Պիեր Բլանշար (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիեր Բլանշար
ֆր.՝ Pierre Blanchar
Pierre Blanchar 1936.jpg
Ծնվել է հունիսի 30, 1892(1892-06-30)[1][2][3][4][5]
Ծննդավայր Սկիկդա, Ալժիր
Մահացել է նոյեմբերի 21, 1963(1963-11-21)[1][2][3][4][5] (71 տարեկանում)
Մահվան վայր Սյուրեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն կինոռեժիսոր, կինոդերասան և French Resistance fighter
Երեխա(ներ) Dominique Blanchar
Պարգևներ և մրցանակներ Վոլպի գավաթ լավագույն դերասանին

Պիեր Բլանշար (ֆր.՝ Pierre Blanchar, ծննդյան անունը` Gustave Pierre Blanchard, հունիսի 30, 1892(1892-06-30)[1][2][3][4][5], Սկիկդա, Ալժիր - նոյեմբերի 21, 1963(1963-11-21)[1][2][3][4][5], Սյուրեն), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիական Ալժիրում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թվականից սկսել է հանդես գալ «Օդեոն» թատրոնում, այնուհետև սովորել է Փարիզի կոնսերվատորիայում և աշխատել տարբեր դրամատիկական թատրոններում: 1921 թվականից սկսել է նկարահանվել կինոյում (առաջին ֆիլմը «Հայրիկ, բարի սիրտ», ռեժիսոր` Անրի Կրոսս) և միաժամանակ աշխատել է որպես դերասան փարիզյան տարբեր թատրոններում: Կինոկարիերայի սկզբում Բլանշարը հանդես էր գալիս «առաջին սիրեկանների» դերերում, այնուհետև ստեղծում է մի քանի նշանավոր ռոմանտիկ կերպարներ: Բլանշարի տաղանդը լիովին դրսևորվում է այն ֆիլմերում, որտեղ նա խաղում էր ծանր, երբեմն տրագիկ ճակատագրով մարդկանց կերպարներ: Պիեր Շենալի, Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ » վեպի հիման վրա ստեղծված ֆիլմում (Crime et Châtiment, 1935) խաղում է Ռասկոլնիկովի դերը, որի համար Վենետիկի միջազգային կինոփառատոն տղամարդու լավագույն դերի անվանակարգում արժանացել է Վոլպի Գավաթին (1935): Կատարել է գլխավոր դերեր Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործության հիման վրա Ֆյոդոր Օցեպի նկարահանած «Պիկովայա դամա» (La dame de pique, 1937) և Դոստոևսկու վեպի հիման վրա Լուի Դակենի և Գերհարդ Լամպրեխտի նկարահանած «Խաղամոլը» (Le Joueur, 1938) ֆիլմերում[6]:

Պիեր Բլանշարի գերեզմանը Փարիզում

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ Բլանշարը նկարահանվել է ռեժիսոր Ժ. Դելաննուի «Պոնկարալ, Կայսրության գնդապետ» ֆիլմի գլխավոր դերում (1942): Բուրբոնների դեմ պայքարող խիզախ մարդու բնավորությունն առավել մոտ էր Ֆրանսիական Ընդդիմության քաջարի հերոսներին: 1943- 1945 թվականներին Բլանշարը Դիմադրության շարժման ջոկատներից մեկի հրամանատարն էր, միաժամանակ ղեկավարում էր ֆրանսիական կինոյի ազատագրության Կոմիտեն, որը զգալի դեր էր խաղում կինոյի առաջադեմ գործիչների ֆաշիստական օկուպանտների դեմ մղվող պայքարի համախմբման գործում: Բլանշարը մասնակցել է Փարիզում (1944 թվականի օգոստոս) նացիստական օկուպանտների դեմ կազմակերպված զինված խռովություններին: 1940-ական թվականներին նկարահանվել է «Հայրենիք» հայրենասիրական ֆիլմում (1946, ռեժիսոր Լ. Դակեն) : Բլանշարը Փարիզի բարձրագույն կինոկրթության ինստիտուտի առաջին դասախոսներից մեկն էր: Ընդհանուր առմամբ նկարահանվել է 54 ֆիլմերում: Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը եղել է ռեժիսոր Ժորժ Լոտների «Սև մոնոկլ»-ը (Le Monocle noir, 1961): Ամուսնացած էր Մարթա Վինոյի (ծնունդով Լագրանժից) հետ, ամուսնությունից ունեին մեկ դուստր` դերասանուհի Դոմինիկ Բլանշարը:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 թ. - Վիճաբաննություններ կանանց միջև
  • 1959 թ. - Կատյա` առանց գահի թագուհին
  • 1946 թ. - Հոգևոր սիմֆոնիա
  • 1938 թ. - Տարօրինակ պարոն Վիկտորը
  • 1937 թ. - Պարահանդեսային նոթատետր
  • 1937 թ. - Մարդը ոչ մի տեղից
  • 1936 թ. - Ճանապարհ դեպի փառք
  • 1933 թ. - Վարքագծի համար` զրո
  • 1932 թ. - Գեղեցկուհի նավաստին
  • 1932 թ. - Ատլանտիդա
  • 1929 թ. - Կապիտան Ֆրակաս

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pierre Cadars, Les Séducteurs du cinéma français : 1928-1958, Paris, éditions H. Veyrier, 1982.
  • Olivier Barrot et Raymond Chirat, Inoubliables ! Visages du cinéma français 1930-1950, Paris, Calmann-Lévy, 1986 (ISBN 978-2-7021-1409-4)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #140282580 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. SISCOT André։ «LES GENS DU CINEMA ©»։ www.lesgensducinema.com։ Վերցված է 2017-07-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]