Ջահիթ Սըքթը Թարանջը
Ջահիթ Սըքթը Թարանջը թուրք.՝ Cahit Sıtkı Tarancı | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | թուրք.՝ Hüseyin Cahit |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1910[1] |
Ծննդավայր | Դիարբեքիր, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 12, 1956 (45 տարեկանում) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | թուրքերեն[1] և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սուրբ Հովսեփ ավագ դպրոց, Գալաթասարայի վարժարան, Կառավարման օսմանյան կայսերական դպրոց և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ |
Ժանրեր | պոեզիա, Նամակ և պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | Q61075615?, Q61075618?, Q61075620? և Q61075625? |
Ամուսին | Cavidan Tınaz? |
Զավակներ | չկա |
Cahit Sıtkı Tarancı Վիքիպահեստում |
Ջահիթ Սըթքը Թարանջը (թուրք.՝ Cahit Sıtkı Tarancı) (ի ծնե Հուսեյին Ջահիթ, հոկտեմբերի 4, 1910[1], Դիարբեքիր, Օսմանյան կայսրություն - հունվարի 12, 1956, Վիեննա, Ավստրիա), թուրք բանաստեղծ և գրող[2][3]։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարանջըն Դիարբեքիրում առավել հայտնի կլանային ընտանիքներից մեկի ներկայացուցիչներից է եղել։ Նրա հայրը Փիրինչիզադե Բեքիր Սըթքըն և հորեղբայրը Փիրինչիզադե Ազիզ Ֆեյզին մեծ դերակատարություն են ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Դիարբեքիրի հայերի կոտորածների ժամանակ[4]։
Թարանջըն իր միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլի Սուրբ Հովսեփ ֆրանսիական դպրոցում, այնուհետ սովորել Գալաթասարայի վարժարանում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ Թարանջըն իր կրթությունը շարունակել է Ստամբուլի քաղաքական գիտությունների դպրոցում, որտեղ սովորել է 1931-1935 թվականներին։ Կրթությունն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ՝ սովորելու Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ 1940 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրթությունը կիսատ է թողել և վերադարձել Թուրքիա։
1944 թվականից սկսած աշխատել է որպես թարգմանիչ Անադոլու պետական լրատվական գործակալությունում, Թուրքիայի հացահատկի միությունում և երկրի Աշխատանքի նախարարությունում[5]։
1951 թվականին նա ամուսնացել է Ջավիդան Թընազի հետ։ 1954 թվականին, առողջական սուր խնդիրների պատճառով, դարձել է հաշմանդամ։ Իր հիվանդության համար բուժում չգտելով Թուրքիայում՝ նրան տեղափոխել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա։ Նա մահացել է 1956 թվականի հոկտեմբերի 13-ին Վիեննայի հիվանդանոցներից մեկում։ Նրա մարմինը տեղափոխվել է Թուրքիա և հողին հանձնվել Անկարայի Ջեբեջի Ասրը գերեզմանատանը[5]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոեզիա
- Ömrümde Sükut (1933)
- Otuz Beş Yaş (1946)
- Düşten Güzel (1952)
- Sonrası (1957)
- Արձակ
- Ziya'ya Mektuplar (1957)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.biyografi.info/kisi/cahit-sitki-taranci
- ↑ http://www.biyografi.net/kisiayrinti.asp?kisiid=210
- ↑ Jones, Adam (2012-01-12)։ «New Directions in Genocide Research 1st Edition» (English)։ Routledge։ էջ 208
- ↑ 5,0 5,1 İmer, İbrahim (2008-08-21)։ «Cahit Sıtkı Tarancı Kabrinde Bir Ayıp Vadı!» (Turkish)։ K Kitap Yayınevi։ Վերցված է 2009-08-29