Աղբյուր (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղբյուր
տեսակգեղանկար
նկարիչԴոմինիկ Էնգր[1][2][3], Ալեքսանդր Դեգոֆ[1][2] և Paul Balze?[1][2]
տարի1856[2][3]
բարձրություն163 սանտիմետր[3][2]
լայնություն80 սանտիմետր[3][2]
ուղղություննեոդասականություն
ժանրնյու[1], այլաբանություն[1] և մարդու ձևի գեղանկարչություն
նյութկտավ[2][3] և յուղաներկ[2][3]
գտնվում էՕրսե թանգարան[2][3]
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[3] և Օրսե թանգարան
քաղաքՓարիզ[2]
սեփականատերTanneguy Duchâtel? և Ֆրանսիական պետություն
կայք
Ծանոթագրություններ
 La Source by Ingres Վիքիպահեստում

«Աղբյուր» (ֆր.՝ La Source), ֆրանսիացի նկարիչ, 19-րդ դարի եվրոպական ակադեմիզմի ներկայացուցիչ, պատմական գեղանկարչության, դիմանկարի և նյու ոճի վարպետ Դոմինիկ Էնգրի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1820-ից 1856 թվականներն ընկած ժամանակահատվածում[4]։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 163 × 81 սմ։ Այսօր «Աղբյուր» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օրսե թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակի մոտ «Աղբյուր» կտավը ստեղծելու միտքը հղացել է դեռևս 1820 թվականին Ֆլորենցիայում։ 1850-ական թվականների կեսերից Դոմինիկ Էնգրը ցանկանում էր վերջացնել բոլոր կիսատ մնացած ստեղծագործությունները, այդ թվում և այս նկարը։ Նա ցանկանում էր «Աղբյուր» և այլ գործեր ցուցադրության ներկայացնել 1855 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին։ Սակայն ժամանակի մեջ հեղինակը չի տեղավորվում, որի համար Էնգրը հետագայում շատ է ցավում։ «Աղբյուրը» առաջին անգամ հանրությանը ներկայացվել է հեղինակի արվեստանոցում, որի ժամանակ միանգամից հինգ հոգի ցանկացավ նկարը ձեռք բերել։ Դոմինիկ Էնգրը նույնիսկ մտածեց վիճակ գցել՝ գնորդին պարզելու նպատակով։ Որոշ ժամանակ անց նկարը վաճառվեց կոմս Շարլ Մարի Տանգի Դյուշատելին՝ 25 հազար ֆրանսիական ֆրանկով։ Այս նկարը կոլեկցիոների հավաքածուծում մնաց ընդհուպ մինչև 1878 թվականը, որից հետո որպես ժառանգություն անցավ կոմսուհի Դյուշատելին։ Վերջինս կատարեց ամուսնու ցանկությունը և կտավը նվիրեց Լուվրի թանգարանին։ Լուվրում նկարը մնաց մինչև 1986 թվականը։ Ներկա պահին կտավը պահպանվում և ցուցադրվում է փարիզյան մեկ այլ թանգարանում՝ Օրսեում (գույքագրում՝ № RF 219)[5][6]:

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղբյուր» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Դոմինիկ Էնգրը նկարել է հոլանի աղջկա։ Աղջկա ձեռքին սափոր է, որից ջուր է թափվում. այն այլաբանորեն խորհրդանշում է կյանքի աղբյուրը։ Էնգրն այս նկարով նոր մեկնաբանություն է տվել ֆրանսիական դասական նիմփաների պատկերմանը[7]։ Ի դեպ, հեղինակը այս կոմպոզիցիայով մեկ այլ նկար էլ ունի, որը կոչվում է «Վեներա Անադիոմա». սրա ստեղծման վրա հեղինակը աշխատել է հընթացս 1808-1848 թվականներին։ «Աղբյուր» նկարում պատկերված աղջկա դիրքը հիշեցնում է «Վեներա Անադիոմա» նկարի աստվածուհու դիրքը, սակայն այստեղ աղջիկը խոնավ մազերը չի քամում, այլ բռնել է թրծակավե սափորը, որից ջուր է հորդում։ Ըստ Քեննեթ Քլարքի, Էնգրը աղջկա դիրքը ստեղծելիս ազդվել է Ժան Գուժոնի նկարներից, որտեղ հավարժեհարսերը հենց այդ դիրքով են պատկերված[8]։

Նկարում պատկերված կինը կանգնած է ամբողջ հասակով՝ դեմքով դեպի դիտողը։ Նա կանգնած է՝ հենվելով ձախ ոտքին, իսկ աջը մի փոքր ծալված է։ Իրանը թեթևակի թեքված է դեպի ձախ։ Աջ ձեռքը գլխից վերև է գտնվում, որով բռնել է սափորի ծայրը, իսկ ձախով պահել է սափորի բերանը։ Աղջկա դիմագծերը դասական են, մի փոքր «մելանխոլիկ» արտահայտությամբ։

