Ջեննա Էլֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեննա Էլֆման
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 30, 1971(1971-09-30)[1] (52 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, պոդքաստեր և հեռուստատեսային պրոդյուսեր
IMDb։ID 0001184
jennaelfman.com

Ջեննա Էլֆման (անգլ.՝ Jenna Elfman, ծնված Ջենիֆեր Մերի Բութալա,անգլ.՝ Jennifer Mary Butala. սեպտեմբերի 30, 1971(1971-09-30)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել առաջին հերթին ABC հեռուստաընկերության «Դարմա և Գրեգ» սերիալի գլխավոր հերոսուհու՝ Դարմայի դերի տպավորիչ կատարման շնորհիվ։

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննա Էլֆմանը ծնվել է Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելես քաղաքում, Սյու և Ռիչարդ Ուեյն Բութալաների ընտանիքում[2]։ Նրա մայրը տնային տնտեսուհի էր, հայրը՝ Hughes Aircraft ավիաընկերության ղեկավարներից մեկը։ Հոր կողմից նա խորվաթական ծագում ունի, դավանում է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննա Էլֆմանն իր կարիերան սկսել է 1990 թվականին՝ Depeche Mode - Strange Too երաժշտախմբի մի շարք կատարումների, ինչպես նաև Քրիս Այզեքի Somebody's Crying երգի տեսահոլովակներով, որտեղ նկարահանվել է որպես պարուհի։

1996 թվականին Ջեննան հայտնվեց «Townies» կատակերգական սերիալում, որտեղ Լորեն Գրեհեմը գլխավոր աստղն էր, սակայն նրա կատարումը չտպավորեց կինոքննադատներին։ Հաջորդ տարի Ջեննան սկսեց նկարահանվել « Դարմա և Գրեգ » սերիալում, որը նրան ժողովրդականություն բերեց։

Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերից էր «Շահույթով ընկերներ (ֆիլմ)-ը, որտեղ գլխավոր դերերը կատարում են Ջասթին Թիմբերլեյքը և Միլա Կունիսը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու՝ դերասան Բոդի Էլֆմանի / Bodhi Elfman հետ Ջեննան ծանոթացել է 1991 թվականի փետրվարին Sprite-ի գովազդի քասթինգի ժամանակ։ Նրանք ամուսնացել են 1995 թվականին։ 2007 թվականի հուլիսի 23-ին ծնվել է նրանց առաջին որդին՝ Սթորին[4], իսկ երկրորդ որդին՝ Իսթոն Քուին Մոնրոն, ծնվել է 2010 թվականի մարտի 2-ին[5]։

Ջեննա Էլֆմանը սայենթոլոգ է[6]։

2005 թվականին Ջեննա Էլֆմանը և նրա ամուսինը արվեստի, ժամանցի և լրատվամիջոցների խորհրդի անդամների թվում մասնակցեցին Psychiatry: An Industry of Death թանգարանի հանդիսավոր բացմանը։

2008թ. մարտի 27-ին Չարլի Շինի և սայենթոլոգների եկեղեցու մասնակցությամբ Ջեննա Էլֆմանը կազմակերպեց Նարկոնոն New York Rescue Workers Detoxification Project բարեգործական նախագիծը[7] :

2006 թվականի փետրվարին eBay- ում աճուրդի հանվեց Ջեննա Էլֆմանի հետ ընթրիքը, որի հասույթը փոխանցվեց Communities In Schools կազմակերպությանը[8]։ Նա նմանատիպ աճուրդների մասնակցել է նաև 2007[9] և 2008 թվականներին։

2007 և 2008 թվականներին Վալենտինի օրվա առթիվ սահմանափակ տպաքանակով թողարկվեցին Ջեննա Էլֆմանի շուրթերի արտատպվածքով փոստային նամականիշեր, որոնց հասույթը փոխանցվեց Միացյալ Նահանգների Humane Society-ին։

2008 թվականի սեպտեմբերին Ջեննան միացավ September Campaign-ին՝ սեպտեմբերյան արշավին ՝ կոչ անելով ծննդյան օրվա կապակցությամբ ստացած գումարները նվիրաբերել Եթովպիայում քաղցրահամ ջրերի հայտնաբերման նպատակով իրականացվող հորատման աշխատանքների ֆինանսավորմանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր

