Պրոպերցիա դե Ռոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրոպերցիա դե Ռոսի
Selfportret Propercja.jpg
Ծնվել է1490[1][2][3]
ԾննդավայրԲոլոնյա, Պապական մարզ
Մահացել է1530[1][2][3]
Վախճանի վայրըԲոլոնյա, Պապական մարզ
Մասնագիտությունքանդակագործ
Properzia de' Rossi Վիքիպահեստում

Պրոպերցիա դե Ռոսի (իտալ.՝ Properzia de' Rossi, 1490[1][2][3], Բոլոնյա, Պապական մարզ - 1530[1][2][3], Բոլոնյա, Պապական մարզ), 16-րդ դարի իտալացի կին քանդակագործ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոպերցիա դե Ռոսիի կողմից փորագրված մանրանկարչություն

Պրոպերցիան ծնվել է Բոլոնիայում, նոտար Ջովաննի Մարտինո Ռոսի դա Մոդենի ընտանիքում[4]: Ինչպես վերածննդի դարաշրջանի բոլոր կանայք, Պրոպերցիա դե Ռոսին սովորել է նկարչություն, երաժշտություն, պար, պոեզիա և դասական գրականություն: Նրա նկարչության ուսուցիչը Մարկանտոնիո Ռայմոնդին էր[5]: Երկար ժամանակ Պրոպերցիան չէր կարողանում կողմնորոշվել՝ արվեստի որ ուղղությանն առաջնահերթություն տալ: Այդ ժամանակ նա սկսեց ծիրանի, դեղձի և բալի կորիզների վրա փորագրել փոքրիկ, բայց հնարամիտ մանրանկարներ[4]: Այդ աշխատանքների հիմնական թեմատիկան կրոնական էր, իսկ առավել հայտնի գործերից մեկը Քրիստոսի խաչելությունն էր, որ փորագրվելէր դեղձի կորիզի վրա: Չնայած նրա կողմից նկարչությունից քանդակագործությանը անցնելու ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել 16-րդ դարի 20-ական թվականներին, ըստ փաստաթղթերի այդ ժամանակ նա առաջին անգամ մասնակցել է Բոլոնիայի եկեղեցու գլխավոր զոհասեղանի գեղազարդման մրցույթին[4]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղագիտական տաղանդից բացի Պրոպերցիան հայտնի էր իր խելացիությամբ, գեղեցկությամբ և երաժշտական տաղանդի շնորհիվ: Սակայն, քանի որ Պրոպերցիան ծագումով նկարիչների կամ քանդակագործների ընտանիքից չէր, սա լրացուցիչ արգելք էր ստեղծում նրա համար որպես քանդակագործի (հատկապես մարմարով աշխատող): Առավել ևս, որ կին քանդակագործներն այդ ժամանակ հազվադեպ էին հանդիպում, քանի որ այն համարվում էր տղամարդու մասնագիտություն: Չնայած դրան, դե Ռոսիին հաջողվեց ընդունվել Բոլոնիայի համալսարան և հաջողությամբ ավարտել այն[6]: Դե Ռոսին այն չորս կանանցից մեկն էր, ում Ջորջո Վազարին ընդգրկեց իր «Հռչակավոր գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կենսագրության մեջ»[7]:

Հովսեփն ու Պոտիֆարի կինը

Աշխատանք մարմարով[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեսուն տարեկանում դե Ռոսին սկսեց աշխատել մեծ մասշտաբներով: Նա հայտնի դարձավ իր մարմարե դիմանկարային կիսանդրիներով, ինչը նրա համար մեծ հեղինակություն ապահովեց: Չնայած նրան, որ նրա մրցակիցները տղամարդ ճարտարապետներ էին, Պրոպերցիին հաջողվեց 1524 թվականին հաղթել Սան Պետրոնիոյի Բազիլիկի արևմտյան ճակատի զարդարման աշխատանքների կատարման մրցույթում: Բազիլիկի համար նա ստեղծեց երեք գուշակների և երկու հրեշտակների քանդակներ, ինչպես նաև զույգ հարթաքանդակներ, ներառյալ Հովսեփի և Պոտիֆարի կնոջ հարթաքանդակները: Ջորջո Վազարին իր «Մադոննա Պրոպերցիա դե Ռոսիի կյանքը» գրքում գրել է, որ Պրոպերցիան «իր կատարած աշխատանքների դիմաց ստանում էր ամենաաղքատիկ վարձատրությունը»: Դրա մեղավորը, ըստ Վազարիի, եղել է նկարիչ Ամիկո Ասպերտինին, ով փորձել է միջամտել նրա աշխատանքներին[7]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե հռչակվելով մրգային կորիզների վրա իր մեծարվեստ փորագրություններով, հետագայում հաղթելով իր տղամարդ մրցակիցներին Սան Պետրոնոյի բազիլիկայի զարդարման իրավունքի ձեռքբերման գործում, Պրոպերցիան այնուամենայնիվ մահացավ աղքատության մեջ[8]: Առկա տեղեկությունների համաձայն՝ դե Ռոսին մահացել է Կարլ V-ի թագադրման օրը: Տեղեկանալով նրա մահվան մասին՝ Կլիմենտ VII–ն ասել է, որ Պրոպերցիան եղել է «ազնիվ և վեհանձն հանճար»[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #121437205 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 enciclopedia delle donne
  4. 4,0 4,1 4,2 Laura M. Ragg The women artists of Bologna /. — London :, [1907]..
  5. Heller, Nancy. Women artists : an illustrated history. — 3rd ed. — New York: Abbeville Press, 1997. — 280 pages с. — ISBN 0789203456
  6. Properzia de Rossi // Database of Women Artists. National Museum of Women in the Arts.
  7. 7,0 7,1 Vasari, Giorgio Life of Madonna Properzia de’ Rossi. — Florence: Torrentino.
  8. Campbell-Johnston, Rachel The women artists painted over by history // News International Trading Limited.
  9. Bluestone, Natalie Harris Double Vision: Perspectives on Gender and the Visual Arts.. — Toronto: Farleigh Dickinson University Press. — С. 43.