Ջեյմս Հարիսոն Քոբերն կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Հարիսոն Քոբերն կրտսեր
անգլ.՝ James Coburn
James Coburn The Californians 1959.JPG
Ծնվել էօգոստոսի 31, 1928(1928-08-31)[1][2][3][…]
ԾննդավայրLaurel, Սեդար շրջան, Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 18, 2002(2002-11-18)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելես քաղաքի քոլեջ, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Քոմփթոնի ավագ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոդերասան, հեռուստառեժիսոր, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան
Ժանրերվեսթեռն
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
jamescoburn.com

Ջեյմս Հարիսոն Քոբերն կրտսեր (անգլ.՝ James Harrison Coburn, Jr.; օգոստոսի 31, 1928(1928-08-31)[1][2][3][…], Laurel, Սեդար շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - նոյեմբերի 18, 2002(2002-11-18)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ամերիկացի դերասան, որը նկարաանվել է ավելի քան յոթ տասնյակ ֆիլմերում և շուրջ հարյուր հեռուստատեսային ներկայացումներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Քոբերն— մեխանիկ Ջեյմս Հարիսոն Քոբերն ավագի և Մայլետ Կոբերնի (նախաամուսնական ազգանունը՝ Ջոնսոն) որդին։ Նրա մայրական պապը և տատը գաղթել էին Շվեդիայից։ Քոբերնը մեծացել է Կամպտոն քաղաքում (Կալիֆորնիա

1950-ականների կեսերին նա տեղափոխվել է Նյու Յորք՝ դերասանական վարպետություն սովորելու Ստելլա Ադլերի մոտ [4]։Որպես դերասան՝ նա իր դեբյուտը կատարեց Սան Դիեգոյի La Jolla Playhouse թատրոնի բեմում։Հեռուստասերիալներում մի քանի դրվագային դերերից հետո նա նկարահանվեց մի մեծ կինոնկարում ` «The Lone Ridere» վեսթերնում(1959)։ Նույն թվականին նա առաջին անգամ ամուսնացավ Բևերլի Քելիի հետ։ Զույգը ունեցավ երկու երեխա՝ Ջեյմս Հարիսոն Քոբերն IV (ծնվ. 1961) և Լիզա (ծնված 1967)։

Մեծ ճանաչում ունեցան «Հրաշալի յոթնյակը» (1960) և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին «Մեծ փախուստ» (1963) թրիլլերը։ Ռեժիսոր Ջոն Սթերջեսի նկարահանած երկու ֆիլմերում էլ Քոբերնը խաղում էր իր ընկերներ Սթիվ Մակկուինի և Չարլզ Բրոնսոնի հետ, իսկ «Հրաշալի յոթնյակ»-ում՝ նաև Ռոբերտ Վոնի հետ, որին ճանաչում էր դեռևս քոլեջից։ 1965 թվականին նա նկարահանվեց Սեմ Պեկինպայի «Մայոր Դենդի» ֆիլմում, իսկ հետագայում նա կնկարահանվի այդ ռեժիսորի եւս երկու ֆիլմերում։

«Մեր կողմնակից Ֆլինտը» (1966) և «Ֆլինտի նմանակը»(1967) ֆիլմերում Քոբերնը խաղում էր գաղտնի գործակալի դեր՝ ծաղրանմանակելով Շոն Քոններիի դերը Ջեյմս Բոնդի մասին հեռուստասերիալում։

Վաթսունականների վերջին նա հետաքրքրվեց արեւելյան մարտարվեստով (սովորում էր Բրյուս Լիի մոտ և բուդդիզմ), ուստի շատ չէր նկարահանվում։

1971 թվականին Քոբերնը խաղում էր իռլանդացի հեղափոխականի դերը Սերջիո Լեոնեի «With Dynamite in Fist» ֆիլմում։ Մեքսիկական հեղափոխության մասին այս վեսթերնում նրա գործընկերն էր Ռոդ Սթայգերը։

1970-ականներին թողարկվեց Սեմ Պեկինպայի ևս երկու կինոնկար Քոբերնի մասնակցությամբ՝ «Փեթ Գերրեթը և Բիլլի Քիդը» (1973) վեսթերնը և «Երկաթե խաչ» դրաման՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին (1977)։ Քոբերնը և Պեկինպան ընկերներ մնացին մինչ ռեժիսորի մահը՝ 1984 թվականը։ 1979-ին դերասանը բաժանվեց իր առաջին կնոջից։

