Ջահիթ Սըքթը Թարանջը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջահիտ Սըքթը Թարանջըից)
Jump to navigation Jump to search
Ջահիթ Սըքթը Թարանջը
թուրք.՝ Cahit Sıtkı Tarancı
Cahit Sıtkı Tarancı büstü cropped.jpg
Ծննդյան անունթուրք.՝ Hüseyin Cahit
Ծնվել էհոկտեմբերի 4, 1910(1910-10-04)[1]
ԾննդավայրԴիարբեքիր, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունվարի 12, 1956(1956-01-12) (45 տարեկանում)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և թարգմանիչ
Լեզութուրքերեն[1] և ֆրանսերեն
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունՍուրբ Հովսեփ ավագ դպրոց, Գալաթասարայի վարժարան, Կառավարման օսմանյան կայսերական դպրոց և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Ժանրերպոեզիա, Նամակ և պատմվածք
Ուշագրավ աշխատանքներQ61075615?, Q61075618?, Q61075620? և Q61075625?
ԱմուսինQ63255064?
Զավակներչկա
Cahit Sıtkı Tarancı Վիքիպահեստում

Ջահիթ Սըթքը Թարանջը (թուրք.՝ Cahit Sıtkı Tarancı) (ի ծնե Հուսեյին Ջահիթ, հոկտեմբերի 4, 1910(1910-10-04)[1], Դիարբեքիր, Օսմանյան կայսրություն - հունվարի 12, 1956(1956-01-12), Վիեննա, Ավստրիա), թուրք բանաստեղծ և գրող[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարանջըն Դիարբեքիրում առավել հայտնի կլանային ընտանիքներից մեկի ներկայացուցիչներից է եղել։ Նրա հայրը Փիրինչիզադե Բեքիր Սըթքըն և հորեղբայրը Փիրինչիզադե Ազիզ Ֆեյզին մեծ դերակատարություն են ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Դիարբեքիրի հայերի կոտորածների ժամանակ[4]։

Թարանջըն իր միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլի Սուրբ Հովսեփ ֆրանսիական դպրոցում, այնուհետ սովորել Գալաթասարայի վարժարանում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ Թարանջըն իր կրթությունը շարունակել է Ստամբուլի քաղաքական գիտությունների դպրոցում, որտեղ սովորել է 1931-1935 թվականներին։ Կրթությունն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ՝ սովորելու Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ 1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրթությունը կիսատ է թողել և վերադարձել Թուրքիա։

1944 թվականից սկսած աշխատել է որպես թարգմանիչ Անադոլու պետական լրատվական գործակալությունում, Թուրքիայի հացահատկի միությունում և երկրի Աշխատանքի նախարարությունում[5]։

1951 թվականին նա ամուսնացել է Ջավիդան Թընազի հետ։ 1954 թվականին, առողջական սուր խնդիրների պատճառով, դարձել է հաշմանդամ։ Իր հիվանդության համար բուժում չգտելով Թուրքիայում՝ նրան տեղափոխել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Նա մահացել է 1956 թվականի հոկտեմբերի 13-ին Վիեննայի հիվանդանոցներից մեկում։ Նրա մարմինը տեղափոխվել է Թուրքիա և հողին հանձնվել Անկարայի Ջեբեջի Ասրը գերեզմանատանը[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեզիա
  • Ömrümde Sükut (1933)
  • Otuz Beş Yaş (1946)
  • Düşten Güzel (1952)
  • Sonrası (1957)
Արձակ
  • Ziya'ya Mektuplar (1957)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.biyografi.info/kisi/cahit-sitki-taranci
  3. http://www.biyografi.net/kisiayrinti.asp?kisiid=210
  4. Jones, Adam (2012-01-12)։ «New Directions in Genocide Research 1st Edition» (English)։ Routledge։ էջ 208 
  5. 5,0 5,1 İmer, İbrahim (2008-08-21)։ «Cahit Sıtkı Tarancı Kabrinde Bir Ayıp Vadı!» (Turkish)։ K Kitap Yayınevi։ Վերցված է 2009-08-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]