Պուերտո-Նատալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Պուերտո Նատալես
իսպ.՝ Puerto Natales
Զինանշան
Escudo de Natales.svg

IMG 1884Puerto Natales.jpg
Կոորդինատներ: 51°43′25″ հվ. լ. 72°29′15″ ամ. ե. / 51.72361° հս․. լ. 72.48750° ավ. ե. / 51.72361; 72.48750
ԵրկիրՉիլի Չիլի
ՏարածաշրջանՄագալանես և Չիլիական Անտարկտիկա
ՆահանգՈւլտիմա Էսպերանսա
ՀամայնքՆատալես
ԱլկալդՖերնանդո Մանսիլա
Հիմնադրված է1911 թ.
Մակերես5,57 կմ²
ԲԾՄ3 մ
Բնակչություն18 505 մարդ (2012)
Ժամային գոտիUTCUTC−4, ամռանը՝ UTC−3
Հեռախոսային կոդ+56 61
Պաշտոնական կայքpuerto-natales.com
##Պուերտո-Նատալես (Չիլի)
Red pog.png

Պուերտո-Նատալես (իսպ.՝ Puerto Natales) քաղաք Չիլիում:

Պուերտո Նատալես քաղաքը գտնվում է Չիլիի հարավային հատվածում, Մագալանես և Չիլիական Անտարկտիկա տարածաշրջանի տարածքում և հանդիսանում է Ուլտիմա Էսպերանսա նահանգի վարչական կենտրոնը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչկոլումբոսյան դարաշրջանում այսօրվա Պուերտո Նատալես շրջան այցելում էին ալակալուֆ, կավեսկար, տեհուէլչ հնդկացիական ցեղերը, որոնք զբաղվում էին որսորդությամբ, ձկնորսությամբ և հավաքչությամբ:

Առաջին Եվրոպացին, ով հետազոտել է այս տեղանքը եղել է իսպանացի ճանապարհորդ Խուան Ֆերնանդես Լադրիլերոն, ով փնտրում էր Մագելանի նեղուցը: Դեպքը տեղի է ունեցել 1557 թվականին: Մարտական տեղացիներով բնակեցված խստաշունչ, սառը ափերը չէն արժանացել իսպանացիների ուշադրությանը գաղութացման համար, այդ իսկ պատճառով, պատմական ժամանակագրության մեջ հետագա մոտ երեք հարյուրամյակի ընթացքում այս տեղանք այցելության մասին ոչ մի հիշատակում չկա ։

1830 թվականին Ֆիլիպ Պարկեր Կինգի հրամանատարությամբ շրջան այցելեց բրիտանական ջրագրական գիտարշավ՝ այդ ժամանակ դեռևս անհայտ Բիգլ առագաստանավով:

1870-ական թվականներից սկսած աճում էր հետաքրքրությունը դեպի այս շրջան, ինչը բացատրվում էր Պատագոնիայում ոչխարաբուծությունը զարգացնելու համար Չիլիի և Արգենտինայի մրցակցությամբ: Այդպես էլ աստիճանաբար գրգռվող ոչխարաբուծության զարգացումը Արևմտյան Եվրոպայից և Բալկաններից աստեղ բերեց բազմաթիվ նոր միգրանտներ: Բնակիչների հիմանական զբաղմունքը ոչխարաբուծությունն էր:

Անգլիացի հայտնի կին ճանապարհորդ և գրող Ֆլորենս Դիսկին (անգլ. Florence Dixie) 1879 թ.-ին եղել է այստեղ և մեկ տարի անց հրատարակել «Պատագոնիայի միջով» (անգլ. Across Patagonia) գիրքը, որտեղ և մանրամասնորեն բնութագրում է տեղի բնակիչների կենցաղն ու բնավորությունը:

Ոչխարաբուծության կտրուկ զարգացումը և բնակչության թվի շեշտակի աճը պահանջում էին նավահանգստի անհապաղ կառուցում արտադրանքի ձեռք բերման համար: Եվ ահա 1911 թվականի մայիսին Չիլիի կառավարությունը որոշում ընդունեց Պուերտո Նատալեսի կառուցման մասին:

Քաղաքի հիմնադրումից շատ չանցած շրջակայքում կառուցվեցին երկու մեծ մսի վերամշակման գործարաններ, որոնք 1915 թվականին աշխարհի ամենախոշոր գործարանների տասնյակում էին: Դրանցից մեկը՝ Puerto Bories -ը պահպանվել է մինչև մեր օրերը, թեև 1970 թվականից սկսած չի աշխատում[1]: 2010 թվականին գործարանը վերակառուցվեց և դարձավ Հյուրանոց՝ The Singular Patagonia անունով։

