Ջամե մզկիթ (Սպահան)
Ջամե մզկիթ պարսկերեն՝ مسجد جامع اصفهان | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Սպահան[1] |
Տեղագրություն | Սպահան[1][3] |
Բացվեց | 8-րդ դար[3], 1088[3] և 1121[3] |
Պատվիրող | Banu Taym?[3], Նիզամ ալ-Մուլք[3] և Taj al-Mulk?[3] |
Ճարտարապետություն | |
Ոճ | Abbasid architecture?[3], Seljuk architecture?[3], Ilkhanid architecture?[3], Timurid architecture?[3] և Safavid architecture?[3] |
Ընդհանուր տարածք | 2,0756 հեկտար և 18,6351 հեկտար |
Շինանյութ | աղյուս[3], Շինարարական շաղախներ և tile?[3] |
![]() | |
![]() |
Ջամե մզկիթ կամ Ուրբաթի մզկիթ, հասարակական ամենախոշոր մզկիթը Իրանի Սպահան քաղաքում։ Մզկիթը կառուցվել է երկար ժամանակ. հիմնադրվել է 771 թվականին, սակայն վերակառուցվել և շինարարությունը ավարտին է հասցվել 20-րդ դարի վերջին։ Մզկիթից արևելք գտնվում է Սպահանի Մեծ շուկան։ 2012 թվականից Ջամե մզկիթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Մզկիթը հնագույններից մեկն է Իրանում։ Կառուցվել է «չորս այվանների» (կամարակապ բաց շինություն) ոճով, այսինքն` ունի չորս դարպաս, որոնք գտնվում են իրար դիմաց։ Մուկարանսան` ծալքավոր կամարը, կառուցվել է 13-րդ դարում մզկիթի հարավային մասում[4]։
Սելջուկների կառավարման ժամանակ աղյուսից կառուցվել են գմբեթաձև երկու շինություններ։ Հարավային գմբեթը կառուցվել է 1086-1087 թվականներին, որպեսզի այնտեղ միհրաբ ձևավորեն։ Այն ժամանակին ամենամեծն էր աշխարհի մնացած բոլոր մզկիթների գմբեթների մեջ։ Հյուսիսային գմբեթը կառուցվել է մեկ տարի անց. նրա նշանակությունը հայտնի չէ։ Չնայած այն տեղակայված էր հյուսիսից հարավ ձգվող առանցքում, այն գտնվել է մզկիթի սահմաններից դուրս։ Գմբեթը կառուցվել է երկրաչափական հավասարակշռության հաշվարկով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 https://iranicaonline.org/articles/isfahan-x3-mosques
- ↑ Stokstad Marilyn (2007)։ Art: a Brief History (3rd ed.)։ Upper Saddle River: Pearson Education, Inc.։ էջ 201
|