Պետկո Տոդորով
Պետկո Տոդորով Петко Тодоров | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1879[1] |
Ծննդավայր | Elena, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | փետրվարի 14, 1916[1] (36 տարեկան) |
Մահվան վայր | Շատո-դ'Օ |
Գերեզման | Սոֆիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հումբոլդտի համալսարան |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ և լրագրող |
Petko Todorov Վիքիպահեստում |
Պետկո Տոդորով (բուլղար․՝ Петко Тодоров, սեպտեմբերի 26, 1879[1], Elena, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - փետրվարի 14, 1916[1], Շատո-դ'Օ), բուլղարացի բանաստեղծ[2], արձակագիր, դրամատուրգ, մասնագիտությամբ՝ իրավաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետկո Տոդորովը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 26-ին Ելենայում՝ ունևոր ընտանիքում։ Նրա հայրը՝ Յուրդան Տոդորովը, Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի ազատագրման նախօրեին եղել է ամենաազդեցիկ գործիչներից մեկը, որի մեծ ճանաչում ուներ նաև Բուլղարիայի սահմաններից դուրս։ Նրա քույրը՝ Մինան, եղել է բուլղարացի բանաստեղծ Պեյո Յավորովի կինը։
Պետկո Տոդորովը միջնակարգ կրթությունը ստացել է Ֆրանսիայում, որից հետո տեղափոխվել է Շվեյցարիա և սովորել Բեռնի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Դրանից հետո սլավոն բանաստեղծը ընդունվել է Բեռլինի համալսարան և ավարտել բանասիրության բաժինը՝ գերազանց առաջադիմությամբ[2]։
1902 թվականին Պետկոն մեկնել է Չեխիա և սկսել աշխատանքային գործունեություն ծավալել Պրահայի ազգային գրադարանում։ Սոցիալիստական գաղափարախոսության ազդեցության տակ՝ 1890-ական թվականներին համագործակցել է տեղական բազմաթիվ լրատվամիջոցների հետ՝ հրատարակելով հոդվածներ, որոնք նվիրված էին սոցիալիստական հասարակարգին և քաղաքական զանազան հարցերին։
1905 թվականին Պետկո Տոդորովը հիմնադրել է Բուլղարիայի ռադիկալ-ժողովրդավարական կուսակցությունը։ Շուտով վերջինիս մոտ նկատվում են տուբերկուլոզի ախտանշաններ և վերջինս ուղևորվում է Տիրենյան ծովի Կապրի առողջարանային կղզի՝ բուժման նպատակով։ Կղզում բնակվելու տարիներին Պետկոն ծանոթանում է Մաքսիմ Գորկու հետ։
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի մի քանի ռազմագործողությունների, որոնք ընթացքում ընկերացել է Լև Տրոցկու հետ։ Շուտով հիվանդության պատճառով Պետկոն ստիպված է լինում թողնել մարտի դաշտը և մեկնել Շվեյցարիա։ Չնայած երկարատև բուժումներին՝ Պետկո Տոդորովը 1916 թվականի փետրվարի 14-ին՝ 36 տարեկան հասակում մահանում է[2]։ 1921 թվականին նրա աճյունը Բեռնից տեղափոխվել է Սոֆիա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 «Тодоров // Литературная энциклопедия. Т. 11. — 1939 (текст)»։ feb-web.ru։ Վերցված է 2017-07-08