Ջահիթ Սըթքը Թարանջը
Ջահիթ Սըթքը Թարանջը թուրքերեն՝ Cahit Sıtkı Tarancı | |
---|---|
Ծննդյան անուն | թուրքերեն՝ Hüseyin Cahit |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1910[1] |
Ծննդավայր | Դիարբեքիր, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 12, 1956 (45 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա |
Գերեզման | Ջեբեջի Ասրի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, թարգմանիչ և վիպասան |
Ազգություն | քուրդ |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Սուրբ Հովսեփ ավագ դպրոց, Գալաթասարայի վարժարան, Կառավարման օսմանյան կայսերական դպրոց և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ |
Ժանրեր | պոեզիա և Նամակ |
Ուշագրավ աշխատանքներ | Q61075615?, Q61075618?, Q61075620? և Q61075625? |
Ամուսին | Cavidan Tınaz? |
Cahit Sıtkı Tarancı Վիքիպահեստում |
Ջահիթ Սըթքը Թարանջը (թուրքերեն՝ Cahit Sıtkı Tarancı) (ի ծնե Հուսեյին Ջահիթ, հոկտեմբերի 4, 1910[1], Դիարբեքիր, Օսմանյան կայսրություն - հունվարի 12, 1956, Վիեննա, Ավստրիա), քրդական ծագմամբ թուրք բանաստեղծ և գրող[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թարանջըն Դիարբեքիրում առավել հայտնի կլանային ընտանիքներից մեկի ներկայացուցիչներից է եղել։ Նրա հայրը՝ Բեքիր Սըթքը Փիրինչիզադեն և հորեղբայրը՝ Ազիզ Ֆեյզի Փիրինչիզադեն մեծ դերակատարություն են ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Դիարբեքիրի հայերի կոտորածների ժամանակ[4]։
Թարանջըն իր միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլի Սուրբ Հովսեփ ֆրանսիական դպրոցում, այնուհետ սովորել Գալաթասարայի վարժարանում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ Թարանջըն իր կրթությունը շարունակել է Ստամբուլի քաղաքական գիտությունների դպրոցում, որտեղ սովորել է 1931-1935 թվականներին։ Կրթությունն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ՝ սովորելու Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ 1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրթությունը կիսատ է թողել և վերադարձել Թուրքիա։
1944 թվականից սկսած աշխատել է որպես թարգմանիչ Անադոլու պետական լրատվական գործակալությունում, Թուրքիայի հացահատկի միությունում և երկրի Աշխատանքի նախարարությունում[5]։
1951 թվականին նա ամուսնացել է Ջավիդան Թընազի հետ։ 1954 թվականին, առողջական սուր խնդիրների պատճառով, դարձել է հաշմանդամ։ Իր հիվանդության համար բուժում չգտելով Թուրքիայում՝ նրան տեղափոխել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Նա մահացել է 1956 թվականի հոկտեմբերի 13-ին Վիեննայի հիվանդանոցներից մեկում։ Նրա մարմինը տեղափոխվել է Թուրքիա և հողին հանձնվել Անկարայի Ջեբեջի Ասրը գերեզմանատանը[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոեզիա
- Ömrümde Sükut (1933)
- Otuz Beş Yaş (1946)
- Düşten Güzel (1952)
- Sonrası (1957)
- Արձակ
- Ziya'ya Mektuplar (1957)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.biyografi.info/kisi/cahit-sitki-taranci
- ↑ http://www.biyografi.net/kisiayrinti.asp?kisiid=210
- ↑ Jones, Adam (2012 թ․ հունվարի 12). «New Directions in Genocide Research 1st Edition» (English). Routledge. էջ 208.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 İmer, İbrahim (2008 թ․ օգոստոսի 21). «Cahit Sıtkı Tarancı Kabrinde Bir Ayıp Vadı!» (Turkish). K Kitap Yayınevi. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջահիթ Սըթքը Թարանջը» հոդվածին։ |