Ջեմս Գրինվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեմս Գրինվուդ
Ծնվել է 1833
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել է 1929[1] կամ օգոստոսի 11, 1927(1927-08-11)[2]
Մասնագիտություն լրագրող
Լեզու անգլերեն[2]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն

Ջեմս Գրինվուդ (անգլ.՝ James Greenwood, 1833, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1929[1] կամ օգոստոսի 11, 1927(1927-08-11)[2]), բրիտանացի գրող և լրագրող, «Փոքրիկ շրջմոլիկը» վեպի հեղինակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեմս Գրինվուդը ծնվել է 1833 թվականին սովորական ծառայողի ընտանիքում։ Ապագա գրողն ուներ տասնմեկ եղբայր և քույր։ Երեք եղբայրները՝ Փրեդերիկը, Ջեմսը և Վոլտերը տպարանում գրելուց հետո սկսում են վարել ինքնուրույն կյանք։ Մի քանի տարի անց Ֆրիդրիկն ու Ջեմսը սկսեցին համագործակցել թերթերի հետ, իսկ Վոլտերը հիվանդանում տուբերկույլոզով և մահանում[3]։

Ֆրեդրիկը արդար ճանապարհով վերջապես հավաքեց գումար և դարձավ մեծ թերթի խմբագիր։ Ջեմսը դարձել է գրող և լրագրող, ով գրում էր հրատապ թեմաներով։ Նա աշխատել է Pall Mall Gazette և Daily Telegraph թերթերում։ 19-րդ դարի 60-ական թվականներին Գրինվուդի անունը հայտնի դարձավ Անգլիայում, իր Լոնդոնի անտունների կացարանների մասին գրված չափածո ստեղծագործություններով։ Նրա ակնարկները տպագրվել են նաև այլ թերթերում և հասարակական լայն արձագանք ստացել։ Հոդվածներից մեկում նշվում է․ Գրինվուդի կողմից ներկայացված տեսարանը այնքանով էր սարսափելի, որ նա այդպիսի վատ պայմաններում անցկացրել է ընդամենը մեկ գիշեր, իսկ մեր հազարավոր անտուն հայրենակիցները այդ նույն պակմաններում ստիպված են ապրել իրենց ամբողջ կյանքը։ Բացի այդ Գրինվուդը գրել է արվեստի ստեղծագործություններ։ 19-րդ դարի 50-ական թվականների վերջից մինչև 20-րդ դարի սկզբները նա հրատարաքկեց շուրջ 40 գրքեր։ 19-րդ դարի 60-ական թվականներին նա շատ սիրված էր նաև Ռուսաստանում։ Նրա վեպերը, պատմությունները և ակնարկները տպագրվել են թերթերում, ամսագրերում և առանձին հրատարակություններում։

Սկսած 70-ական թվականներից Գրինվուդը մամուլում հանդես է եկել ավելի հազվադեպ, սակայն նրա անունը չանհետացավ գրականությունից։ Նա մահացավ 90 տարեկանում՝ 1929 թվականին։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինվուդի աշխատանքների զգալի մասը հումորային են, կյանքի և երիտասարդների մասին։ Բնութագրել է արևադարձային երկրների՝ հատկապես Աֆրիկայի բնույթը, բնիկների կյանքն ու բարքերը։ Այս թեմայով աշխատանքների շարքին է պատկանում «Ռոբին Դևիջերի արկածները», որը նման է Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի արկածները» վեպին։ Ստեղծագործությունների մեկ այլ խմբին պատկանում են կենդանիների մասին պատմվածքներ և վիպակներ։ Նա գրել է մի ծումբ պատմվածքներ, ակնարկներ, վեպեր, վիպակներ, որոնցում նկարագրված է Լոնդոնի կեղտոտ բնակիչների՝ աղքատների, գործազուրկների, մանր արհեստավորների մասին։

Փոքրիկ շրջմոլիկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր սերնդի ընթերցողների համար Գրինվուդը դարձավ Փոքրիկ շրջմոլիկը գրքի հեղինակը։ Գիրքը մի հերոս տղայի մասին է, ով հայտնվել էր փողոցում։ Նա պետք է շուկայից գողանար ձեռքի տակ ընկած ապրանքը և վաճառել։ Գիշերները անցկացնում էր վագոններում, երբմն քնում էր խոնավ հողի վրա։ Սակայն որոշ ժամանակ անց նրա կյանքում հայտնվեց մի բարի մարդ Ջենեթ անունով, ով օգնում է դուրս գալ այդ իրավիճակից։

Փոքրիկ շրջմոլիկը առաջին անգամ տպագրվել է 1866 թվականին Լոնդոնում և 1964 թվականին թարգմանվել է հայերեն։[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Swartz A. Open Library — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Гринвуд Дж. Маленький оборвыш. (The True History of a Little Ragamuffin).
  4. Փոքրիկ շրջմոլիկը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]