Քաղաքում կա երկու լողափ, որոնցից մեկը ՝ Pietre Nereն, իր էկոլոգիականության և մաքրության համար նշվում է Կապույտ Դրոշով։
Ազատ օրերին հարևան նահանգների և տեղի բնակչությունը գալիս են քաղաքի ավազոտ լողափեր։
Պոցալոն մի շարք ավտոբուսային երթուղիների համար համարվում է սկզբնակետ դեպի՝ Կատանիա, Սիրակուզ, Ռագուզա, Պալորմո՝ և այլն։
Հիմնադրվել է XIV դարում, երբ Մոդիկի կառավարությունը որոշեց ափի մոտ կառուցել պահեստների մի ամբողջության և սկսեց առևտուր նավերով։ 1429 թվականին Ջովանի Բերնարդո Կաբրերոն կառուցեց մի բերդ, ծովահեններից պաշտպանվելու համար, հիմա այն համարվում է հիմնական տեսարժան վայրերից մեկը։
Բնկաչությունը կազմում է 18377 մարդ (2004 թվականի տվյալներով), բնակչության խտությունը 1263 մարդ/կմ² է։ Զբաղեցրած տարածքը՝ 14,94 կմ։ Փոստային ինդեքս՝ 97016, հեռախոսային կոդ՝ 0932:
Բնակչության բարեխոսն է համարվում Սուրբ Հովհաննես Մկրտիչը։ Տոնը նշվում է ամեն տարի հունիսի 24-ին։