Պռոշ Պռոշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պռոշ Պռոշյան
 
Կուսակցություն՝ Left Socialist-Revolutionaries?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 22, 1883(1883-04-22)
Ծննդավայր Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 16, 1918(1918-12-16) (35 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Թաղված Վագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն  Խորհրդային Ռուսաստան
Հայր Պերճ Պռոշյան

Պռոշ Պերճի Պռոշյան (ապրիլի 22, 1883(1883-04-22), Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1918(1918-12-16), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), հայազգի ռուսական քաղաքական գործիչ։

Պերճ Պռոշյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 թվականի ապրիլի 22-ին Երևանի նահանգի Աշտարակ գյուղում։ Օդեսայում, Նովոռոսիայի համալսարանում սովորելիս մտել է էսէռական կուսակցության մեջ։ 1905 թվականին քաղբանտարկյալներին ազատագրելու փորձին մասնակցելու համար դատապարտվել է վեցամյա տաժանակրության Արևմտյան Սիբիրում։ Աքսորավայրից փախել է, բռնվել 1913 թվականին և կրկին աքսորվել է Սիբիր, որտեղից փախել է արտասահման։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) ինտերնացիոնալիստական պրոպագանդա է տարել։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո վերադարձել է Ռուսաստան, հարել էսէռական կուսակցության ձախ թևին։ Պայքարել է ընդդեմ էսէռական ԿԿ-ի պաշտպանողական դիրքորոշման, որի համար 1917 թվականին երկու անգամ վտարվել է կուսակցությունից։ Հանդես է եկել բոլշևիկների հետ միության օգտին, մասնակցել Պետրոգրադի Հոկտեմբերյան զինված ապստամբությանը։ Սովետների համառուսաստանյան II համագումարում ընտրվել է Համառուսաստանյան ԿԳԿ-ի անդամ։ Պռոշ Պռոշյանը համարվում է ձախ ԷսԷռներ կուսակցության ստեղծողներից, այդ կուսակցության ԿԿ-ի անդամ։ 1917 թվականի դեկտեմբերին մտել է ԺԿԽ-ի կազմ (փոստ–հեռագրատան ժողկոմ)։ Որպես Բրեստի հաշտության հակառակորդ՝ 1918 թվականի մարտին մյուս ձախ էսէռների հետ դուրս է եկել ԺԿԽ-ից։ Եղել է ձախէսէռական խռովության ղեկավարներից, որի ճնշումից հետո անցել է ընդհատակ։ 1918 թվականի նոյեմբերի 27-ին հեղափոխական տրիբունալի կողմից, հեռակա կարգով, դատապարտվել է 3 տարվա բանտարկության։

Մահացել է տիֆից, 1918 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Հայկական Վագանկովյան գերեզմանոցում։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Լենինը «Ընկ․ Պռոշյանի հիշատակին» հոդվածում տվել է Պռոշ Պռոշյանի բնութագիրը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երկերի լիակատար ժողովածու», Վլադիմիր Լենին, հատոր 37․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 401