Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի
Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի (ռուս.՝ Пётр Петрович Семёнов-Тян-Шанский, հունվարի 2 (14), 1827[1][2][3][…], Ռյազանկա, Ranenburg Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26 (մարտի 11), 1914[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ, Պետերբուրգի ակադեմիայի պատվավոր անդամ (1873 թվական), ռուսական աշխարհագրական ընկերության փոխնախագահ (1873-1914 թվականներ), պետական խորհրդի անդամ (1897 թվական)։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1848 թվական)։ 1849 թվականից արշավախմբային աշխատանքներ է կատարել Արևելաեվրոպական (Ռուսական) հարթավայրում։ 1853-1855 թվականներին Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Իտալիայում ուսումնասիրել է աշխարհագրություն, երկրաբանություն։ Թարգմանել է Կ․ Ռիտտերի «Ասիայի երկրագիտությունը»՝ լրացնելով այն Ռուսաստանի ասիական մասի վերաբերյալ եղած նորագույն նյութերով։ 1856-1857 թվականներին ուսումնասիրել է Տյան Շանը, կազմել Տյան Շանի լեռնագրական և բարձունքային գոտիականության առաջին սխեման, հայտնաբերել սառցադաշտեր։ 1906 թվականին այդ ուսումնասիրությունների 50-ամյակի առթիվ նրան իրավունք տրվեց ագգանվանն ավելացնել «Տյան-Շանսկի»։ 1864-1874 թվականներին ղեկավարել է Կենտրոն վիճակագրական կոմիտեն, 1874-1897 թվականներին՝ Վիճակագրական խորհուրդը։ Վիճակագիրների առաջին համագումարի (1870 թվական) և առաջին ընդհանուր մարդահամարի (1897 թվական) կազմակերպիչն է։ Տվել է Եվրոպական Ռուսաստանի տնտեսական շրջանացման սխեման (12 շրջան)։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին կազմել է «Ռուսական կայսրության աշխարհագրական վիճակագրական բառարանը», 5 հատորով (1863-1885 թվականներ), «Ռուսաստան» բազմահատոր աշխարհագրական հրատարակությունը 11 հատորով (1899-1914 թվականներ), գրել Աշխարհագրական ընկերության 50-ամյակին նվիրված եռահատոր աշխատությունը (1896 թվական)։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի անվամբ են կոչվել մի շարք աշխարհագրական օբյեկտներ Միջին և Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Ալյասկայում, Շպիցբերգենում և բուսական ու կենդանական մոտ 100 նոր տեսակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. Ламин В. А. — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ Хронология российской статистики (ռուս.) — Росстат.
- 1 2 Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 501. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
- ↑ «Благодарить именем Академии»: центральноазиатские коллекции Зоологического музея в хронике заседаний Физико-математического отделения ИАН, 1874–1894, “To Give Thanks on Behalf of the Academy”: Central-Asian Collections of the Zoological Museum in the Annals of the Department of Physic and Mathematic of the Imperial Academy of Sciences, 1874–1894 (ռուս.) // Историко-биологические исследования — 2014. — Т. 6, вып. 4. — С. 80—104. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ Royal Geographical Society Gold Medal Recipients — Royal Geographical Society, 2022.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 282)։ |
- Հունվարի 14 ծնունդներ
- 1827 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 11 մահեր
- 1914 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս աշխարհագրագետներ
- Ռյազան քաղաքում ծնվածներ
- Ռուս ճանապարհորդներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս բուսաբաններ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուս հավաքորդներ
- Ռուս հուշավիպագիրներ
- Ռուս կենսաբաններ
- Ռուս գիտնականներ
- Ռուս երկրաբաններ