Պիետրո Քուչուկյան
Պիետրո Քուչուկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 18, 1940 (83 տարեկան) |
Ծննդավայր | Արկո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Պադովայի համալսարան |
Մասնագիտություն | ակնարկագիր և վիրաբույժ |
![]() |
Պիետրո Քուչուկյան (հունվարի 18, 1940, Արկո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա), իտալահայ գրող և վիրաբույժ։ Նա նաև Բարեպաշտ հայերի միջազգային կոմիտեի նախագահն է և «Բարեպաշտ այգիներ» համաշխարհային կոմիտեի համահիմնադիրը։ Համագործակցում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանի հետ, «Հիշողությունը ապագան է» կոմիտեի հիմնադիրն է, որը հովանավորում է հայկական մշակութային նախագծերը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագումով հայ Պիետրո Քուչուկյանը ծնվել է Իտալիայի Տրենտո նահանգի Արկո քաղաքում[1]։ Քուչուկյանների ընտանիքը ծագումով Օսմանյան կայսրության Սեբաստիայի շրջանից էր[2]։
Նրա հայրը՝ Իգնատիոն, տասներկու տարեկանում հայր Անտոնի կողմից ուղարկվել է Իտալիա՝ փրկվելու Հայոց ցեղասպանությունից[3]։ Իգնատիոն ի վերջո գնացել է Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզի՝ կրթություն ստանալու։ Կրթությունը շարունակել է Թուրինում, որտեղ ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում։ Իգնատիոն իր առաջին աշխատանքը որպես բժիշկ և ռադիոլոգ ստացել է Տրենտոյում, որտեղ նա անցկացրել է կյանքի մնացած մասը։ Ինչպես իր հայրը, Պիետրո Քուչուկյանը սովորել է Վենետիկի ափերի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան դպրոցում[3]։ Նա իր կրթությունը շարունակել է Պադովայի համալսարանում և 1964 թվականին ստացել է բժշկության և վիրաբուժության մասնագետի աստիճան[2]։
1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո նա գնացել է աղետի գոտի՝ օգնելու կարիքավորներին։ Քուչուկյանն աշխատել է Սպիտակում պոլիկլինիկա և Ստեփանավանում երկու դպրոց ստեղծելու ուղղությամբ[3]։
2006 թվականի հոկտեմբերի 26-ին Քուչուկյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս (նստավայրը` Միլան)[1][2][4]։
Այժմ նա Հայաստանի դեսպանության անունից ղեկավարում է Իտալիա-Հայաստան հարաբերությունները[3]։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականի հունվարին Միլանի քաղաքապետարանը նրան պարգևատրել է «Ambrogino d'Oro»-ով՝ քաղաքի բարձրագույն պաշտոնական ճանաչմամբ՝ «Բարեպաշտները հայերի համար» հետազոտության մեջ իր գործունեության համար[3]։
2006 թվականին Միլանի նահանգապետից ստացել է «Երախտագիտության ոսկե մեդալ»՝ Հայաստանում Ցեղասպանության թանգարանում և հուշահամալիրում կատարած աշխատանքի համար[2]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Le terre di Nairi, viaggio in Armenia, Guerini, Milan 1994, 88-7802-543-7
- Viaggio tra i cristiani d’oriente, Guerini, Milan 1997, 88-7802-734-0
- Dispersi, viaggio fra le comunità armene nel mondo, Guerini, Milan 1998, 88-7802-954-8
- Voci nel deserto. Giusti e testimoni per gli armeni, Guerini, Milan 2000, 88-8335-167-3
- Il Giardino di tenebra. Viaggio nel Nagorno Karabgh, Guerini, Milan 2003, 88-8335-413-3
- La terza Armenia. Viaggio nel Caucaso post-sovietico, Guerini, Milan 2007, 88-8335-846-5
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Pietro Kuciukian»։ Ara Pacis Initiative։ Արխիվացված է օրիգինալից 3 July 2013-ին։ Վերցված է 26 May 2013
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Pietro Kuciukian»։ Gariwo (Italian)։ Վերցված է 26 May 2013
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Biography of Pietro Kuciukian»։ Commune of Mirano (Italian)։ Արխիվացված է օրիգինալից 4 October 2013-ին։ Վերցված է 26 May 2013
- ↑ «Իտալիա - Երկկողմ հարաբերություններ»։ www.mfa.am (հայերեն)։ Վերցված է 2022-06-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gardens of the Righteous Worldwide Committee - Gariwo Archived 2012-05-19 at the Wayback Machine.
|
- Հունվարի 18 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Պադովայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Սուրբ Ղազար կղզու միաբանության շրջանավարտներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- 21-րդ դարի իտալացի գրողներ
- Իտալացի ակտիվիստներ
- Իտալահայեր
- 20-րդ դարի իտալացի գրողներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ դիվանագետներ
- Հայ վիրաբույժներ