Jump to content

Պորտալարի պրոլապս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտալարի պրոլապս
Տեսակբժշկական եզրակացություն
Հետևանքumbilical cord compression? և Պերինատալ ասֆիքսիա
Բժշկական մասնագիտությունմանկաբարձություն
ՀՄԴ-9663.0 և 762.4
ՀՄԴ-10O69.0 և P02.4
 Umbilical cord prolapse Վիքիպահեստում

Պորտալարի պրոլապս, երեխայի առաջադիր մասից առաջ կամ դրա հետ պորտալարի արտանկման երևույթը[1]։ Պրոլապսը վտանգավոր է, քանի որ երեխայի կողմից պորտալարի վրա ճնշումը կարող է խանգարել դեպի պտուղը արյան հոսքը[1]։ Այս երևույթը սովորաբար տեղի է ունենում ծննդաբերության ժամանակ, բայց կարող է առաջանալ պտղաթաղանթների պատռվելուց հետո ցանկացած ժամկետում[2][3]։  

Այս երևույթի առաջացման ռիսկի ամենամեծ գործոններն են երեխայի ոչ ճիշտ դիրքը արգանդում և անհաս կամ փոքր պտուղը[1]։ Ռիսկի այլ գործոնները ներառում են բազմակի հղիությունը, նախորդող բազմաթիվ ծննդաբերւթյունները և չափից շատ ամնիոտիկ հեղուկը[1][4]։ Արդյո՞ք ամնիոտիկ պարկի բժշկական պատռումը վտանգ կարող է ներկայացնել, վիճելի է[1][4]։ Պորտալարի պրոլապսի մասին պետք է կասկածել, եթե ծննդաբերության ժամանակ առաջանում է երեխայի սրտի զարկերի կտրուկ նվազում[1][5]։ Պորտալարի երևալը կամ շոշափելիս զգալը հաստատում է ախտորոշումը[5]։

Հաճախ ծննդալուծումը կատարվում է կեսարյան հատման միջոցով[5]։ Խորհուրդ է տրվում լցնել միզապարկը կամ երեխայի դիրքի ձեռքային բարձրացում իրականացնել, ռիսկերի դեպքում պրոլապսից խուսափելու նպատակով[5]։ Երբեմն կանայք ընդունում են ծունկ-կրծքավանդակային կամ Տրենդելենբուրգի դիրք, որպեսզի օգնեն կանխել պորտալարի հետագա սեղմումը[1]։ Համապատասխան վերահսկման դեպքում դեպքերի մեծամասնությունը լավ ավարտ է ունենում[5]։

Պորտալարի պրոլապս տեղի է ունենում 500 հղիությունից մոտ 1-2-ում[1]։ Երեխայի մահվան վտանգի հավանականությունը կազմում է մոտ 10%[1]։ Այնուամենայնիվ, այս ռիսկերի մեծ մասը պայմանավորված է բնածին անոմալիաներով կամ վաղաժամ ծննդաբերությամբ[1]։ Դա համարվում է արտակարգ իրավիճակ[5]։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտալարի արտանկման առաջին նշանը սովորաբար պտղի սրտի հաճախության հանկարծակի և խիստ նվազումն է, որը անմիջապես չի վերանում։ Պտղի սրտի լսման ժամանակ (պտղի սրտի զարկերի գծային գրանցում) դա սովորաբար նման է չափավոր և ծանր փոփոխական դանդաղումների[6]։ Պորտալարի բացահայտ պրոլապսի դեպքում պորտալարը կարելի է տեսնել կամ շոշափել վուլվայի կամ հեշտոցի մակարդակում[2]։

Պորտալարի պրոլապսի առաջացման հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ երբ պորտալարը կախվում է, այն կարող է սեղմվել պտղի և արգանդի պատերի միջև։ Սա կարող է հանգեցնել դեպի պտուղ թթվածնի մատակարարման նվազմանը, ինչը կարող է մահացու լինել։

Պորտալարի պրոլապսի դեպքերի մեծ մասը տեղի է ունենում ծննդաբերության երկրորդ փուլում[7]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն ռիսկի գործոնների երկու հիմնական կատեգորիաներ՝ սպոնտան և յատրոգեն (բժշկական միջամտությունից առաջացող)․

