Պելլեգրինո Տիբալդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պելլեգրինո Տիբալդի
Abrégé de la vie des plus fameux peintres, avec leurs portraits gravés en taille-douce, les indications de leurs principaux ouvrages, quelques réflexions sur leurs caractères, et la maniere de (14749294066).jpg
Ծնվել է1527[1]
ԾննդավայրPuria, Վալսոլդա, Կոմո, Լոմբարդիա[2]
Վախճանվել է1596[1][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][18] կամ մայիսի 27, 1596(1596-05-27)[2][19][20]
Մահվան վայրՄիլան, Միլանի դքսություն[2]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա[21]
Մասնագիտությունճարտարապետ և նկարիչ
Ուշագրավ աշխատանքներBasilica of San Gaudenzio?, San Fedele Church?, Venus and Minerva? և Visitation (Meeting of Mary and Elizabeth in the Presence of Saints Joseph and Jerome)?
ՈւսուցիչPerino del Vaga?
ԱշակերտներDomenico Tibaldi?
Pellegrino Tibaldi Վիքիպահեստում

Պելլեգրինո Տիբալդի (իտալ.՝ Pellegrino Tibaldi, հայտնի է նաև որպես ՝ իտալ.՝ Pellegrino di Tibaldo de Pellegrini, 1527[1], Puria, Վալսոլդա, Կոմո, Լոմբարդիա[2] - 1596[1][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][18] կամ մայիսի 27, 1596(1596-05-27)[2][19][20], Միլան, Միլանի դքսություն[2]), իտալացի մաներիստ ճարտարապետ, քանդակագործ, որմնանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիբալդին ծնվել է Վալսոլդայում, որն այն ժամանակ եղել է Միլանի դքսության կազմում: Մեծացել է Բոլոնյայում: Հայրը եղել է քարտաշ: Հավանական է, որ աշակերտել է Բարտոլոմեո Ռամենգիին և Իննոչենցո դա Իմոլային: Առաջին փաստագրած կտավը՝ «Սուրբ Կատարինեի ամուսնությունը», ստեղծել է տասնհինգ տարեկան հասակում:

«Սուրբ ընտանիքը Եղիսաբեթի հետ», Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
Սան Սեբաստիանո (Միլան)

1547 թվականին մեկնել է Հռոմ՝ ուսանելու Պերինո դել Վագայի մոտ: Հռոմում ներգրավվել է Սուրբ Հրեշտակի ամրոցի խորհրդակցական սենյակի (Sala del Consiglio) ձևավորման աշխատանքներում: 1547 թվականին Պերինոյի մահից հետո Տիբալդին պալատական լայնածավալ որմնանկարչության մեջ առաջատար դիրք է զբաղեցրել (1547-1549): Որմնանկարների վրա զգալի է եղել Միքելանջելոյի ազդեցությունը:

Բոլոնյայում տարբեր աշխատանքներ է կատարել կարդինալ Ջովանի Պոջջիի համար: Պոջջիի պալատում ստեղծել է Ուլիսի պատմության որմնանկարների շարք, Պոջջիի մատուռում՝ տեսարաններ Մկրտչի կյանքից, Հռոմի Սաչետի պալատում՝ տեսարաններ Մովսեսի կյանքից: Իր հովանավորությամբ Ջակոմո Մաջջորե եկեղեցում կառուցել է մատուռ, որի համար ստեղծել է «Սուրբ Հովհաննեսը քարոզում է անապատում» և «Ընտրյալների տարանջատումը անիծյալներից» տեսարանները: Կարդինալ Պոջջինին նրան է հանձնարարել ստեղծելու Լորետոյի Բազիլիկա դելլա Սանտա Կազա եկեղեցու մատուռը, որտեղ ստեղծել է «Սուրբ Ծնունդ», «Տաճար ներկայանալը», «Այլակերպություն», «Սուրբ Հովհաննեսի գլխատումը» որմնանկարները:

1558-1561 թվականներին Տիբալդին ապրել է Անկոնայում, որտեղ որմնանկարներ է ստեղծել Անկոնայի պատմական Loggia dei Mercanti[22] և Ֆերետտի պալատների համար: 1561 թվականին հանդիպել է կարդինալ Կառլո Բորրոմեոյին, ում հանձնարարությամբ Միլանում աշխատել է որպես ճարտարապետ, աշխատանքներ է կատարել տաճարում, արքեպիսկոպոսի պալատի բակում (1564-1570), Սան Ֆեդելե ( 1569-1579) և Սան Սեբաստիանո (1577) եկեղեցիներում: Միլանում աշխատել է նաև որպես քաղաքացիական ճարտարապետ, նախագծել Spinola, Erba Odescalchi և Prospero Visconti պալատները: 1575 թվականին կարդինալ Տոլոմեո Գալյոյի հանձնարարությամբ Կոմո լճի ափին սկսել է Villa d'Este վերածննդի դարաշրջանի արիստոկրատ նստավայրի շինարարությունը:

