Ջաիշ-է-Մուհամմադ
Ջաիշ-է-Մուհամմադ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ահաբեկչական կազմակերպություն |
Հիմնադիր | Masood Azhar? |
Ղեկավար կենտրոն | Բահավալպուր, Փենջաբ, Պակիստան |
Ստեղծման տարեթիվ | 1998 |
Ջաիշ-է-Մուհամմադ, հպվ.՝ ՋէՄ (ուրդու՝ جيش محمد, բառ.՝ «Մուհամմեդի բանակ»), իսլամական ահբեկչական կազմակերպություն Քաշմիրում (Հնդկաստան)[1]։ Կազմակերպության գլխավոր նպատակը Քաշմիրի առանձնացումն է Հնդկաստանից։ Ջաիշ-է-Մուհամմադը մի քանի հարձակում է իրականացրել, հատկապես՝ հնդկական Ջամու և Քաշմիր հնդկական նահանգում[2][3]։
Կամզակերպությունը ահաբեկչական է ճանաչվել Պակիստանում (2002 թվականից)[4], Ավստրալիայում, Կանադայում, Հնդկաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Միավորված ազգերի կազմակերպությունում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակիստանի Միջգերատեսչական հետախուզական կազմակերպության տվյալների համաձայն՝ Ջաիշ-է-Մուհամմադն ստեղծվել է այնպիսի մարդկանց կողմից, ովքեր կապված էին Հարակատ ալ Մուջահիդին կազմակերպության հետ[5]։ 1999 թվականի դեկտեմբերին ահաբեկիչները գերեվարեցին Indian Airlines ինքնաթիռը, որը պետք է Դելիից թռչեր Կատմանդու, և այն ուղղորդեցին Ղանդահար, որտեղ այն գտնվում էր աֆղանական թալիբանների և պակիստանյան լիազորված անձանց հսկողության ներքո, ովքեր տեղավորվել էին օդանավակայանում։ Այն բանից հետո, երբ նրանք կտրեցին ուղևորի կոկորդը, Հնդկաստանի կառավարությունը համաձայնեց նրանց պահանջներին և ազատ արձակեց Մաուլան Մասուդ Ազհարին, Ահմեդ Օմար Սաիդ Շեյխին, Մուշտակ Ահմեդ Զարգարին և Հարկատ ալ Մուջահիդին կազմակերպության երեք անդամների, ովքեր կալանավորված էին Հնդկաստանի բանտերից մեկում[6]: Ազատված կալանավորներին ուղեկցում էին Պակիստանի միջգերատեսչական հետախուզական կազմակերպության աշխատակիցները[5], իսկ Մասուդ Ազհարն ընտրվեց Ջաիշ-է-Մուհամմադի նոր խմբավորման ղեկավար[7]։
Ջաիշ-է-Մուհամմադի անդամները հիմնականում Հարկատ ալ Մուջահիդինի նախկին անդամներն են, ովքեր կապված են աֆղանական և պակիստանյան թալիբանների և Ալ-Կաիդայի հետ։ Ջաիշ-է-Մուհամմադի անդամները մարզվում են Ալ-Կաիդայի աֆղանական ճամբարներում[8][1][9]: Հարկատ ալ Մուջահիդինի անդամների մեծամասնությունը Ջաիշ-է-Մուջահիդինի կազմի մեջ է մտել ոչ բավարար ֆինանսավորման պատճառով[1][10]։
Հնդկաստանի կառավարությունը Ջաիշ-է-Մուհամմադին մեղադրեց 2001 թվականին հնդկական խորհրդարանի վրա կազմակերպած հարձակման մեջ։ 2002 թվականի դեկտեմբերին Ջաիշ-է-Մուհամմադի չորս անդամներ ձերբակալվեցին հնդկական իշխանությունների կողմից և հանձնվեցին դատարանին։ Բոլոր չորս կասկածյալները մեղավոր ճանաչվեցին, իսկ մեղադրյալներից մեկը՝ Աֆզալ Գուրուն, ենթարկվեց մահապատժի[11]։
2002 թվականի հունվարին Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարրաֆի կառավարությունն արգելեց խմբավորման գործունեությունը։ Ի պատասխան՝ Ջաիշ-է-Մուհամմադը փոխեց իր անվանումը՝ այն դարձնելով Հադդամ ուլ-Իսլամ[1]։
Ահաբեկչություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականին Լաշկարե-Թաիբեի հետ միասին Ջաիշ-է-Մուհամմադ խմբավորումը Նյու Դելիում հարձակում գործեց Հնդկաստանի խորհրդարանի վրա[1]։
- Ջաիշ-է-Մուհամմադին կասկածում են ամերիկացի լրագրող Դանիել Փերլի՝ Կարաչիում տեղի ունեցած սպանության մեջ[2][4]։
- 2008 թվականին կանխվել է հնարավոր դավադրությունը, ինչի նպատակը Նյու Յորքի սինագոգաների պայթեցումն էր, ինչպես նաև FIM-92 Stinger հրթիռներով ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների խոցումը[12][13][14]։
- Խմբավորման անդամները կասկածվում են 2016 թվականի հունվարի սկզբին Պատհանկոտայում տեղի ունեցած ահաբեկչության մեջ[15][16][17]։
