Պսիքեի լոգանքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պսիքեի լոգանքը
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Լեյթոն[1]
տարի1889
բարձրություն189 ± 0 սանտիմետր
լայնություն62 ± 1 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրնյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էԹեյթ Բրիտանիա[1]
հավաքածուԹեյթ Բրիտանիա և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 The Bath of Psyche Վիքիպահեստում

«Պսիքեի լոգանքը» (անգլ.՝ The Bath of Psyche), բրիտանացի ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի նկարը՝ ստեղծված կտավի վրա յուղաներկով։ Առաջին անգամ ցուցադրվել է 1890 թվականին։ Այժմ կտավը պահպանվում է Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահում։

Նկարի բնորդուհին եղել է Դորոթի Դինը[2][3]։ Ժամանակակիցները նշել են նկարի բացառիկ զգացմունքայնությունը, բնորդուհու իդեալական ձևերը և նրա մաշկի «մարգարտե գույնը»[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է լոգանքի համար հանվող Պսիքեն, որը պատրաստվում է Ամուրի գալստին։ Նա ամբողջովին կլանված է ինքն իր մասին հաճելի մտածության մեջ, ուստի նրա նարցիսիզմը ընդգծվում է ջրի անշարժ մակերևույթի մեջ նրա արտացոլմամբ[5][6]։

Լողացողի թեման և կատարյալ նկարը վկայում են աշխատանքի վրա Էնգրի ստեղծագործության ազդեցության մասին, հատկապես նրա այնպիսի աշխատանքներից, ինչպիսիք է «Աղբյուրը»։ Պսիքեի կեցվածքը՝ բարձրացված ձեռքերով, մարմինը մերկացնող, ոգեշնչված է Վեներա Կալլիպիգիայի հունահռոմեական արձանից, որը Լեյթոնը տեսել է հիացել Նեապոլի Կապոդիմոնտե թանգարանում[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուրի և Պսիքեի մասին առասպելը տարածված սյուժե է եղել 19-րդ դարի երկրորդ կեսի գրողների և նկարիչների շրջանում։ Այն առաջին անգամ շարադրվել է Ապուլեոսի «Կերպարանափոխություններ» գործում (առավել հայտնի որպես «Ոսկե էշը)[5]։

Պսիքեն ապրում էր Ամուրի (Կուպիդոն, Էրոս)՝ սիրո աստծու ոսկե պալատում, որն ամեն գիշեր այցելում էր նրա ննջարան, որպեսզի ընկողմանի նրա հետ գիշերվա խավարում՝ չբացահայտելով իր աստվածային էությունը։ Լեյթոնը նկարում անմահացրել է այն պահը, երբ Պսիքեն հանվում է, որպեսզի լոգանք ընդունի Ամուրի գալուց առաջ, և դիտում է իր արտացոլումը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծանկար (պաննո, 1887)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի ուրվանկար, 10½ x 3½ դյույմ (26.7 x 8.9 սմ)

«Պսիքեի լոգանքը», քննադատ Մարիոն Սփիլմանի խոսքերով, ոգեշնչված էր «թղթի դանակով» նկարից, ինչպես անվանել է այն հենց Լեյթոնը։ Նա ստեղծել է կտավը Լոուրենս Ալմա-Թադեմայի պատի առաջակալի համար[7]։

Լեյթոնը մեկն էր մոտ 45 նկարիչներից բաղկացած խմբից, որոնց հրավիրել էր Ալմա-Թադեման՝ օգնելու զարդարել իր տան գավիթը Գրով Էնդ Ռոուդում՝ Լոնդոնի Սենտ Ջոնս Վուդ թաղամասում։ Յուրաքանչյուր նկարչի հանձնարարվել էր զարդարել Վահանակների սրահը (անգլ.՝ The Hall of Panels) 32 դյույմ բարձրությամբ և 2,5-ից 8 դյույմ լայնությամբ նեղ վահանակի վրա իր աշխատանքով[5]։

Նեղ վահանակի վրա պատկերելու թեմա գտնելու դժվարությունը հումորով խաղարկել է հենց Լեյթոնը այն բանից հետո, երբ Ալմա-Թադեման նրան ուղարկել է դրա չափերը։ Դրանից մի քանի օր անց նրանք հանդիպել են ընթրիքին՝ ընդհանուր ընկերոջ տանը։ Նրանք նստած են եղել ուղիղ իրենց ընկերոջ դիմաց, և Լեյթոնը, վերցնելով աղանդերի՝ նեղ շեղբով երկար դանակը, շրջվել է դեպի իր նկարիչ գործընկերը և հարցրել. ««Իմ սիրելի Թադեմա, ինչպիսի՞ առարկա ես ակնկալում ինձնից, որ պատկերված լինի սրա վրա»[8]։

Կտավ (1890)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա-Թադեմայի տան վահանակի վրա տեղի բացակայությունը բացատրում է «Պսիքեի լոգանքի» բնօրինակ հորինվածքի յուրօրինակ բնույթը։ Այնուամենայնիվ, երբ Լեյթոնը որոշել է այն տեղափոխել կտավին, նա հեռացրել է ջրի մակերեսի մեծ մասը, որտեղ պատկերված էր Պսիքեի արտացոլանքը, և ավելացրել է մի շարք մարմարե սյուներ՝ տարածությունն ընդլայնելու համար[9][10]։ Նկարը գրեթե երկու անգամ ավելի լայն է ստացվել, քան սկզբնական պաննոն[5]։

1890 թվականին «Պսիքեի լոգանքը» ցուցադրվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ The Spectator հանդեսի քննադատը դրական կարծիք է հայտնել նկարի մասին.

... Մենք կարող ենք հիանալ նրա գեղեցիկ, նրբին գծերով և վարագույրի ու երկնքի, ոսկու և պղնձի հիասքանչ մաքուր գույնով, և վճռական ձեռքով, որը նկարել է այդ մարմինը այդքան պարզ և այդքան նուրբ[11]։

«Պսիքեի լոգանքը» Լեյթոնին ազգային հռչակ է բերել, և հավանաբար կյանքի ընթացքում վերարտադրվել է ավելի շատ, քան նրա ցանկացած ուրիշ նկար։ Այն ձեռք է բերվել «Չանթրիի կտակի» պայմաններով և ներառվել է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում[12][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/the-bath-of-psyche-200495
  2. Fowle F. (2000 թ․ դեկտեմբեր). «Frederic, Lord Leighton. The Bath of Psyche, exhibited 1890» (անգլերեն). Tate art museum. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Martin, 2014, էջ 80
  4. Ash, 1998, էջ Plate XXX и комментарий
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «The Bath of Psyche». Tate. 2022.
  6. «Study for The Bath of Psyche». Christie’s. 2005.
  7. Rhys 1900, pp. 48-49
  8. Cordova Dec. 1902, p. 617.
  9. Cordova Feb 1902, p. 203.
  10. Cordova Dec. 1902, p. 618.
  11. The Spectator 17-05-1890, p. 694.
  12. Rhys 1900, p. 48.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պսիքեի լոգանքը» հոդվածին։