Ապգարի սանդղակ
Ապգար, Ապգարի սանդակ, նորածնի վիճակի արագ գնահատման համակարգ։
Անեսթեզիոլոգների 27-րդ ամենամյա կոնգրեսում (1952) ամերիկացի բժիշկ-անեսթեզիոլոգ Վիրջինիա Ապգարը առաջին անգամ պաշտոնապես ներկայացրեց կյանքի առաջին րոպեներին նորածնի վիճակի գնահատման իր կողմից մշակված համակարգը[1]։ Սա երեխայի վիճակի առաջնային գնահատման պարզ մեթոդ է, բացահայտելու համար վերակենդանացման[2] միջոցառումների անհրաժեշտությունը անմիջապես ծնվելուց հետո[3][4]։
Սանդղակը առաջարկում է հինգ ցուցանիշների ամփոփ վերլուծություն, որոնցից ամեն մեկը գնահատվում է ամբողջական բալերով՝ 0-2[1][2][5]։ Գնահատման արդյունքը կարող է լինել 0-10 միջակայքում։
Ապգարի սանդակը հանդիսանում է երեք պարամետրերից մեկը՝ քաշի և հասակի հետ միասին, որը տեղեկացնում են նորածնի ծնողներին։
Չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինգ ցուցանիշներ Ապգարի սանդղակով գնահատման համար։
0 բալ | 1 բալ | 2 բալ | |
---|---|---|---|
Մաշկային ծածկույթի գունավորում | Ընդհանուր գունատություն կամ ընդհանուր ցիանոզ | Մաշկի վարդագույն գունավորում և վերջույթների կպտավուն գունավորում (ակրոցիանոզ) | Ամբողջ մարմնի և վերջույթների վարդագույն գունավորում |
Սրտի կծկումներ թիվ | Բացակայում է | <100 | >100 |
Ռեֆլեկտոր գրգռողականություն | Չի արձագանքում | Ռեակցիան թույլ է արտահայտված (միմիկա, շարրժումներ) | Ռեակցիա շարժումների, հազի, փռշտոցի, բարձր ճիչի տեսքով |
Մկանային տոնուս | Բացակայում է, վերջույթները կախված են |
Իջած, վերջույթների որոշակի ծալումներ | Արտահայտված են ակտիվ շարժումներ |
Շնչառություն | Բացակայում է | Անկանոն, ճիչը թույլ (թերօդափոխություն) | Նորմալ, ճիչը բարձր |
Արդյունքների մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետևյալ գնահատումը կատարվում է սովորաբար ծննդաբերությունից հետո 1-5 րոպեներին[5], և կարող է կրկնվել ավելի ուշ, եթե արդյունքները եղել են ցածր։ 3-ից ցածր բալերը նշանակում է նորածնի կրիտիկական վիճակ, 7-ից բարձր բալը համարվում է լավ վիճակ (նորմա)[1]։
Ապգարի սանդղակը մշակվել է բժշկական անձնակազմի համար որոշելու համար թե ո՞ր երեխաներին է անհրաժեշտ ավելի ուշադիր հսկողություն[1]։ Երեխան, ով գնահատվել է 5 բալ կարիք ունի ավելի մեծ ուշադրության քան երեխան ով գնահատվել է 7-ից 10 բալ։ Երեխան ով ծնվելուց մեկ րոպե անց գնահատվել է 5-6 բալ, սակայն հինգ րոպե անց բարձրացրել է իր ցուցանիշը 7ից 10 բալի, անցնում է երեխաների այն կատեգորիային որոնց մասին պետք չի անհանգստանալ։ Երեխան, ով սկսել է կյանքը գնահատվելով 5 բալ ըստ Ապգարի սանդղակի և շարունակելով նույն 5 բալով հինգ րոպե անց, կարիք ունի ավելի հեևողական հսկողության։ Իդեալական 10 բալ հանդիպում է շատ հազվադեպ[6]։
Մնեմոնիկ կանոն անգլախոս մասնագետների համար (ներդրվել է 1963 թվականին մանկաբույժ Ջոզեֆ Բաթերֆիլդի կողմից)[7].
