Պետար Կոնյովիչ
Պետար Կոնյովիչ սերբ.՝ Петар Коњовић | |
---|---|
Ծնվել է | 1883, մայիսի 5 |
Ծննդավայր | Չուրուգ |
Մահացել է | 1970, հոկտեմբերի 1 |
Մահվան վայր | Բելգրադ |
Քաղաքացիություն | Հարավսլավիա |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր |
Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Petar Konjović Վիքիպահեստում |
Պետար Կոնյովիչ (սերբ.՝ Петар Коњовић, մայիսի 5, 1883[2][3][4][…], Čurug, Žabalj Municipality, Սերբիա - հոկտեմբերի 1, 1970[1][2][3][…], Բելգրադ, ՀՍՖՀ[1]), սերբ կոմպոզիտոր, սերբական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, Չեխական (1938 թվական) և Սերբական (1946 թվական) ԳԱ անդամ, 1906 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիան։
1939-1950 թվականներին՝ Երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր (1939-1943 թվականին և 1945-1957 թվականներին՝ ռեկտոր), 1948-1954 թվականներին՝ Սերբական ԳԱ իր հիմնադրած Երաժշտագիտության ինստիտուտի (Բելգրադ) տնօրեն։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է 5 օպերա (այդ թվում՝ «Կոշտանա»), կատարել ժողովրդական երգերի մշակումներ («Իմ երկիրը», 5 տետր, 1923-1956 և այլն), որոնք հարավսլավական երաժշտական բանահյուսության, թատերական և եկեղեցական երաժշտության կարևոր ուղենիշները դարձան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Songs from 'My Country' Mila Vilotijevič, Francesca Giovannelli. Chandos 1999
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Конёвич Петар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետար Կոնյովիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 572)։ |