Պորտալ:Հին Հունաստան/Կրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աքիլլես (հին հուն․՝ Ἀχιλλεύς, լատ.՝ Achilles), հին հունական առասպելական հերոս, Փթիայի (Թեսալիա) միրմիդոնների Պելևս (հին հուն․՝ Πηλεύς, լատ.՝ Peleus) մահկանացու թագավորի և ծովային անմահ դիցուհի Թետիսի որդին, Էակոսի թոռը, Տրոյական պատերազմի մասնակից, Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» վիպերգությունների գլխավոր հերոս։

Աքիլլեսի ծննդի նախնական տարբերակում ասվում է, որ Թետիսը, ձգտելով Աքիլլեսին անմահ դարձնել և աստվածացնել, ցերեկները նորածնի մարմինը օծում էր ամբրոսիայով (հին հունարեն՝ ἀμβροσία - անմահություն), իսկ գիշերները պահում էր Հեփեստոսի վառարանի վրա՝ բռնելով կրունկից (գարշապարից)։ Մեկ այլ ավանդապատման համաձայն՝ («Հոմերոս»-ում հիշատակված չի) մայրը, որդու անմահությունը ստուգելու համար ցանկացել է իր նախորդ երեխաների նման նորածնին եռման ջրի մեջ ընկղմել։ Մի անգամ Պելևսը տեսել է այդ և, ահաբեկված խլել է երեխային կրակից։ Թետիսը լքել է Պելևսին։

Ըստ մեկ այլ զրույցի, Թետիսը մանկանը թաթախել է Ստիքս (լատիներեն՝ Styx - հրեշ) գետի կախարդական ջրերի մեջ, որից Աքիլլեսի մարմինը դարձել է անխոցելի. սուրը չի մտել նրա մարմնի մեջ։ Ըստ ավանդույթի Աքիլլեսի մայրը մանկանը բռնել է գարշապարից, որպեսզի ջրի հոսանքը չտանի։ Մարմնի այդ մասը չի լվացվել կախարդական ջրով և դարձել է Աքիլլեսի մարմնի միակ խոցելի տեղը (այստեղից՝ «Աքիլլեսյան գարշապար» արտահայտսւթյունը)։ (մանրամասն...)