Պիեռ Բլանշար (դերասան)
![]() ֆր.՝ Pierre Blanchar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 30, 1892[1][2][3] |
Ծննդավայր | Սկիկդա, Ֆրանսիա |
Մահացել է | նոյեմբերի 21, 1963[1][2][3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Սյուրեն |
Գերեզման | Cimetière de Charonne |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոդերասան և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Երեխա(ներ) | Դոմինիկ Բլանշար |
Պարգևներ և մրցանակներ | |
Պիեռ Բլանշար (ֆր.՝ Pierre Blanchar, ծննդյան անունը` Gustave Pierre Blanchard, հունիսի 30, 1892[1][2][3], Սկիկդա, Ֆրանսիա - նոյեմբերի 21, 1963[1][2][3], Սյուրեն), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆրանսիական Ալժիրում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1919 թվականից սկսել է հանդես գալ «Օդեոն» թատրոնում, այնուհետև սովորել է Փարիզի կոնսերվատորիայում և աշխատել տարբեր դրամատիկական թատրոններում։ 1921 թվականից սկսել է նկարահանվել կինոյում (առաջին ֆիլմը «Հայրիկ, բարի սիրտ», ռեժիսոր` Անրի Կրոսս) և միաժամանակ աշխատել է որպես դերասան փարիզյան տարբեր թատրոններում։ Կինոկարիերայի սկզբում Բլանշարը հանդես էր գալիս «առաջին սիրեկանների» դերերում, այնուհետև ստեղծում է մի քանի նշանավոր ռոմանտիկ կերպարներ։ Բլանշարի տաղանդը լիովին դրսևորվում է այն ֆիլմերում, որտեղ նա խաղում էր ծանր, երբեմն տրագիկ ճակատագրով մարդկանց կերպարներ։ Պիեռ Շենալի, Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ » վեպի հիման վրա ստեղծված ֆիլմում (Crime et Châtiment, 1935) խաղում է Ռասկոլնիկովի դերը, որի համար Վենետիկի միջազգային կինոփառատոն տղամարդու լավագույն դերի անվանակարգում արժանացել է Վոլպի Գավաթին (1935)։ Կատարել է գլխավոր դերեր Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործության հիման վրա Ֆյոդոր Օցեպի նկարահանած «Պիկովայա դամա» (La dame de pique, 1937) և Դոստոևսկու վեպի հիման վրա Լուի Դակենի և Գերհարդ Լամպրեխտի նկարահանած «Խաղամոլը» (Le Joueur, 1938) ֆիլմերում[4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ Բլանշարը նկարահանվել է ռեժիսոր Ժ. Դելաննուի «Պոնկարալ, Կայսրության գնդապետ» ֆիլմի գլխավոր դերում (1942)։ Բուրբոնների դեմ պայքարող խիզախ մարդու բնավորությունն առավել մոտ էր Ֆրանսիական Ընդդիմության քաջարի հերոսներին։ 1943- 1945 թվականներին Բլանշարը Դիմադրության շարժման ջոկատներից մեկի հրամանատարն էր, միաժամանակ ղեկավարում էր ֆրանսիական կինոյի ազատագրության Կոմիտեն, որը զգալի դեր էր խաղում կինոյի առաջադեմ գործիչների ֆաշիստական օկուպանտների դեմ մղվող պայքարի համախմբման գործում։ Բլանշարը մասնակցել է Փարիզում (1944 թվականի օգոստոս) նացիստական օկուպանտների դեմ կազմակերպված զինված խռովություններին։ 1940-ական թվականներին նկարահանվել է «Հայրենիք» հայրենասիրական ֆիլմում (1946, ռեժիսոր Լ. Դակեն) ։ Բլանշարը Փարիզի բարձրագույն կինոկրթության ինստիտուտի առաջին դասախոսներից մեկն էր։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 54 ֆիլմերում։ Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը եղել է ռեժիսոր Ժորժ Լոտների «Սև մոնոկլ»-ը (Le Monocle noir, 1961): Ամուսնացած էր Մարթա Վինոյի (ծնունդով Լագրանժից) հետ, ամուսնությունից ունեին մեկ դուստր` դերասանուհի Դոմինիկ Բլանշարը։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 թվական - Վիճաբաննություններ կանանց միջև
- 1959 թվական - Կատյա` առանց գահի թագուհին
- 1946 թվական - Հոգևոր սիմֆոնիա
- 1938 թվական - Տարօրինակ պարոն Վիկտորը
- 1937 թվական - Պարահանդեսային նոթատետր
- 1937 թվական - Մարդը ոչ մի տեղից
- 1936 թվական - Ճանապարհ դեպի փառք
- 1933 թվական - Վարքագծի համար` զրո
- 1932 թվական - Գեղեցկուհի նավաստին
- 1932 թվական - Ատլանտիդա
- 1929 թվական - Կապիտան Ֆրակաս
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pierre Cadars, Les Séducteurs du cinéma français : 1928-1958, Paris, éditions H. Veyrier, 1982.
- Olivier Barrot et Raymond Chirat, Inoubliables ! Visages du cinéma français 1930-1950, Paris, Calmann-Lévy, 1986 (ISBN 978-2-7021-1409-4)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիեռ Բլանշարը Internet Movie Database կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բլանշար (դերասան)» հոդվածին։ |
|
- Հունիսի 30 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Ֆրանսիայում ծնվածներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 1963 մահեր
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Թատրոնի դերասաններ
- Թատրոնի ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