Jump to content

Պոլինա Ասկերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլինա Ասկերի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1985(1985-07-12) (39 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և լրագրող
Կայքpolinaaskeri.com
 Polina Askery Վիքիպահեստում

Պոլինա Ասկերի ( ռուս.՝ Поли́на Оле́говна Аскери́ , հուլիսի 12, 1985(1985-07-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մոդել, ժուռնալիստ և դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլինան ծնվել է 1985 թվականի հուլիսի 12-ին Մոսկվայում։ Հայրը՝ Օլեգ Ասկերին, մասնագիտությամբ ռազմական թարգմանիչ է, Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ, Մենեջերների մասնագիտացման ինստիտուտի հիմնադիր և ղեկավար։ Մայրը՝ Նատալիա Ասկերին, ստացել է 3 բարձրագույն կրթություն, այժմ տնային տնտեսուհի[1] է։ Քույրը՝ Անգելա Ասկերին, ինտերիերի դիզայներ է, 2007 թվականին ստեղծել է «Angelina Askeri Interiors» ստուդիան։ Պոլինան ավարտել է Մոսկվայի տպագրության պետական համալսարանի գովազդ և մարքեթինգ ֆակուլտետը[1] ։ Այժմ նա ստանում է իր երկրորդ բարձրագույն կրթությունը և զարգացնում է դերասանական հմտությունները Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտում։ «Doors to Hollywood»-ում ստացել է դերասանական կուրսեր։ Վարպետացման դասընթացներ է ստացել հոլիվուդյան դերասաններ Իվաննա Չաբբակի և Նեդ Բելլամի մոտ։

Պոլինան 13 տարեկանից անդամակցել է «Բաշնյա», «Նեոն», «Մալատոկ» ամսագրերին, այնուհետև «Օգոնյոկ» ամսագրին և Կոմերսանտ օրաթերթին[2]. ։ 18 տարեկանում դարձել է «Ռոսպոֆիլմ»-ի տնօրեն և մասնակցել է «Տղամարդու ժամանակաշրջան․ թավշյա հեղափոխություն» և «Հավաքել կարթերը» ֆիլմերի նկարահանումներին։ 19 տարեկանում մասնակցել է Համառուսական գեղեցկության մրցույթին, որտեղ արժանացել է «Միսս հմայք» տիտղոսին[3]։ Առաջին ամսագիրը, որը Պոլինային հրավիրեց քասթինգի Cover Story -ի համար Fashion Collection էր, որից անմիջապես հետո նկարահանվում է առաջին գովազդային հոլովակում։ Իր կարիերայի ընթացքում Պոլինան նաև աշխատել է «Պրեզիդենտ » և «Մոդուս Վիվենդիս»»[4] ամսագրերի հետ։ Երեք տարի ապրելով Փարիզում, լինելով «Karin» գործակալության մոդել, համագործակցել է այնպիսի նորաձևության տների հետ ինչպիսիք են «Ռոբերտո Կավալին», «Դիորը», «Levi’s-ը», «Jitrois-ը», ինչպես նաև «Feraudան» և L’Oreal-ը։ Նկարահանվել է Ֆանտայի, Բիլայնի, Ակտիվիայի, Jacobsի, ինչպես նաև մի շարք խանութների և գործակալությունների գովազդների համար։ Նաև եղել է «Carlo Pazolini», «Salita», «Sheba», «ALBA» ամսագրերի և «ՍպորտՄաստեր» խանութ-սրահի, «Arnold Prize» նորաձևության տան դեմքերից[5]։ Նկարահավել է «Անիծված դրախտ», «Անիծված դրախտ 2», «Երկու պատմություն սիրո մասին», «Գայթակղությունների քաղաք» սերիալներում, «Արջային որս», «Ջրահարսը» ֆիլմերում։ 2007 թվականին Fashion TV հեռուստաընկերության կողմից ստացել է «Ամենահաջող ռուս առևտրային մոդել» մրցանակը[3]։ 2008 թվականին Russia.ru ալիքով վարել է «Полина Аскери Лайф» ծրագիը[6] ։ 2012 թվականին Պոլինան սկսնակ ոճաբանների, դիմահարդարների, լուսանկարիչների և մոդելների համար ստեղծել է «SNC Pride Club»[4] ծրագիրը, որի շրջանակներում համագործակցել է նկարիչ Ադան Սալախովի հետ։ Պոլինայի կարծիքով գեղեցկությունը մեծ պատասխանտվություն է հասարակության առաջ և փորձում է օգնել բազմաթիվ հիմնադրամների և մանկատների։ Նա ակտիվորեն աջակցում է ռուս դիզայներներին, համարելով, որ իրենց երկրում կան շատ տաղանդավոր հագուստի դիզայներներ։ Ակտիվորեն մասնակցել է Mercedes-Benz Fashion Week Russia-յի գովազդներին[7]։ 2014 թվականից հանդիսանում է Love2Beauty.Ru ինտերնետ-ամսագրի գլխավոր խմբագիրը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պոլինայի հայրը կիսով չափ պարսիկ է, իսկ պապը սերում է հնագույն իրանական ընտանիքից[2]։
  • Պոլինան իր մանկությունը անց է կացրել լեռներում[1]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.snob.ru/profile/26945 Արխիվացված 2021-03-06 Wayback Machine Полина Аскери — Блог — Сноб
  2. 2,0 2,1 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) Интервью Полины Аскери для Wecherom.Ru
  3. 3,0 3,1 http://all-stars.su/1561-polina-askeri-biografiya.html Արխիվացված 2018-07-30 Wayback Machine Биография Полины Аскери на портале «Все звёзды»
  4. 4,0 4,1 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) Интервью с самой успешной российской моделью Полиной Аскери
  5. http://yellowpress.su/zvezdi/714-polina-askeri.html Արխիվացված 2017-03-14 Wayback Machine Полина Аскери — топ-модель, телеведущая, актриса и Best Commers Girl in Russia
  6. http://www.russia.ru/hero/askeri/ Արխիվացված 2019-05-29 Wayback Machine Полина Аскери на Russia.ru
  7. Аскери, Полина. «Mercedes-Benz Fashion Week Russia: шоу Dimaneu Fall 2016 | Love2Beauty.ru». love2beauty (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլինա Ասկերի» հոդվածին։