Կաղապար:ВвФильме

1992 ս Նա գրեց՝ սպանություն Murder, She Wrote балерина
1992 ս Freshman Dorm Freshman Dorm Թինա
1993 հֆ Կրկնակի խաբեություն Double Deception Լիզա Մայորսկի
1994 ս Ջորջ Քարլինի շոուն The George Carlin Show հոգեբուժարանի աղջիկ
1995 ս Հրաձիգը Pointman Մերի Էլեն
1995 ս Մոնրոները The Monroes Լիլի
1995 ս Ռոզաննա Roseanne Գեռլան
1996 ս Նյու Յորքի ոստիկանությունը NYPD Blue Փեթի Սնոու
1996 ս Թիվ 1 սպանությունը Murder One Անժելա Սքալեզե
1996 ս Գրեթե կատարյալ Almost Perfect Բեքի Թոլ
1996 հֆ Նրա վերջին շանսը Her Last Chance Լեսլի
1996 ս Քաղաքաբնակները Townies Շենոն
1997 ս Միայնակ տղան The Single Guy Ջորդան
1997 ֆ Սպանություն Գրոս Փոյնթում Grosse Pointe Blank Տանյա
1998 ֆ Քրիփենդորֆի ցեղը Krippendorf’s Tribe Վերոնիկա
1998 ֆ Սպասել չեմ կարող Can't Hardly Wait հրեշտակ
1998 ֆ Դոկտոր Դուլիթլ Doctor Dolittle բու
1999 ֆ Վեներա Venus Վեներա
1999 ֆ Էդը՝ հեռուստացույցից Edtv Շարի
2000 ֆ Պահպանելով հավատը Keeping the Faith Աննա Ռայլի
2000 մֆ Կիբերաշխարհ CyberWorld Փիգ
2000 մֆ Թուրինջագույն արջուկ The Tangerine Bear: Home in Time for Christmas! Լորլեյ
2001 ֆ Քաղաքն ու գյուղը Town & Country Օբյորն
1997-2002 ս Դարման ու Գրեգը Dharma & Greg Դարմա
2002 հֆ Մանիա Obsessed Էլենա Ռոբերտս
2003 ֆ Լունի Թյունզ. Կրկին գործի մեջ Looney Tunes: Back in Action Քեյթ
2004 ս Երկուսուկես մարդ Two and a Half Men Ֆրենկի
2004 մֆ Քլիֆորդի մեծ կինոն Clifford’s Really Big Movie Դորոթի
2005 ֆ Touched Touched Անժելա Մարտեն
2006 ս Courting Alex Courting Alex Ալեքս Ռոուզ / Բեքս Օթուել
2007 ս Քույրեր ու եղբայրներ Brothers & Sisters Լիզի Ջոնս-Բեյքեր
2008 ֆ Խփվածը Struck /կարճամետրաժ
2008 ս Իմ անունը Էռլ է My Name Is Earl Քիմմի Հիմլեր
2009 ս Հատուկ գործակալ Օզոն Special Agent Oso Մայայի մայր
2009 ֆ Հենրի Լեֆեյի վեց կանայք The Six Wives of Henry Lefay Օֆելյա
2009 ֆ Սիրո վերքեր Love Hurts Դարլին
2009-2010 ս Միտումնավոր պատահականություն Accidentally on Purpose Բիլլի
2011 ս Մաթումբո Գոլդբերգ Matumbo Goldberg Մաթումբո Գոլդբերգ
2011 ֆ Արտոնություններով ընկերներ Friends with Benefits Էննի
2011 հֆ Bad Mom Bad Mom Ջուլիա
2011 ֆ Forbidden Zone 2: The Forbidden Galaxy Forbidden Zone 2: The Forbidden Galaxy Surreal Dancing Vision
2018 ս Վախեցեք քայլող մեռյալներից Fear the Walking Dead Նաոմի / Ջուն

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «Jenna Elfman Biography» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Jenna Elfman» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Jenna Elfman Welcomes a Baby Boy» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  5. «Jenna Elfman Welcomes Second Son» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
  6. Jeanette Walls Scientology’s latest celeb Արխիվացված 2012-05-02 Wayback Machine // The Scoop, 24 February 1999.
  7. «Jenna hosts NY Rescue Workers Detoxification Project Charity Event» (անգլերեն). 2008 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Grammy Award-Winning Singers Alicia Keys and Patti LaBelle, Actress Jenna Elfman Top the List of Entertainers to Participate in Online Celebrity Auction» (անգլերեն). PR Newswire. 2006 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  9. «Your Chance to have lunch with Jenna in person!» (անգլերեն). 2007 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեննա Էլֆման» հոդվածին։