  • սպոնտան գործոններ .
    • Պտղի ոչ ճիշտ առաջադրություն[8],
    • պոլիհիդրամնիոզ կամ ամնիոտիկ հեղուկի մեծ քանակություն[8],
    • վաղաժամ ծննդաբերություն. հավանաբար կապված է սխալ առաջադրության հավանականության և հարաբերական պոլիհիդրամնիոզի հետ[8],
    • պտղի ցածր քաշ[9]; Պատճառը, հավանաբար, նույնն է, ինչ վաղահասության պատճառները։
    • բազմակի պտուղներով հղիություն․ առավել հավանական է առաջինին հաջորդող պտուղների դեպքում[9],
    • Պտղաթաղանթների սպոնտան պատռվածք[10]. պրոլապսների մոտ կեսը տեղի է ունենում թաղանթների պատռումից հետո 5 րոպեի ընթացքում, երկու երրորդը՝ 1 ժամվա ընթացքում, 95%-ը՝ 24 ժամվա ընթացքում։
  • յատրոգեն գործոններ.
    • պտղթաղանթների արհեստական պատռում[11],
    • ներքին մոնիտորների տեղադրում (օրինակ՝ գլխամաշկի ներքին էլեկտրոդ կամ ներարգանդային ճնշաչափնան կաթետեր)[11],
    • Պտղի գլխի ձեռքային պտույտ[11]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտալարի պրոլապսի առաջացումը միշտ պետք է կասկածել, երբ կա պտղի սրտի զարկերի հաճախության հանկարծակի նվազում կամ փոփոխական դանդաղում, հատկապես թաղանթների պատռվելուց հետո։ Ակնհայտ պրոլապսների դեպքում ախտորոշումը կարող է հաստատվել, եթե պորտալարը շոշափվում է հեշտոցային հետազոտության ժամանակ։ Առանց ակնհայտ պրոլապսի, ախտորոշումը կարող է հաստատվել միայն կեսարյան հատումից հետո, չնայած նույնիսկ այդ դեպքում, պրոլապսը կարելի է չնկատել[12]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պորտալարի պրոլապս 3 հիմնական տեսակներ[12]

  • պորտալարի բացահայտ պրոլապս. պորտալարի իջեցում պտղի առաջադիր մասից առաջ։ Այս դեպքում պորտալարն անցնում է արգանդի վզիկի միջով դեպի հեշտոց կամ դրանից դուրս։ Պորտալարի բացահայտ պրոլապսը տեղի է ունենում պտղաթաղանթների պատռումից հետո։ Սա պորտալարի պրոլապսի ամենատարածված տեսակն է։
  • պորտալարի թաքնված պրոլապս. պորտալարն իջնում է առաջադիր մասի հետ ղուգահեռ, բայց չի անցնում դրանից։ Թաքնված պրոլապս կարող է առաջանալ ինչպես չպատռված, այնպես էլ պատռված թաղանթների դեպքում։
  • ֆունիկ (լարային) ներկայացում . պորտալարի առկայությունը ներկայացնող պտղի մասի և պտղի թաղանթների միջև։ Այս դեպքում լարը չի անցել արգանդի վզիկի բացվածքը։ Ֆունիկ ներկայացման դեպքում թաղանթները դեռ չեն պատռվել։

Հսկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխ-ծնկային դիրքը[13]։

Կենսունակ պտուղ ծնվելու համար պորտալարի պրոլապսի տիպիկ բուժումը ներառում է անհապաղ ծննդալուծում՝ հնարավոր ամենաարագ և անվտանգ ճանապարհով։ Սովորաբար դա կեսարյան հատումն է, հատկապես, եթե ծննդաբերության պրոցեսը սկսվել է վաղաժամ։ Երբեմն կարելի է ընտրել հեշտոցային ծննդաբերության մեթոդը, եթե կլինիկական վիճակը հավաստի, որ դա անվտանգ է[12]։  

Պորտալարի պրոլապսի հսկման ժամանակ սովորաբար օգտագործվում են բարդությունների հավանականությունը նվազեցնելուն ուղղված այլ միջամտություններ, կատարվում են ծննդաբերության նախապատրաստական աշխատանքներ։ Այդ միջամտություններն ուղղված են պորտալարի վրա ճնշումը նվազեցնելուն՝ կանխելու պտղի սնուցման խանգարման հետևանքով առաջացող բարդությունները։

Կլինիկական պրակտիկայում օգտագործվում են հետևյալ մանևրները.

