Պենդա Մբոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենդա Մբոու
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1955(1955-01-04)[1] (69 տարեկան)
ԾննդավայրԴակար, Սենեգալ[2]
Քաղաքացիություն Սենեգալ[2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պատմաբան և կանանց իրավունքների պաշտպան
ԱշխատավայրՇեյխ Անտա Դիոպի համալսարան
ԱմուսինՍալիու Մբաե[3]
 Penda Mbow Վիքիպահեստում

Պենդա Մբոու (ֆր.՝ Penda Mbow, հունվարի 4, 1955(1955-01-04)[1], Դակար, Սենեգալ[2][4]), սենեգալցի միջնադարյան ուսումնասիրությունների պատմաբան և քաղաքական գործիչ, միջնադարյան աֆրիկյան պատմության և գենդերային հարցերի բնագավառի մասնագետ։ 2001 թվականին մի քանի ամիս աշխատել է որպես մշակույթի նախարար Սենեգալի կառավարությունում։ Շեյխ Անտա Դիոպի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր է, Ֆրանկոֆոնիայի ընկերակցությունում Սենեգալի նախագահի ներկայացուցիչ[5], «Քաղաքացիական շարժում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ղեկավար։ Վաստակի շքանշանի կոմանդոր է (Սենեգալ) և Պատվո լեգեոնի ասպետ (Ֆրանսիա), Ուփսալայի (Շվեդիա) և Կլուժի (Ռումինիա) համալսարանների պատվավոր դոկտոր[6], Հովհաննես Պողոս II-ի խաղաղության մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթություն ստանալուց հետո Պենդա Մբոուն ուսումնասիրություններ է կատարել իսլամական և արևմտյան միջնադարի պատմության բնագավառում։ Մբոուն եղել է բազմաթիվ կրթական ծրագրերի թոշակառու։ 1982-1986 թվականներին սովորել է FAC դրամաշնորհով։ 1986 թվականին Պրովանսի համալսարանում ստացել է միջնադարյան պատմության դոկտորի կոչում՝ պաշտպանելով իր ատենախոսությունը «Մամլուքների ռազմական արիստոկրատիան ըստ Իբն ալ-Ջիանի կադաստրի։ Ֆրանսիայի հետ համեմատության տարրեր»։ 1992-1993 թվականներին եղել է Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակառու և սովորել Միչիգանի պետական համալսարանում[7]։

1996 թվականին ստացել է Ռոքֆելլերի հիմնադրամի դրամաշնորհ և Վաշինգտոնի Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կրթաթոշակ «Քաղաքացիություն և աշխարհիկություն իսլամադավան երկրներում։ Աֆրիկայի ներգրավումը քննարկումներում» նախագծի համար։ Աշխատանքի է անցել որպես պատմության դասախոս Շեյխ Անտա Դիոպի համալսարանում[7]։

Համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Աֆրիկայում սոցիալական գիտությունների հետազոտությունների զարգացման խորհուրդը, որտեղ 1998 թվականին Մբոուն համակարգել է Գենդերային հիմնախնդիրների ինստիտուտը, Արևմտյան Աֆրիկայի բաց ընկերության նախաձեռնությունները, Գորեյի ինստիտուտը, Արևմտյան Աֆրիկայի հետազոտական կենտրոնը։ Մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Միջազգային զարգացման հետազոտական կենտրոնի տարածաշրջանային ծրագրերին։ 2001 թվականին նա մի քանի ամիս աշխատել է որպես Սենեգալի մշակույթի նախարար[7]։

2011 թվականի մայիսի 22-ին նրան շնորհվել է Հովհաննես Պողոս II Խաղաղության համար մրցանակը, որը նրան է հանձնել Սենեգալի առաքելական նվիրակ մոնսինյոր Լուիս Մարիանո Մոնտեմայորը։ Մբոուն առաջին կանանցից է, ով ստացել է այդ մրցանակը[7]։ 2017 թվականի ձմռանը նա ամուսնացել է պրոֆեսոր Սալիու Մբաեի հետ[8]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lydia Polgreen, "At Africa's Crumbling Colleges, No Room for Students", The New York Times, 26 mai 2007 (the situation at l'UCAD)
  • Fabrice Hervieu-Wane, "Penda Mbow. Femme d'utilité publique", dans Dakar l'insoumise, Éditions Autrement, Paris, 2008, p. 94-99
  • Penda Mbow, editor. "Hommes et femmes entre spheres publique et privee."Codesria, 2005 978-2-86978-141-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.adakar.com/qui/profil.asp?id=1129
  2. 2,0 2,1 2,2 2,3 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
  3. http://www.ndarinfo.com/Voici-le-mari-de-Penda-Mbow-le-Pr-Saliou-Mbaye-ancien-directeur-des-archives_a17967.html
  4. «Penda Mbow. Historienne, membre de la Société civile». Politique (ֆրանսերեն). www.adakar.com. Վերցված է 30.08.2019-ին.
  5. Mbaye, Amadou L. (2014 թ․ սեպտեմբերի 19). «Penda Mbow à propos de la succession d'Abdou Diouf à l'OIF: « Dakar n'a pas encore de préférence »». Sene News (ֆրանսերեն). www.senenews.com. Վերցված է 30.08.2019-ին.
  6. Cisse, Ndeye Aminata. «Sénégal: Professeur Penda Mbow, l'incarnation du leadership intellectuel». All Africa (ֆրանսերեն). www.allafrica.com. Վերցված է 30.08.2019-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Interview de Penda MBOW Représentante du Président de la République du Sénégal auprès de l'OIF». News Press (ֆրանսերեն). www.newspress.fr. 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 30.08.2019-ին.
  8. Sarr, Jacques Ngor (7 Januay 2017). «Voici le mari de Penda Mbow, le Pr Saliou Mbaye, ancien directeur des archives». NDARINFO (ֆրանսերեն). www.ndarinfo.com. Վերցված է 30.08.2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենդա Մբոու» հոդվածին։