20-րդ դարում բրդի և մսի գների անկումը ծանր վնաս հասցրեց քաղաքային տնտեսությանը: Բազմաթիվ ագարակներ և ձեռնարկություններ փակվեցին, քաղաքաբնակների թիվը երկու անգամ կրճատվեց: Քաղաքներում մնացածներից շատերը աշխատանք գտան հարևան Արգենտինայի Ռիո-Տուրբիո քարածխի հանքավայրում: 1990-ականներին Պատագոնիայում զբոսաշրջիկների կտրուկ աճի հետ կապված՝ Պուերտո Նատալեսը նորից վերելք ապրեց:

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Նատալեսը գտնվում է Պատագոնյան Անդերի արևմտյան լանջին, Ուլտիմա Էսպերանզայի նեղ ու երկար ֆյորդի ափին (իսպաներենից թարգմանաբար «վերջին հույս») :Պուերտո Նատալեսը մտնում է աշխարհի ութ զույգ հակապատկեր քաղաքների մեջ: Նրա հակապատկեր քաղաքը համարվում է Բուրյաթիա պետության մայրաքաղաք՝ Ուլան Ուդեն:

Քաղաքի կլիման զով ծովային է, բայց միևնույն ժամանակ բավական չորային է «անձրևային ստվերի» (երբ քամին քաղաքից քշում է անձրևները և տանում սարեր) շնորհիվ: Մեկ տարվա ընթացքում Պուերտո Նատալեսում դիտվում են 300 մմ-ից քիչ տեղումներ, թեև նրանից 20 կմ հեռավորությամբ շառավղի վրա կան վայրեր, որտեղ տարեկան դիտվում են 1500-2000 մմ տեղումներ: Հաճախ են լինում ուժեղ քամիներ:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պուերտո Նատալես
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 28,0 28,0 27,0 24 19,0 18,0 20 20 21 21,0 26 28 28
միջին առավելագույնը (°C) 20,0 19,0 17,0 13,0 9,0 5,0 5,0 8,0 10,0 14,0 17,0 18,0 12,0
միջին ջերմաստիճանը (°C) 14,0 13,0 12,0 8,0 4,0 1,0 1,0 4,0 5,0 7,0 11,0 13,0 8,0
միջին նվազագույնը (°C) 8,0 7,0 6,0 3,0 0,0 3,0 3,0 1,0 0,0 3,0 5,0 7,0 3,0
բացարձակ նվազագույնը (°C) 0,0 -2,0 -4,0 -13,0 -12,0 -13,0 -14,0 -13,0 -10,0 -3,0 -5,0 -7,0 -14,0
տեղումների քանակը (մմ) 8 12 21 39 37 33 32 24 17 20 25 22 290
Աղբյուր՝ My Weather 2

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Նատալեսը Ուլտիմա Էսպերանսա նահանգի վարչական կենտրոնն է: Ուլտիմա Էսպերանսան Մագալանես և Չիլիական Անտարկտիկա տարածաշրջանի մաս հանդիսացող 4 նահանգներից մեկն է և Չիլիի ամենահարավային մարզը: Չնայած կլիմայի խստությանը, քաղաքի բնակչությունը 1990-ականներից սկսած կայունորեն աճում է:

  • 1992 թ. — 15 102 մարդ,
  • 2002 թ. — 16 978 մարդ,
  • 2012 թ.— 18 505 մարդ:

Քաղաքաբնակների ճնշող մեծամասնությունը սպիտակամորթներն են՝ գերմանացի, անգլիացի, խորվաթացի գաղթականները:

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին երկու տասնամյակում քաղաքային հիմնական տնտեսությունը զբոսաշրջությունն է։ Պուերտո Նատալեսը հանդիսանում է հարմար ելման կետ դեպի Տորես-դել-Պաինե և Բերնարդո Օհիգինս, ինչպես նաև Հրո երկիր և Պատագոնիա ազգային պարկեր ճանապարհորդության կազմակերպման համար։ Կարևոր դեր են խաղում նաև ոչխարաբուծությունը և ձկնորսությունը։

Navimag ընկերության լաստային գիծը քաղաքը կապում է Պուերտո Մոնտին։ Մունիցիպալիտետի ոչ այդքան մեծ օդանավակայանը (IATA: PNT, ICAO: SCNT) զբոսաշրջային ժամանակաշրջանում կատարում է ուղևորափոխադրումներ դեպի Սանտյագո, Պունտա Արենաս և Էլ Կալաֆատե։ Քաղաքը ավտոմոբիլային ուղիներով կապված է Պունտա Արենասի և Արգենտինայի պրովինցա Սանտա Կրուսի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Explotadora»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]