  • Պտղի առաջադիր հատվածի ձեռքային բարձրացում[2]։
  • Գերադասելի է մոր դիրքավորումը ծունկ-կրծքավանդակային կամ Տրենդելենբուրգի դիրքում (գլուխը ցած՝ ոտքերը վեր բարձրացրած), ձախ կողքի վրա պառկելը[2]։
  • Ֆոլեի կաթետերի միջոցով միզապարկի լցումը կարող է օգնել բարձրացնել պտղի առաջադիր հատվածը և հեռացնել այն պորտալարից[12]։
  • Առաջարկվում է տոկոլիտիկների (ծննդաբերությունը ճնշող դեղամիջոցների) օգտագործումը, որոնք սովորաբար կատարվում են ի լրումն միզապարկի լցման, այլ ոչ թե որպես ինքնուրույն միջամտություն[14]։

Եթե ծննդաբերության փուլերի սկսման նշաններ չկան, կարող է փորձ արվել պորտալարի ձեռքային մղմանը դեպի արգանդի խոռոչ)[15][16]։ Այնուամենայնիվ, դա ներկայումս խորհուրդ չի տրվում Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի (RCOG) կողմից, քանի որ այս մանևրի ռիսկերի գնահատման բավարար տվյալներ չկան[2]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտալարի պրոլապսի հետ կապված առաջնային մտահոգությունը երեխային արյան անբավարար մատակարարումն է, հետևաբար՝ թթվածնաքաղցի առաջացումը։ Պորտալարը կարող է սեղմվել կա՛մ մեխանիկական ճնշման պատճառով (սովորաբար պտղի առաջադիր մասով) կամ անոթների հանկարծակի կծկումից՝ հեշտոցում արգանդի համեմատ ջերմաստիճանի նվազման պատճառով[12]։ Սա կարող է հանգեցնել պտղի մահվան կամ այլ բարդությունների։

Պատմականորեն պտղի մահացության դեպքերը պորտալարի պրոլապսի հետևանքով եղել է 40%-ից բարձր[17]։ Այնուամենայնիվ, այս գնահատվել են տանը կամ հիվանդանոցից դուրս ծննդաբերությունների համար։ Եթե հաշվի ենք առնում պորտալարի պրոլապսները, որոնք տեղի են ունեցել ստացիոնարում, այդ ցուցանիշն իջնում է մինչև 0-3%[12], չնայած մահացության մակարդակը մնում է ավելի բարձր, քան առանց պորտալարի պրոլապսի եխաների մոտ։ Հիվանդանոցային պայմաններում պտղի մահացության տոկոսի նվազումը, հավանաբար, պայմանավորված է անհապաղ կեսարյան հատման իրականացման հնարավորությամբ։