Քոբերնի մոտ ռևմատոիդ արթրիտի զարգացման պատճառով 1980-ականներին նա հաճախ չէր հայտնվում էկրանին։ Այդ ընթացքում նա երգեր էր ձայնագրում բրիտանացի երգչուհի Լինսի դե Պոլի հետ և երբեմն հայտնվում հեռուստասերիալներում։ 1990-ականներին նա վերադառնում է ակտիվ կինոնկարահանումներին՝ կրկին խաղալով վեսթերններում և մարտաֆիլմերում, իսկ 1993-ին ամուսնանում է երկրորդ անգամ դերասանուհի Փոլ Օ'Հարայի հետ։ 1997-ի «Վիշտ» դրամայում խաղացած իր դերի համար Քոբերնն առաջին անգամ արժանացավ «Օսկարի» (նախկինում նա երբեք չէր առաջադրվել «Օսկարի»)։

Ջեյմս Քոբերնը մահացավ 2002 թվականի նոյեմբերի 18-ին 74 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից։

Ֆիլմագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվը Հայերեն անվանումը Իրական անվանումը Խաղացած դերը
1959 Միայնակ հեծյալը Ride Lonesome Ուիթ
1960 Հրաշալի յոթնյակը The Magnificent Seven Բրիթ
1963 Մեծ փախուստ The Great Escape Լուիս Սեջվիք
1963 Շարադա Charade Թեքս Փենթհոլլո
1965 Մայոր Դենդին Major Dundee Սեմուել Փոթս
1966 Ճակատագրական ջերմություն կարուսելի վրա Dead Heat on a Merry-Go-Round Իլայ Քոչ
1967 Նախագահի հոգեվերլուծաբանը The President's Analyst Բժիշկ ՍԻդնի Շեֆեր
1968 Քաղցրակերը Candy Բժիշկ Ա․Բ․ Կրանհայթ
1969 Դժվար պայմանագիր Hard Contract Ջոն Կանինգեմ
1970 Վերջին թեժ կադրերը Mobile- ից Last of the Mobile Hot Shots Ջեբ
1971 Մի բուռ դինամիտի համար Giù la testa Ջոն Հ․Մելլըրի
1972 Բժիշկ Քերիի մեթոդները The Carey Treatment Բժիշկ Պիտեր Քերի
1973 Փեդ Գերեթը և Բիլլի Քիդը Pat Garrett and Billy the Kid Փեդ Գերեթ
1973 Գրպանահատ Հարրին Harry in Your Pocket Հարրի
1973 Sheila զբոսանավով վերջին նավարկությունը The Last of Sheila Քլինթոն
1975 Համտեսի՛ր փամփուշտը Bite the Bullet Լյուկ Մեթյուս
1975 Փողոցային մարտիկը Hard Times Սպիդ
1976 Երկնային ձիավորներ Sky Riders Ջիմ Մաքեյբ
1977 Երկաթե խաչ Cross of Iron Սերժանտ Ռոլֆ Շտայներ
1979 Կրակի ուժը Firepower Ֆենոն
1979 Մապետները The Muppet Movie «Էլ Սլիզո» սրճարոնի տերը
1979 Ոսկի աղջիկը Goldengirl Ջեկ Դրայդեն
1980 Բալթիմորյան փամփուշտը The Baltimore Bullet Նիկ Քեյսի
1981 Մեծ համարձակություն High Risk Սերանո
1981 Լուկեր Looker Ջոն Ռեսթոն
1990 Երիտասարդ հրաձիգները 2 Young Guns II Ջոն Չիզում
1991 Հուդզոնի բազեն Hudson Hawk Ջորջ Կեպլեն
1993 Ճակատագրական անկում Deadfall Մայք Դոնան / Լու Դոնան
1993 Գործի՛ անցիր, քույրի՛կ 2 Sister Act 2: Back in the Habit Պարոն Քրիսպ
1994 Մեվերիկ Maverick կոմոդոր Դյուվալ
1996 Ռետին Eraser պետ Արթուր Բելլեր
1996 Խենթ պրոֆեսորը The Nutty Professor Հարլան Հարթրի
1998 Վիշտ Affliction Գլեն Ուայթհաուս
1999 Հատուցում Payback Ֆերֆաքս
2001 Հրեշների կորպորացիա Monsters, Inc. Հենրի Ջ․ Ուոթերնուզ III
2001 Փախուստ Ելիսեյան դաշտերից The Man from Elysian Fields գրող Օլքոթ
2202 Ձյունե շներ Snow Dogs Ջեյմս «Ամպրոպային Ջեկ» Ջոնսոն

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 — մրցանակ Western Heritage Awards («Համտեսի՛ր փամփուշտը»)
  • 1999 — մրցանակ «Օսկար» որպես երկրորդ պլանի լավագույն դերասանի («Վիշտ»)


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. Worth Robert F. (2002-11-19)։ «James Coburn, 74, Is Dead; A Sly Presence in 80 Films»։ The New York Times։ 0362-4331։ Վերցված է 2020-02-09 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Commonscat-inline Կաղապար:Внешние ссылки Կաղապար:Премия «Оскар» за лучшую мужскую роль второго плана 1981—2000 Կաղապար:Премия «Сатурн» за достижения в карьере