Նարկիսոս
Նարկիսոս | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հայր | Céphisus? |
Մայր | Liriope? |
Narcissus (mythology) Վիքիպահեստում |
Նարկիսոս (հին հուն․՝ Νάρκισσος, նաև՝ Նարցիս, Նարգիզ), հին հունական դիցաբանության մեջ գետերի աստված Կեֆիսի և նիմֆ Լիրիոպայի որդին կամ Էնդիմիոնի և Սելենեի որդին[1][2]:
Առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիրեսիասը կանխագուշակում է, որ Նարկիսոսը կապրի երկար, եթե չտեսնի իր արտացոլանքը: Երբ Նարկիսոսը դառնում է 16 տարեկան, նրան սիրահարվում է Էխո նիմֆը: Լինելով գեղեցիկ, բայց և հպարտ ու սառնասիրտ` պատանին մերժում է նիմֆին` արժանանալով աստվածուհու պատժին[3]:
Ըստ Օվիդիոսի` նրան սիրահարվում են շատ պատանիներ ու աղջիկներ, սակայն Նարկիսոսը մերժում է բոլորին: Այդ ժամանակ մերժվածները դիմում են Նեմեսիսին, ով ընդառաջում է նրանց: Տարբերակներից մեկի համաձայն` մերժված սիրահարներից մեկը` Ամինիոսը, ինքնասպանություն է գործում ուղիղ Նարկիսոսի տան առաջ` Նեմեսիսին վրեժխնդրության կոչ անելով[4]:
Որսի ժամանակ Նարկիսոսը գետում նկատում է իր արտացոլանքը և սիրահարվում իր իսկ պատկերին: Չկարողանալով նրանից բաժանվել` պատանին մահանում է քաղցից (կամ տառապանքից): Երբ գալիս են նրա մարմինը տանելու, այն տեղում չի լինում. դրա փոխարեն աճել էր նարգիզ ծաղիկ, իսկ նայադները սգում էին Նարկիսոսի մահը[5]:
Աղբյուրը, որի մոտ մահացել էր Նարկիսոսը, նշվում է Դոնակոն տեղանքում: Առասպելի մեկ այլ տարբերակի համաձայն` Նարկիսոսն ունեցել է երկվորյակ քույր, որին սիրահարվել է: Երբ նա մահացել է, Նարկիսոսը ացելել է աղբյուրի մոտ` սգալով նրա մահը[6]:
Նարկիսոս անունը բացասական նշանակություն է ձեռք բերել` խորհրդանշելով ինքնասիրահարվածությունն ու հպարտությունը[7]:
Համաձայն պլատոնականությանը մոտ կանգնած անտիկ փիլիսոփաներից մեկի` Նարկիսոսը «անընդհատ փոփոխվող մայր բնության մեջ տեսել է սեփական ստվերը, այսինքն` նյութականի ներսում կենդանի էություն, որ իրական հոգու վերջին կերպարն է: Ցանկանալով գրկել այդ հոգին որպես իր սեփականը` նա շնչահեղձ է եղել և խեղդվել այնպես, ասես խեղդել է սեփական հոգին»[8]:
Ազդեցությունը համաշխարհային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1594-1596 - Կարավաջոն ստեղծել է կտավ` «Նարկիսոսը առվակի մոտ»:
- 1911 - Նիկոլայ Չերեպնինը գրել է մեկ գործողությամբ բալետ` «Նարկիսոս և Էխո»:
- 1960 - Մեծ թատրոնում բեմադրվել է Կասյան Գոլեյզովսկու «Նարկիսոս» բեմադրությունը:
- 1937 - Սալվադոր Դալին ստեղծել է «Նարկիսոսի մետամորֆոզներ» կտավը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.201-202
- ↑ Гигин. Мифы 271; Клавдиан. Похищение Прозерпины II 136
- ↑ Овидий. Метаморфозы III 347—401
- ↑ Конон. Мифы 24 (см. пер. В. Н. Ярхо в изд. Первый ватиканский мифограф. СПб, 2000. С.198); близкая версия в «отрывке из Оксиринха»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2016-12-15
- ↑ Овидий. Метаморфозы III 402—506; Лактанций Плацид (рус. пер. см. Гигин. Мифы. СПб, 2000. С.246-247; Первый ватиканский мифограф II 83
- ↑ Павсаний. Описание Эллады IX 31, 7-9
- ↑ См. Вергилий. Комар 408—409; Стаций. Фиваида VII 340; Овидий. Фасты V 225—226
- ↑ Ватиканский аноним. О невероятном 9, пер. В. Н. Ярхо
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|