Հրո Երկիր (ազգային պարկ)
Հրո Երկիր
իսպ.՝ Parque Nacional Tierra del Fuego | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ |
Հիմնվել է | 15 հոկտեմբերի, 1960 |
Մակերես | 630 կմ² |
ԲԾՄ | 807 մետր |
Հրո Երկիր (իսպ.՝ Parque Nacional Tierra del Fuego), ազգային պարկ, գտնվում է Արգենտինայի հարավային մասում, Հրո Երկիր (Իսլա-Գրանդե դե Տյերրա դել Ֆուեգո) կղզում, Ուշուայից 11 կմ արևմուտք[1]։
Պարկը հիմնադրվել է 1966 թվականի հոկտեմբերի 15-ին և ընդլայնվել 1966 թվականին։ Այսօր նրա մակերեսը կազմում է 630 քառ. կմ։ Այն մոլորակի ամենահարավային ազգային պարկն է և Արգենտինայում առաջինն է, որ ստեղծվել է ծովափին[2][3]։ IUCN դասակարգմամբ պատկանում է II կարգի։
Ազգային պարկում են գտնվում Ամերիկայի ճանապարհային ցանցի վերջնակետը և աշխարհի ամենահարավում գտնվող երկաթուղին (FCAF): Պարկի տարածքի մեջ են մտնում Ռոկա լիճը և Ֆանյանո լճի մի մասը[4]։ Ազգային պարկի հարավային մասը Բիգլի նեղուցի հյուսիսային ափերն են։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարկի կլիման մեղմ է, հիմնականում շատ են տեղումները, մառախուղները և ուժեղ քամիները։ Քամիների հիմնական ուղղությունը արևմտյան է։ Տեղումների միջին քանակը տարեկան կազմում է մինչև 700 մմ։ Տեղումները հիմնականում լինում են մարտից մայիս ընկած ժամանակահատվածում։ Ամառային շրջանի միջին ջերմաստիճանը կազմում է 10 °C, և ձմռանը մոտավորապես 0 °C[5]: Միջին տարեկան ջերմաստիճանները ֆիքսվել են մոտակա Ուշույա քաղաքի համար և կազմել են 5,4 °C, մաքսիմալ ջերմաստիճանը` 14,2 °C և մինիմալը` 2,4 °C[6]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածքում ծովի մակարդակից 500-600 մ բարձրության վրա գտնվում են Մագելանի անտառները, ավելի բարձր` ալպյան լեռնային բուսականությունը, գագաթին` սառցադաշտեր։ Պարկի լանդշաֆտը սառցային քայքայման արդյունք է հանդիսանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Parque Nacional Tierra del Fuego
- ↑ Erin McCloskey, Tim Burford (հոկտեմբերի 1, 2006)։ Argentina: The Bradt Travel Guide։ Bradt Travel Guides։ էջ 371։ ISBN 9781841621388։ Վերցված է մարտի 30, 2011
- ↑ McCarthy Carolyn, Carillet Jean-Bernard (փետրվարի 1, 2009)։ Chile and Easter Island։ Lonely Planet։ էջ 417։ ISBN 9781741047790։ Վերցված է մարտի 30, 2011
- ↑ «Expedición en hidrobicicleta por el Lago Fagnano o Khami, Tolhuin, Tierra del Fuego»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-13-ին։ Վերցված է 2016-08-15
- ↑ «PN Tierra Del Fuego»։ Administration De Parques Nationales։ Արխիվացված է օրիգինալից 2005-05-03-ին։ Վերցված է փետրվարի 28, 2011
- ↑ de Dios, Julian (January 2006)։ This is Argentina։ de Dios Editores։ էջեր 87–91։ ISBN 9789879445518։ Վերցված է մարտի 26, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Parque Nacional Tierra del Fuego Archived 2011-09-03 at the Wayback Machine. — Տեղեկություններ պարկի մասին
|