Պեկինյան բադ (ուտեստ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պեկինյան բադի բաղադրիչները | |
| Չինական խոհանոց | |
| Ծագում | |
| Տեսակ | ուտեստ |
| Ենթատեսակ | roast duck? |
| Առաջացման երկիր | Չինաստան |
| Բաղադրամասեր | |
| Հիմնական | բադի միս,մեղր |
Պեկինյան բադ, չինական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը։ Պեկինյան բադի բաղադրատոմսը առավել հայտնի դարձավ դեռևս Յուան կայսրի օրոք, երբ բժիշկ-դիետոլոգ Հյուն պատասխանատու էր նրա սննդակարգի համար։ Նա այդ մասին նշել է իր «Սննդի ամենակարևոր սկզբունքները» աշխատության մեջ։
Ենթադրվում է, որ այս բաղադրատոմսը առաջացել է Շանդուն գավառում, սակայն ավելի սիրվում է Պեկինում, այդ իսկ պատճառով ստանում է պեկինյան անվանումը։ Բադը մեղրով պատելուց հետո եփվում է հատուկ ջեռոցում, եփվելուց հետո այն մատուցվում է շերտատված։ Միսը և մաշկը,որը պետք է լինի խրթխրթան մատուցվում է մանդարինի կտորներով, թարմ սոխով և այլ սոուսների հետ։ Հավելյալ կարելի է օգտագործել այլ բաղադրիչներ, որոնցից է օրինակ վարունգը։
Քանի որ ռեստորաններում բադը պատրաստվում է ամբողջովին, ապա նրանից առաջացած արգանակով պատրաստվում է կաղամբով ապուր և մատուցվում մսից հետո։ Պեկինյան բադը ուտում են նաև բրնձից պատրաստված բլիթներով։ Պեկինում այս ուտեստը մատուցվում է հատուկ ռեստորաններում։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեկինյան բադ (ուտեստ)» հոդվածին։ |
|