Նկարի գծերը անթերի մաքուր են, աղջկա ֆիգուրը նկարված է անատոմիապես իդեալականորեն։ Լուսաստվերի նուրբ խաղով Էնգրը նկարը դարձրել է կատարյալ, գրեթե գերիրական։ Ֆոնը խորը չէ։ Թրծակավե անոթն ու շարժվող փայլուն ջրաշիթը գորշ ժայռի ֆոնին վառ կերպով արտահայտված են վարդաոսկեգույն տաք երանգավորումներով[7]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի գրող, քննադատ, Պառնասյան դպրոցի սկզբնավորող Թեոֆիլ Գոթիեն «Աղբյուր» ստեղծագործության համար արտահայտվել է հետևյալ կերպ[9].

Դեռևս երբեք այսպիսի մաքրաբարո մերկությունը դիտողին այնքան փափուկ, երիտասարդ, լուսաշաղախ, կյանքով լեցուն չի երևացել։ Այստեղ կատարելությունը եկել է պատրանքի հետ[10]։

Գեղարվեստի քննադատ Շարլ Բլանը «Աղբյուրի» աղջկան անվանել է «կանացի ֆիգուրներից ամենաչքնաղը»[11]։

Ավելի ուշ շրջանում նկարն ընդունվեց ավելի սառը, համարվելով «մտացածին և սենտիմենատլ» սալոնային սովորական ստեղծագործություն[12]։ Բրիտանացի գրող Քեննեթ Քլարքը նկարի որոշ դետալներ անվանել է «հիանալի», իսկ ընդհանուր նկարը բնորոշել որպես չոր կոմպոզիցիա ունեցող՝ ասելով, որ Էնգրի վաղ տարիների աշխատանքներն առավել արտահայտիչ էին[11]։

«Աղբյուր» ստեղծագործությունը ոգեշնչել է մեծ թվով նկարիչների, այդ թվում՝ Ժորժ Սյորա, Պիեռ-Օգյուստ Ռենուար, Արիստիդ Մայոլ, Պաբլո Պիկասո, Ռենե Մագրիտ[13][14]։ 1885 թվականին Վինսենթ վան Գոգն իր եղբորը՝ Թեոդորուս վան Գոգին գրված նամակում «Աղբյուր» կտավի մասին այսպես է արտահայտվել. «…Այս գործը եղել է, կա ու միշտ կմնա ինչ-որ չափով հիրավի նոր գործ»[15]։

Նկարը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ճապոնացի դիզայներ Իսսեյ Միյակեն նկարիչ Յասումասա Մորիմուրոյի հետ համատեղ ստեղծել է մանրածալքերով զգեստ-տունիկա, որի ամբողջ երկայնքով տպագրված էր «Աղբյուր» նկարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 JocondeLab — 2014.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Jean Auguste Dominique Ingres, La Sourceen, 1856
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010059999
  4. Stoddart, David Michael (1990). The scented ape: the biology and culture of human odour. Cambridge University Press. էջ 131. ISBN 978-0-521-39561-8.
  5. «Jean Auguste Dominique Ingres. La Source en 1856» (ֆրանսերեն). Musée d'Orsay. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  6. Березина, В. Н. Жан-Огюст-Доминик Энгр. — М.: Изобр. иск-во, 1977. — с. 223
  7. 7,0 7,1 Березина, В. Н. Жан-Огюст-Доминик Энгр. — М.: Изобр. иск-во, 1977. — с. 197
  8. Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004. — С. 440.
  9. Th. Gauthier. La Source. «L’Artiste», 1857, vol. 2
  10. «Œuvres commentées. Jean Auguste Dominique Ingres. La Source» (ֆրանսերեն). Musée d'Orsay. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  11. 11,0 11,1 Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004. — С. 182.
  12. Березина, В. Н. Жан-Огюст-Доминик Энгр. — М.: Изобр. иск-во, 1977. — с. 200.
  13. Caroline Mathieu: Musée d’Orsay, S. 39
  14. vgl. Muthmann, Friedrich: Mutter und Quelle : Studien zur Quellenverehrung im Altertum und im Mittelalter. Basel : Archäologischer Verl., 1975. (S. 441)
  15. Цит. по: Березина, В. Н. Жан-Огюст-Доминик Энгр. — М.: Изобр. иск-во, 1977. — с. 200.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Березина, В. Н. Жан-Огюст-Доминик Энгр. — М.: Изобр. иск-во, 1977. — с. 197, 200, 223
  • Rudolf Zeitler: Das unbekannte Jahrhundert. In: Propyläen Kunstgeschichte, Band 11: Rudolf Zeitler (Hrsg.): Die Kunst des 19. Jahrhunderts. Propyläen-Verlag, Berlin 1979; S. 15–128; zu Ingres: S. 58–63.
  • Caroline Mathieu: Musée d'Orsay. Édition de la Réunion des Musées Nationaux, Paris 1987, ISBN 2-7118-2124-2; S. 38f.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]