մահացել է 1916 թվականի հոկտեմբերի 6-ին, Նյու Յորքում[10]: Իր գումարները թողել է բարեգործական ընկերություններին[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kostlevy, William (1 April 2010). The A to Z of the Holiness Movement. Scarecrow Press. ISBN 978-1-4617-3180-1.
  • Radcliffe College (1971). Notable American Women, 1607-1950: A Biographical Dictionary. Harvard University Press. ISBN 978-0-674-62734-5.
  • Willard, Frances Elizabeth (1995). Writing Out My Heart: Selections from the Journal of Frances E. Willard, 1855-96. University of Illinois Press. ISBN 978-0-252-02139-8.
  • Yrigoyen, Charles Jr.; Warrick, Susan E. (7 November 2013). Historical Dictionary of Methodism. Scarecrow Press. ISBN 978-0-8108-7894-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Jennie_Fowler_Willing
  2. Jennie Fowler Willing (1885)։ From Fifteen to Twenty-five: A Book for Young Men։ McDonald & Gill 
  3. 3,0 3,1 3,2 "Willing, Jennie Fowler (1834–1916)." Women in World History: A Biographical Encyclopedia. Encyclopedia.com. 19 Aug. 2017
  4. Gordon, Elizabeth Putnam (1924)։ Woman Torch Bearers։ Woman Christian Temperance Union։ էջ 15 
  5. 5,0 5,1 Radcliffe College, 1971, էջ 623
  6. 6,0 6,1 Yrigoyen, Warrick, էջ 399
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Willard, Livermore, էջ 785
  8. «Jennie Fowler Willing (1834–1916)»։ SpringerLink։ Վերցված է 2017-08-19 
  9. 9,0 9,1 Willard, 1995, էջ 130
  10. 10,0 10,1 10,2 Kostlevy, 2010, էջ 327