Պարոն Լազարեսկուի մահը
Պարոն Լազարեսկուի մահը ռումիներեն՝ Moartea domnului Lăzărescu | |
---|---|
Երկիր | Ռումինիա[1] |
Ժանր | դրամա |
Թեմա | մահացում[1] և բժշկական անհետազգելիություն[1] |
Թվական | 2005 և մայիսի 17, 2005 |
Լեզու | ռումիներեն |
Ռեժիսոր | Cristi Puiu?[1] |
Պրոդյուսեր | Alexandru Munteanu? |
Սցենարի հեղինակ | Cristi Puiu?[1] և Răzvan Rădulescu?[1] |
Դերակատարներ | Ioan Fiscuteanu?[1], Լումինիցա Գեորգիու[1], Շերբան Պավլու, Գաբրիել Սպահիու, Florin Zamfirescu?, Bogdan Dumitrache?, Dragoș Bucur?, Clara Vodă?, Adrian Titieni?, Mimi Brănescu?, Dan Chiriac?, Laura Creț?, Monica Bîrlădeanu?, Cerasela Iosifescu?, Ալեքսանդրու Պոտոչան, Anca Puiu?, Andrei Șerban?, Dorian Boguță?, Doru Ana? և Alina Berzunțeanu? |
Օպերատոր | Օլեգ Մուտու[1] |
Երաժշտություն | Andreea Păduraru?[1] |
Մոնտաժ | Dana Bunescu?[1] |
Պատմվածքի վայր | Բուխարեստ[1] |
Կինոընկերություն | Mandragora Movies?[2] |
Տևողություն | 153 րոպե |
Պարոն Լազարեսկուի մահը (ռումիներեն՝ Moartea domnului Lăzărescu), 2005 թվականին ռումին կինոռեժիսոր Քրիստի Պույուի նկարահանած տրագիկոմիկական ֆիլմը, որը համարվում է «ռումինական նոր ալիքի» առաջին[3] և առավել հեղինակավոր կինոստեղծագործությունը։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարը պատմում է բուխարեստցի մի ծեր մարդու մասին, ում շտապ բուժօգնության մեքենայով մի հիվանդանոցից մյուսն են տանում, և ամեն տեղ բժիշկները հրաժարվում են բուժել նրան, ուղարկում են իրենցից հեռու։ Վերջապես հիվանդանոցներից մեկում վիրաբույժը խոստանում է վիրահատել, պայմանով, որ ծերունին ստորագրի ռիսկերի մասին զգուշացնող փաստաթուղթը, բայց վերջինս այնքան է հյուծված ու տանջահար, որ չի կարողանում ստորագրել, և այս մի բժիշկն էլ է հրաժարվում բուժօգնություն ցույց տալ։ Ֆիլմի վերջին կադրերում երևում է, որ ծեր հիվանդին, ի վերջո, նախապատրաստում են արտաքո կարգի վիրահատության[4], սակայն այդպես էլ անորոշ է մնում՝ օգուտ կտա՝ այդ վիրահատությունը, թե՝ ոչ։ Ըստ կինոռեժիսորի մտահղացման՝ «Պարոն Լազարեսկուի մահը» պետք է լինի Բուխարեստի արվարձաններում ապրող մարդկանց կյանքի ու մահվան մասին պատմող, վեց կինոնկարից բաղկացած ֆիլմաշարի առաջին կինոերկը։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է կինոքննադատների դրվատական արձագանքներին, բազում հողինակավոր մրցանակների։ 2017 թվականին The New York Times-ի կազմած «21-րդ դարի լավագույն ֆիլմերի» ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը[5], 2006 թվականին դարձել է ռումինական կինոյից միակ ներկայացվածը «Օսկարի» համար ծավալված պայքարում[6][7], Կաննի կինոփառատոնում արժանացել «Առանձնահատուկ հայացք» մրցանակի... Ընդհանուր առմամբ ֆիլմը շահել է 24 մրցանակ և, բացի այդ, 19 անգամ էլ մրցանակների է առաջադրվել զանազան անվանակարգերում։
Կինոնկարում, որի մեծ մասը նկարահանվել է վառ արտահայտված կեղծ-վավերագրական ոճով[4][8], դերակատարումներով հանդես են եկել Իոն Ֆիսկուտեանուն, Լումինիտա Գեորգիուն, Դորու Անան, Մոնիկա Բառլադեանուն, Միմի Բրանեսկուն, Դրագոշ Բուկուրը, Ադրիան Տիցիենին, Դանա Դոգարուն, Դորիան Բոգուտան, Կլարա Վոդան և ուրիշ դերասանններ[9]։
Պարգևներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 — Կաննի կինոփառատոնի «Առանձնահատուկ հայացք» (Prix Un certain regard) մրցանակ
- 2005 — Չիկագոյի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ
- 2005 — Բրատիսլավայի կինոփառատոնի երեք մրցանակ (ուսանողական, էկումենիկ և գլխավոր ժյուրիների)
- 2005 — Կոպենհագենի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ, ինչպես նաև մրցանակ «Լավագույն դերասան» (Իոն Ֆիսկուտեանու) անվանակարգում
- 2005 — քննադատների մրցանակ՝ նորվեգական կինոփառատոնում
- 2005 — Ռեյկյավիկի կինոփառատոնի մրցանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում
- 2005 — Տալլինի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ, ինչպես նաև «Դոն Կիխոտ» մրցանակ
- 2005 — Տրանսիլվանյան կինոփառատոնի վեց մրցանակ («Լավագույն ռումինական ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա» (Քրիստի Պույու), «Լավագույն դերասան» (Իոն Ֆիսկուտեանու), «Լավագույն դերասանուհի» (Լումինիտա Գեորգիու), «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգերում և կինոմամումլի միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ)
- 2005 — առաջադրում Եվրոպական կինոակադեմիայի մրցանակների համար երկու անվանակարգում՝ «Լավագույն ռեժիսոր» (Քրիստի Պույու) և «Լավագույն սցենար» (Քրիստի Պույու և Ռեզվան Ռեդուլեսկու)
- 2006 — առաջադրում «Անկախ ոգի» մրցանակի համար՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում
- 2007 — առաջադրում Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակի համար՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 europeanfilmawards.eu
- ↑ https://web.archive.org/web/20180212005022/https://www.europeanfilmacademy.org/2005.121.0.html
- ↑ Андрей Плахов. Канн эпохи реставрации // Коммерсантъ, 17.05.2010.
- ↑ 4,0 4,1 HRT, Aurora, rumunjski film (пристапено на 27.10.2019)
- ↑ Dargis, Manohla; Scott, A.O. «The 25 Best Films of the 21st Century...So Far». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ |título=History of the Academy Awards – Page 1 |publicado=Academia de Artes e Ciências Cinematográficas |url=http://www.oscars.org/aboutacademyawards/history01.html |acessodata=18 de junho de 2008 |arquivourl=https://web.archive.org/web/20080413201500/http://www.oscars.org/aboutacademyawards/history01.html |arquivodata=13 de abril de 2008}}
- ↑ |título=History of the Academy Awards – Page 2 |publicado=Academia de Artes e Ciências Cinematográficas |url=http://www.oscars.org/aboutacademyawards/history02.html |acessodata=18 de junho de 2008|arquivourl=https://web.archive.org/web/20080406060609/http://www.oscars.org/aboutacademyawards/history02.html |arquivodata= 6 de abril de 2008}}
- ↑ IMDb, The Death of Mr. Lazarescu (2005) Awards (пристапено на 27.10.2019)
- ↑ IMDb, The Death of Mr. Lazarescu (2005) (пристапено на 27.10.2019)
|