1586 թվականին Տիբալդին մեկնել է Իսպանիա, որտեղ փոխարինել է պալատական նկարիչ Ֆեդերիկո Ցուկկարոյին: Ֆիլիպ II Հաբսբուրգի խնդրանքով նկարազարդել է Էլ Էսկորիալ պատմամշակութային համալիրի ստորին կամարակապ սրահները: Նրա ամենամեծ աշխատանքը գրադարանի որմնանկարներն են[1][2]: Վերադառնալով Միլան՝ մինչև կյանքի վերջ եղել է Միլանի տաճարի ճարտարապետը:

Պելլեգրինոյի եղբայրը՝ Դոմենիկո Պելլեգրինո Տիբալդին, եղել է փորագրող վարպետ, ով ակտիվ գործունեություն է ծավալել Բոլոնյայում: Նրա աշակերտներից են եղել Օրանցիո Սամաչինին[23], Լորենցո Սաբբատինին[24] և Ջիրոլամո Միրուոլին[25]: Որդին՝ Դոմենիկո Տիբալդին, Բոլոնյայում ճարտարապետ է եղել:

Ստեղծագործությունների անթոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սուրբ Կատարինեի ամուսնությունը», Բոլոնյայի պատկերասրահ
  • «Սուրբ Միքայելի որմնանկարը», Սուրբ Հրեշտակի ամրոց
  • «Հովիվները երկրպագում են Քրիստոսին», Բորգեզե պատկերասրահ[3]
  • «Հովհաննես Մկրտչի կոնցեպցիան» (1555), Սան Ջորջե Մաջջորե, Բոլոնյա
  • «Ամբոխի քարոզը», (Սան Ջորջե Մաջջորե, Բոլոնյա)
  • «Սուրբ ընտանիք և Հովհաննես Մկրտիչը», Ինդիանապոլիսի արվեստի թանգարան
  • «Քրիստոսի մկրտությունը», Անկոնա
  • Խորանի նկար, Սուրբ Ագոստինո, Անկոնա
  • «Թովմասի կասկածամտությունը»(1565), գծանկար, 1565, Ամրոզինա, Միլան[4]
  • «Թովմասի կասկածամտությունը» (recto), «Թովմասի կերպարի ուսումնասիրությունը» (verso, գծանկար, Փոլ Գեթթի թանգարան [5]
  • «Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումը» Բրերա պատկերասրահ, Միլան
  • «Մադոննան մանկան հետ», մասնավոր հավաքածու[6]
  • «Սուրբ ընտանիք և սուրբ Եղիսաբեթ»[7]
  • «Լռության այլաբանություն»(1569), Բոլոնյայի քաղաքացիական թանգարան
  • «Պոլիֆեմի կուրացումը», Բոլոնյայի միջազգային թանգարան և երաժշտական գրադարան[8]
  • «Սուրբ կույսի կյանքը», Էլ Էսկորիալ, Մադրիդ
  • «Քրիստոսի չարչարանքները», Էլ Էսկորիալ, Մադրիդ
  • «Ecce Homo» (1589), Էլ Էսկորիալ, Մադրիդ
  • «Սուրբ Միքայել» Էլ Էսկորիալ, Մադրիդ[9]
  • «Սուրբ Լորենսի նահատակությունը» Էլ Էսկորիալ, Մադրիդ[10]
  • «Հովսեփի պատմությունը», Մոնրեալի գեղարվեստի թանգարան, Մոնրեալ, Կանադա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 Pellegrino Tibaldi
  4. 4,0 4,1 4,2 Swartz A. Pellegrino Pellegrini — 2007.
  5. 5,0 5,1 5,2 KulturNav — 2015.
  6. 6,0 6,1 6,2 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  8. 8,0 8,1 8,2 Թագավորական գեղարվեստական ակադեմիա — 1768.
  9. 9,0 9,1 9,2 Artnet — 1998.
  10. 10,0 10,1 10,2 Faceted Application of Subject Terminology
  11. 11,0 11,1 11,2 AGORHA
  12. 12,0 12,1 12,2 Encyclopædia UniversalisEncyclopædia Britannica.
  13. 13,0 13,1 13,2 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
  14. 14,0 14,1 14,2 LIBRIS
  15. 15,0 15,1 15,2 Web umenia
  16. 16,0 16,1 16,2 Nelson-Atkins Museum of Art — 1933.
  17. 17,0 17,1 17,2 ArtCyclopedia
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Artsy
  19. 19,0 19,1 19,2 Pellegrino Tibaldi
  20. 20,0 20,1 20,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  21. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=34333
  22. foto14a
  23. Bryan, page 442.
  24. Bryan, page 434.
  25. Bryan, page 158.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Age of Correggio and the Carracci: Emilian Painting of the 16th and 17th Centuries (exh. cat., Washington, N.G.A.; New York, Met.; Bologna, Pinacoteca; 1986)
  • Painting in Italy 1500–1600, S.J. Freedberg, (Penguin History of Art, 2nd Edition, 1983). 567–572.
  • Pellegrino Tibaldi – Catholic Encyclopedia article
  • Bryan, Michael (1889). Walter Armstrong & Robert Edmund Graves, ed. Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical (Volume II: L-Z). York St. #4, Covent Garden, London; Original from Fogg Library, Digitized May 18, 2007: George Bell and Sons. p. 571.