Ներկայումս օգտագործվում է Ապգարի սանդղակը (նորածնի առողջական վիճակի արագ գնահատումը) 5 րոպեի ընթացքում և ծննդաբերությունից հետո հոսպիտալացման տևողությունը։ Երկու ցուցանիշներն էլ ցածր են այն նորածինների համար, որոնք ծնվել են պորտալարի պրոլապսից հետո[8], սակայն պարզ չէ, թե ավելի ուշ ժամկետներում այդ ցուցանիշներն ինչպես են փոխվում։ Համեմատաբար մեծ ուսումնասիրությունները, որոնք կատարվել են հեռակա ժամկետներում, պարզել են, որ 1%-ից պակաս (120 ուսումնասիրվածներից 1-ը) դեպքերում առկա է նյարդաբանական խանգարման տեսակ[10], և 1%-ից պակաս (110-ը 16675-ից) դեպքերում ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված[18]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտալարի պրոլապսի հանդիպման հաճախականությունը տատանվում է բոլոր հղիությունների 0,1-0,6%-ի սահմաններում[12][17]։ Այս ցուցանիշը ժամանակի ընթացքում մնում է կայուն։ Վերջերս կատարված ուսումնասիրության գնահատմամբ՝ պորտալարի պրոլապսների 77%-ը տեղի է ունենում մեկ պտղով հղիությունների ժամանակ։ Երկվորյակ հղիության դեպքում պորտալարի պրոլապսները ավելի հաճախ են տեղի ունենում երկրորդը ծնվող պտղի մոտ՝ 9% առաջին երկվորյակի և 14% երկրորդ երկվորյակի մոտ[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lore, Marybeth (2017 թ․ մարտ). «Umbilical Cord Prolapse and Other Cord Emergencies». The Global Library of Women's Medicine. doi:10.3843/GLOWM.10136.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Umbilical Cord Prolapse». DynaMed. 2018 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «Umbilical cord prolapse in late pregnancy» (PDF). 2015. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. 4,0 4,1 Sayed Ahmed, WA; Hamdy, MA (2018). «Optimal management of umbilical cord prolapse». International Journal of Women's Health. 10: 459–465. doi:10.2147/IJWH.S130879. PMC 6109652. PMID 30174462.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Holbrook, BD; Phelan, ST (2013 թ․ մարտ). «Umbilical cord prolapse». Obstetrics and Gynecology Clinics of North America. 40 (1): 1–14. doi:10.1016/j.ogc.2012.11.002. PMID 23466132.
  6. Tejani, NA; Mann, LI; Sanghavi, M; Bhakthavathsalan, A; Weiss, RR (1977 թ․ փետրվար). «The association of umbilical cord complications and variable decelerations with acid-base findings». Obstetrics and Gynecology. 49 (2): 159–62. PMID 13333.
  7. Vasquez, Veronica; Desai, Shoma (2018). Rosen's Emergency Medicine: Concepts and Clinical Practice. ClinicalKey: Elsevier. էջեր 2296–2312.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Kahana, B; Sheiner, E; Levy, A; Lazer, S; Mazor, M (2004 թ․ փետրվար). «Umbilical cord prolapse and perinatal outcomes». International Journal of Gynaecology and Obstetrics. 84 (2): 127–32. doi:10.1016/s0020-7292(03)00333-3. PMID 14871514. S2CID 31686188.
  9. 9,0 9,1 Critchlow, CW; Leet, TL; Benedetti, TJ; Daling, JR (1994 թ․ փետրվար). «Risk factors and infant outcomes associated with umbilical cord prolapse: a population-based case-control study among births in Washington State». American Journal of Obstetrics and Gynecology. 170 (2): 613–8. doi:10.1016/s0002-9378(94)70238-1. PMID 8116723.
  10. 10,0 10,1 10,2 Murphy, DJ; MacKenzie, IZ (1995 թ․ հոկտեմբեր). «The mortality and morbidity associated with umbilical cord prolapse». British Journal of Obstetrics and Gynaecology. 102 (10): 826–30. doi:10.1111/j.1471-0528.1995.tb10850.x. PMID 7547741. S2CID 21499836.
  11. 11,0 11,1 11,2 Usta, IM; Mercer, BM; Sibai, BM (1999). «Current obstetrical practice and umbilical cord prolapse». American Journal of Perinatology. 16 (9): 479–84. doi:10.1055/s-1999-6809. PMID 10774764. S2CID 40376025.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Lin, MG (2006 թ․ ապրիլ). «Umbilical cord prolapse». Obstetrical & Gynecological Survey. 61 (4): 269–77. doi:10.1097/01.ogx.0000208802.20908.c6. PMID 16551378. S2CID 26784072.
  13. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «GLOWM20175» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  14. Holbrook, Bradley D.; Phelan, Sharon T. (2013 թ․ մարտ). «Umbilical cord prolapse». Obstetrics and Gynecology Clinics of North America. 40 (1): 1–14. doi:10.1016/j.ogc.2012.11.002. ISSN 1558-0474. PMID 23466132.
  15. al.], ed. by Kate Grady ... [et (2007). Managing obstetric emergencies and trauma: the MOET course manual (2nd ed.). London: RCOG Press. ISBN 978-1904752-219. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  16. Barrett, JM (1991 թ․ սեպտեմբեր). «Funic reduction for the management of umbilical cord prolapse». American Journal of Obstetrics and Gynecology. 165 (3): 654–7. doi:10.1016/0002-9378(91)90303-9. PMID 1892193.
  17. 17,0 17,1 Koonings, PP; Paul, RH; Campbell, K (1990 թ․ հուլիս). «Umbilical cord prolapse. A contemporary look». The Journal of Reproductive Medicine. 35 (7): 690–2. PMID 2376856.
  18. Gilbert, WM; Jacoby, BN; Xing, G; Danielsen, B; Smith, LH (2010 թ․ հոկտեմբեր). «Adverse obstetric events are associated with significant risk of cerebral palsy». American Journal of Obstetrics and Gynecology. 203 (4): 328.e1–5. doi:10.1016/j.ajog.2010.05.013. PMC 2947602. PMID 20598283.