- Appearance — արտաքին տեսք (մաշկային ծածկույթների գունավորում);
- Pulse (Heart Rate) — երեխայի պուլսը (սրտի կծկումներ թիվ);
- Grimace (Response to Stimulation) — միմիկա, պատասխանի ունակություն գրգռմանը;
- Activity (Muscle Tone) — շարժումնեի ակտիվություն, մկանային տոնուս;
- Respiration — շնչառական շարժումներ։
Գերմանախոս երկրներում տարածված է հեևյալ ակրոնիմը Atmung, Puls, Grundtonus, Aussehen, Reflexe.
Այլընտրանքայի՝ Aussehen, Puls, Gesichtsbewegungen, Aktivität, Respiration (Atmung)։
Օգտագործվում է նաև հեևյալ նեոլոգիզմը՝ American Pediatric Gross Assessment Record.
Իսպանական ակրոնիմ՝ Apariencia, Pulso, Gesticulación, Actividad, Respiración.
Անգլերենում օգտագործվաում է նաև հեևյալ մնեմոտիկական կանոնը How Ready Is This Child (բառացի — ինչքա՞ն է պատրաստ այս երեխան)[8],
որտեղ՝
- Heart rate — սրտի կծկումներ թիվ,
- Respiratory effort — շնչառություն,
- Irritability — ռեֆլեկսներ և գրգռողականություն,
- Tone — մկանային տոնուս,
- Color — մաշկի գույն.
Բոլոր ցուցանիշների հսկողությունը իրականացվում է ծնվելուց հետո առաջին իսկ րոպեյին, հետո կյանքի 5-րդ րոպեյին։
Որոշ դեպքերում, հատկապես ցածր ցուցանիշներ դեպքում, գնահատակն ըստ Ապգարի դրվում է և կյանքի 10-րդ րոպեյում։
Մորը և հարազատներին որպոս կանոն հայտնում են երկու թիվ, օրինակ՝ 8-9 բալը ըստ Ապգարի սանդղակի ասում է այն մասին, որ երեխայի վիճակը անմիջապես ծնվելուց հետո՝ բավարար է։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Simon, Leslie V.; Hashmi, Muhammad F.; Bragg, Bradley N. (2021), «APGAR Score», StatPearls (Treasure Island, Florida: StatPearls Publishing), PMID 29262097, http://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK470569/, վերցված է 2021-09-10
- ↑ 2,0 2,1 «The Apgar Score»։ www.acog.org (անգլերեն)։ Վերցված է 2021-09-10
- ↑ Calmes Selma H. (May 2015)։ «Dr. Virginia Apgar and the Apgar Score: How the Apgar Score Came to Be»։ Anesthesia & Analgesia 120 (5): 1060–1064։ ISSN 0003-2999։ PMID 25899273։ doi:10.1213/ANE.0000000000000659
- ↑ «A proposal for a new method of evaluation of the newborn infant»։ Current Researches in Anesthesia & Analgesia 32 (4): 260–7։ 1953։ PMID 13083014։ doi:10.1213/00000539-195301000-00041
- ↑ 5,0 5,1 «The Apgar Score»։ www.acog.org։ Վերցված է 2019-08-01
- ↑ «Arterial oxygen saturation in healthy newborns delivered at term in Cerro de Pasco (4340 m) and Lima (150 m)»։ Reproductive Biology and Endocrinology 3: 46։ September 2005։ PMC 1215518։ PMID 16156890։ doi:10.1186/1477-7827-3-46
- ↑ «What Is a Good Apgar Score?»։ Cleveland Clinic (անգլերեն)։ Վերցված է 2022-11-18
- ↑ The Essential Med Notes for Medical Students։ Toronto, ON: University of Toronto Press։ 2012
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «The newborn (Apgar) scoring system. Reflections and advice»։ Pediatric Clinics of North America 13 (3): 645–50։ August 1966։ PMID 5946299։ doi:10.1016/S0031-3955(16)31874-0 (Retrieved from Profiles in Medicine-The Virginia Apgar Papers)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|