Պրեդիգերկիրխեի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պրեդիգերկիրխեի տաճար
Erfurt-Predigerkirche-innen.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի[1]
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունԳերմանիա Էրֆուրտ
ԱնվանվածJohn the Evangelist?
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ13-րդ դար
Հիմնադրված13-րդ դար
Կոորդինատներ: 50°58′36.120000100004″ հս․ լ. 11°1′45.120000099998″ ավ. ե. / 50.97670000002777613° հս․. լ. 11.02920000002777634° ավ. ե. / 50.97670000002777613; 11.02920000002777634

Պրեդիգերկիրխեի տաճար (Քարոզչի տաճար), բողոքական եկեղեցի է Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: Մտնում է Դոմինիկյան միաբանության Պրեդիգերկլոստեր վանական համալիրի մեջ: Տաճարն ի սկզբանե կառուցվել է Դոմինիկյան միաբանության կողմից 13-րդ դարում, երբ վանահայրը միջնադարյան աստվածաբան, փիլիսոփա և միստիկ Մայստեր Էքհարթն էր: Տաճարը դարձավ բողոքականների եկեղեցի միայն ռեֆորմացիայից հետո: Կառույցի նախնական տեսքը ձևափոխվեց 1340–50 թվականներին, իսկ զանգակատունը կառուցվեց 1447-1488 թվականների միջև: Մոտ 1806 թվականին Պրեդիգերկիրխեի տաճարն օգտագործվել է որպես ռազմագերիների ճամբար, ինչի հետևանքով բավականին տուժել է ինտերիերը: Շուրջ քսան տարի անց կատարվել են վերանորոգումներ: Տաճարի առաջին երգեհոնը տեղադրվել է 1567 թվականին, որը պատրաստել էր Հայնրիխ ֆոն Կոմպենիուս դեր Ալտերեն: Նրա թոռ Լյուդվիգ Կոմպենիուսը պատրաստում է նոր, բարոկկո ոճի երգեհոն 1650 թվականին: Այն քաղաքի ամենամեծ և ամենաթանկարժեք երգեհոնն էր: Այսօր եկեղեցում օգտագործվում է 1978 թվականին պատրաստված Schuke երգեհոն:

  1. archINFORM — 1994.