Jump to content

Պրեդիգերկիրխե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրեդիգերկիրխե
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունԳերմանիա Էրֆուրտ
Դավանանքլյութերականություն
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ժառանգության կարգավիճակHeritage monument in Thuringia?[1]
ԱնվանվածՀովհաննես Ավետարանիչ
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ13-րդ դար
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Predigerkirche (Erfurt) Վիքիպահեստում
predigerkirche.de

Պրեդիգերկիրխե (գերմ.՝ Predigerkirche. pronounced [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈpʁeːdiːgɐˌkɪʁçə]]], գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է քարոզիչների եկեղեցի), բողոքական եկեղեցի Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում։ Մտնում է դոմինիկյան միաբանության Պրեդիգերկլոստեր վանական համալիրի մեջ։ Տաճարն ի սկզբանե կառուցվել է Դոմինիկյան միաբանության կողմից 13-րդ դարում, երբ վանահայրը միջնադարյան աստվածաբան, փիլիսոփա և միստիկ Մայստեր Էքհարթն էր։ Տաճարը դարձավ բողոքականների եկեղեցի միայն ռեֆորմացիայից հետո։ Կառույցի նախնական տեսքը ձևափոխվեց 1340–50 թվականներին, իսկ զանգակատունը կառուցվեց 1447-1488 թվականների միջև։ Մոտ 1806 թվականին Պրեդիգերկիրխեի տաճարն օգտագործվել է որպես ռազմագերիների ճամբար, ինչի հետևանքով բավականին տուժել է ինտերիերը։ Շուրջ քսան տարի անց կատարվել են վերանորոգումներ։ Տաճարի առաջին երգեհոնը տեղադրվել է 1567 թվականին, որը պատրաստել էր Հայնրիխ ֆոն Կոմպենիուս դեր Ալտերեն։ Նրա թոռ Լյուդվիգ Կոմպենիուսը պատրաստում է նոր, բարոկկո ոճի երգեհոն 1650 թվականին։ Այն քաղաքի ամենամեծ և ամենաթանկարժեք երգեհոնն էր։ Այսօր եկեղեցում օգտագործվում է 1978 թվականին պատրաստված Schuke երգեհոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. list of cultural heritage monuments in Erfurt
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեդիգերկիրխե» հոդվածին։