- 2019 թվականի փետրվարի 19-ին Պուլվամա շրջանի Ջամմու-Սրինագար միջպետական խճուղու վրա մահապարտ ահաբեկիչն իր ականապտված մեքենայով մխրճվեց ավտոբուսի մեջ, որը տեղափոխում էր հնդիկ ոստիկանների. պայթյունի արդյունքում 40 ոստիկան զոհվեց։ Ջաիշ-է-Մուհամմադն իր վրա վերցրեց այս ահաբեկչության պատասխանատվությունը[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Cronin, Audrey Kurth; Huda Aden; Adam Frost; Benjamin Jones (2004 թ․ փետրվարի 6). «Foreign Terrorist Organizations» (PDF). CRS Report for Congress. Washington, D.C.: Congressional Research Service: 40–43. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 2,0 2,1 «Jaish-e-Mohammad: A profile», BBC News, 2002 թ․ փետրվարի 6, Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին
- ↑ «Attack May Spoil Kashmir Summit». spacewar.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
- ↑ 4,0 4,1 «Terror group builds big base under Pakistani officials' noses». McClatchy. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 5,0 5,1 C. Christine Fair, Bringing back the Dead: Why Pakistan Used the Jaishe-Mohammad to Attack an Indian Airbase, Huffington Post, 12 January 2016.
- ↑ Jaffrelot, 2015, էջ 520
- ↑ Barzilai, Yaniv (2014), 102 Days of War: How Osama bin Laden, al Qaeda & the Taliban Survived 2001, Potomac Books, Inc., էջեր 97–, ISBN 978-1-61234-533-8
- ↑ Popovic, 2016, էջեր 921, 925, 926
- ↑ Sanskar Shrivastava (2011 թ․ մարտի 10). «JeM top commander killed in encounter in Kashmir». World Reporter.
- ↑ Raman, B. (2001). «Jaish-e-Mohammed (JeM)—A Backgrounder». South Asia Analysis Group. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 4 convicted in attack Արխիվացված 2009-01-11 Wayback Machine.
- ↑ [1] Արխիվացված 2009-05-23 Wayback MachineWayback Machine.
- ↑ «Synagogue targeted in NY plot, four charged». Reuters. 2009 թ․ մայիսի 21.
- ↑ «US men charged over synagogue plot». Al Jazeera. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Pathankot attack: First terrorist was killed while he was climbing 10 meter high wall». The Indian Express. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ NIA registers case in Pathankot terror strike rediff.com
- ↑ «Власти Пакистана арестовали нескольких боевиков «Джаиш-е-Мухаммад»». РИА Новости. 2016 թ․ հունվարի 13. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ Pulwama Attack 2019, everything about J&K terror attack on CRPF by terrorist Adil Ahmed Dar, Jaish-eMohammad, India Today, 16 February 2019.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fair, C. Christine (2014 թ․ ապրիլի 25), Fighting to the End: The Pakistan Armys Way of War, Oxford University Press, ISBN 978-0-19-989271-6
- Jaffrelot, Christophe (2015), The Pakistan Paradox: Instability and Resilience, Oxford University Press, էջեր 520–, ISBN 978-0-19-023518-5
- Popovic, Milos (2016), «The Perils of Weak Organization: Explaining Loyalty and Defection of Militant Organizations toward Pakistan», Studies in Conflict & Terrorism, 38 (11): 919–937, doi:10.1080/1057610X.2015.1063838
- Foreign Terrorist Organizations (FTOs), United States Department of State(չաշխատող հղում)
- Moore, John (2001). «The evolution of Islamic Terrorism: An Overview». Frontline: Target America. PBS Online and WGBH/Frontline. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.