Պորտալ:Նախապատմական Եվրոպա/Պետուրյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սելևկյանների կայսրություն (հին հուն․՝ Βασιλεία τῶν Σελευκιδῶν, Basileía tōn Seleukidōn), Հելլենական պետություն, որը ղեկավարել է Սելևկյանների տոհմը մ.թ.ա. 312 թվականից մինչև մ.թ.ա. 63 թվականը։ Այն հիմնադրել է Սելևկիոս I-ը Մակեդոնական կայսրության փլուզումից հետո: Սելևկիոսը մեկնեց Բաբելոն և այնտեղից հավաքելով կողմնակիցներ սկսեց հավակնել Ալեքսանդր Մակեդոնացու մերձավոր արևելյան տարածքներին։ Իր հզորության գագաթնակետին նրա տիրապետության տակ ընկան կենտրոնական Անատոլիան, Պարսկաստանը, Լևանտը, Միջագետքը և այժմյան Քուվեյթը, Աֆղանստանը և Պակիստանի ու Թուրքմենստանի մի մասը։

Սելևկյանների կայրությունը իր ժամանակաշրջանի հիմնական հելլենական մշակույթի կենտրոնն էր, որտեղ կենտրոնացել էին հունական քաղաքական էլիտան: Հույն ժողովուրդը սկսեց արտագաղթել բուն Հունաստանից դեպի Սելևկյանների կայսրություն: Սելևկյանների առաջխաղացումն Անատոլիայից մինչև Հունաստան կանգնեցրեցին միայն հռոմեացիները։ Նրանց փորձերը պարտության մատնելու իրենց վաղեմի թշնամի Պտղոմեոսյան Եգիպտոսին ձախողվեցին, քանի որ վերջիններիս օգնեցին հռոմեացիները։ Հակամարտության մեջ մտնելով Մաուրյա կայսրության առաջնորդ Չանդրագուտպա Մաուրյայի հետ՝ Սելևկյանները մի քանի պարտությունից հետո ստիպված հաշտություն կնքեցին՝ զիջելով ընդարձակ տարածքներ Մաուրյայի, այդ թվում Հնդկաստանի արևմուտքը, Հինդու Կուշը, ներկայիս Աֆղանստանը, Բալոչիստանը, ներկայիս Պակիստանը և կնության տվեց իր աղջկան Մաուրյային։ Կայսրության արևելյան տարածքների մեծ մասը գրավեցին պարտթևները Միհրդատ Ա Պարթևի գլխավորությամբ մ.թ.ա. երկրորդ դարի կեսերին, սակայն Սելևկյան արքաները շարունակեցին կառավարել Սիրիայում մինչև Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծը վերջնականապես գրավեց Սելևկյանների վերջին տարածքները։