Սպահանի շուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
میدان نقش جهان.JPG

Սպահանի շուկա (պարս․՝ بازار اصفهان‎‎), հնագույն շուկա Իրանի Սպահան քաղաքում: Միջին Արևելքի ամենահին և ամենախոշոր շուկաներից մեկը: Սպահանի շուկայի մասին առաջին հիշատակումներն արվել են Սելջուկների և Սեֆյանների ժամանակաշրջանում: Աշխարհի ամենաերկար փակ շուկան է: Իրենից ներկայացնում է երկու կիլոմետր երկարությամբ փողոց, որը հին քաղաքը կապում է նորի հետ: Շուկան մի քանի անգամ քանդվել է: Շուկայի ժամանակակից կառույցը համարյա ամբողջությամբ վերաբերում է 17-րդ դարին:

058 Bazar No بازار کهنه قم، قدمت دوره صفوی.jpg

Նոր շուկայի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1590 թ. Շահ Աբբասը որոշեց Իրանի մայրաքաղաքը տեղափոխել Սպահան: Նոր մայրաքաղաքին շքեղություն և փայլ հաղորդելու նպատակով, շահը հրամայեց ամբողջությամբ վերանախագծել քաղաքը [1]: Նախագծի ամենակարևոր նպատակը կենտրոնական հրապարակի կառուցումն էր, որը շահին կապահովեր անհրաժեշտ բոլոր ենթակառույցներով: Այն պետք է լիներ այսպես ասած "Պալատական հրապարակ": Արդյունքում կառուցվեց Նախշե ջահան հրապարակը [2]:

1602 թ. սկսվեցին հրապարակի կառուցման աշխատանքները: Սկզբում վերակառուցվեց կամարների մեկհարկանի ֆասադը: Մի քանի մեծ ու փոքր դարպասներով մարդիկ կարող էին մտնել հրապարակ և դրա հետևում տեղակայված շուկա: Այնուհետև կառուցվեց վերին հարկը (պարս. بالاخانه), որտեղ գտնվում էին արհեստավորների խանութները: Սկզբում հրապարակը շրջապատված էր 200 խանութներով [3]: Յուրահատուկ հատակը կառուցված էր մարմարից, իսկ հետագայոմ ավելացված էլեմնտները իրենցից ներկայացնում էին սալիկներ և քարեր, որոնց վրա արված էր գեղագրություն: Նախշե ջահան հրապարակի շուկայի հիմնական նպատակը շահի ու նրա պալատականների կարիքների բավարարումն էր: Այդ իսկ պատճառով այն կոչում են նաև շահի շուկա:

Gheysarie Bazzar 03.JPG

Ներկա վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան այսօր էլ հանդիսանում է Սպահանի գլխավոր առևտրային կենտրոնը: Եվ դրանում կարևոր դեր ունի շուկայի գտնվելու վայրը: Ժամանակի ընթացքում շուկան մեծացել է: Այսօր այն շրջապատված է մեծ թվով առևտրի սրահներով: Բացի արհեստավորական խանութներից, շուկայում կան նաև բաղնիքներ, ռեստորաններ ու սրճարաններ:

Սպահանի շուկայում կարելի է առանձնացնել երեք բաժին

  1. Տեքստիլ բաժին. կտորից մինչև պատրաստի ապրանք;
  2. Սնունդ և համեմունքներ;
  3. Տնային պարագաներ

Վերջին հիսուն տարիների ընթացքուըմ շուկայի մեծածախ առևտրի բաժինը տեղափոխվել է քաղաքի այլ շրջաններ և նույնիսկ Թեհրան: Որոշ ժամանակակից խանութներ հներին դուրս են մղել շուկայից: Ներկայումս շուկան իրականացնում է ևս մեկ կոմերցիոն ֆունկցիա. զբոսաշրջային օբյեկտի դեր: Դա հանգեցրել է խանութների թվի ավելացման և դրանց աշխատանքի ձևի փոփոխման: Որոշ կրպակներ արտադրում են կոնկրետ զբոսաշրջիկների համար նախատեսված ապրանքներ: Եվ շատ արհեստավորական կրպակներ գործում են միայն այն պատճառով, որ դրանցից գնումներ են անում զբոսաշրջիկները: Այդ արհեստների թվում են ղալամքարին, խաթամքարին, մինաքարին, ղալամզանին և այլն:

Gheysarie Bazzar 09.JPG

Շուկայի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկան բաղկացած է մի քանի շուկաների շինություններից: Գլխավոր շուկան Ղեյսարիե շուկան է (պարս. قیصریه), որը տեղակայված է Իմամի մզկիթի դիմաց: Նրանք, որ մյուս շուկաներից ավելի փոքր են, կոչվում են «բազարչե (պարս. بازارچه): Պահեստն առանձին կառույց է և ունի առանձին բակ, առանձին միջանցնքերով: Բոլոր շուկաներն իրար հետ կավում են ծածկված փողոցներով և անուցմներով: Նախկինում պահեստը օգտագործում էին էշերի ու ուղտերի միջոցով բերված ապրանքը պահելու համար: Եվ հենց այնտեղ էլ մնում էին առևտրականները: Շուկայի ներսը լուսավորելու համար ճարտարապետները նախագծել են հատուկ գմբեթաձև խաչմերուկներ` այն վայրերում, որտեղ խոշոր առևտրական փողոցները խաչվում էին: Յուրաքանչյուր գմբեթ ունի անցք, որից արևի լույսը թափանցում է ներս: Շուկայի տարածքում կան գմբեթաձև նկուղներ, որոնք չունեն պատուհաններ և մեծ սրահներ, որոնք կիսով չափ գտնվում են գետնի տակ ու նույնպես չունեն պատուհաններ: Հետազոտողները կարծում են, որ այս վայրերում եղել են պահեստները: Իրանում Էլեկտրականության հայտնվելուց հետո, մեծ թվով արհեստավորներ սկսեցին աշխատել այդ սրահներում, ինչի հետևանքով շուկայում գործող խանութների ու կրպակների թիվն ավելացավ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]