Պարանոիդ անձնային խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարանոիդ անձնային խանգարում
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
ՀՄԴ-10F60.0
Բուժումհոգեթերապիա
 Paranoid personality disorder Վիքիպահեստում

Պարանոյիդ անձնային խանգարում(հունարեն παράνοια — խելագարություն), անձնային խանգարում, որը բնութագրվում է ֆրուստրացիայի նկատմամբ չափազանց զգայունակությամբ, կասկածամտությամբ, հիշաչարությամբ, շրջապատի նկատմամբ անընդհատ դժգոհությամբ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

ICD-10[խմբագրել | խմբագրել կոդը]

ICD-10-ի համաձայն՝ այս անձնային խանագարումը ախտորոշվում է հետևյալ հատկանիշների հիման վրա.

  • Չափազանց զգայունակություն անհաջողությունների և մերժումների նկատմամբ,
  • Միտում՝ անընդհատ դժգոհելու ինչ-որ բանից,
  • Կասկածամտություն և փաստերի աղավաղման ընդհանուր միտում՝ այլ մարդկանց գործողությունները ոչ ճիշտ մեկնաբանելով,
  • Անձի իրավունքների հետ կապված հարցերում ոչ ադեկվատ վերաբերմունք,
  • Սեռական զուգընկերոջ կամ ամուսնու անհավատարմության նկատմամբ անընդհատ վերականգնվող կասկած,
  • Միտում՝ սեփական նշանակալիության, արժևորության ապրմանը՝ շրջապատում տեղի ունեցողն անընդհատ սեփական անձին վերագրելով,
  • Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մեկնաբանման խիստ, անէական օրինապահությամբ տարվածություն։

DSM-5[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ DSM-5-ի՝ պարանոյիդ անձնային խանգարման բնորոշ ախտանշաններն են.

  • Գործողության (էքսպլուատացիայի) սպասում ուրիշներից՝ առանց բավարար հիմնավորման
  • Զգուշավորություն՝ կապված ուրիշներին վնասելու հնարավորության հետ,
  • Կասկած՝ կապված իրենց նկատմամբ մարդկանց օրինապահության հետ,
  • Հակում՝ թաքնված սպառնալիքներ տեսնելու շրջապատողների ասածներում, դիտողություններում,
  • Անվստահություն ուրիշների նկատմամբ՝ կապված վախի հետ, որ ցանկացած ինֆորմացիա կօգտագործվի իրենց դեմ,
  • Հակում՝ արձագանքելու փոքրիկ նկատողոություններին մեծ վիրավորանքով, չհիմնավորված կասկածներ հավատարմության վերաբերյալ. օրինակ՝ ամուսնու։

Ախտորոշվում է 18 տարեկանից։ պարանոյիդ անձնային խանգարում ունեցող մարդիկ ուշադրություն են դարձնում հարաբերությունների այնպիսի նրբությունների, ինչպիսիք են խոսակցության տոնայնությունը, ոչ վերբալ ռեակցիաները։ Ֆիքսվում են մանրամասնությունների վրա և երկար մտածում դրանց մասին՝ որպես շատ կարևորի։ Բազային անվստահություն ամեն ինչի նկատմամբ։ Չեն ներում իրենց նկատմամբ վիրավորանքները. նույնիսկ եթե գիտակցականորեն չեն մտածում, որ իրենց երբևէ վիրավորել են, անգիտակցականը պահպանում է բացասական հիշողությունները, որոնք անընդհատ ազդում են հարաբերությունների վրա։ Անգիտակցական ոլորտում բացասական հիշողությունների կուտակումը արդյունքում կարող է հանգեցնել անսպասելի, շատ ուժեղ հուզական ռեակցիաների։

Նրանց հատուկ է սկզբունքային անվստահությունը մարդկանց նկատմամբ որպես կյանքի ռազմավարություն. նրանք չեն վստահում մարդկանց ընդհանրապես։ Բավական հեշտ են ենթարկվում հոգեկան տրավմատիզացիայի, իսկ պատասխան ռեակցիան տրվում է հակագրոհի և չարության տեսքով։ Հումորի զգացման բացակայություն. նրանք չեն հասկանում կատակներ, որոնց ագրեսիվ են վերաբերվում։ Հոգեվերլուծությունը նրանց մոտ դուրս է բերում պրոյեկցիայի պաշտպանական մեխանիզմը. բացասական հոգեբանական վիճակները պրոյեկտվում են ուրիշների վրա և ընկալվում որպես վտանգ։ Ադապտացիայի լուրջ խնդիրներ ունեն։

Սարսափում են ուրիշների կողմից ապակառուցողական վերաբերմունքից։ Ամբողջությամբ կենտրոնացած են ուրիշների դրդապատճառների վրա, քան իրենց սեփականին։ Ունեն նախանձի զգացում, որը պրոյեկտում են ուրիշների վրա՝ համարելով, որ իրենց են նախանձում։ Խորքային թաքնված մեղքի զգացում, որը չի գիտակցվում։ Գերզգոնություն, պաթոլոգիական խանդի առկայություն։ Պարանոյիդ անձինք օգտագործում են անդեմ ձևակերպումներ, որոնք վերաբերում են նրանց սեփական մոտիվացիային, հուզական ապրումներին։ Արտաքնապես շատ ինքնաբավականացված են. բայց դա միայն արտաքնապես է՝ թաքցնելով նրանց թուլությունը։ Իրականում, նրանք միշտ չափազանց մտահոգված են, թե ինչ են իրենց մասին մտածում և զգում ուրիշները։

Չափազանցված միտում՝ ժխտելու սեփական պատասխանատվությունն արված սխալների, անհաջողությունների և այլնի համար։ Պատասխանատվությունն իրենցից դուրս են թողնում և գցում ուրիշների վրա։ Բնութագրական է էթիկական տեսանկյունից անընդունելի ցանկությույների՝ այդ թվում՝ սեռական, ժխտում։ Անընդհատ ներքին թշնամության առկայություն շրջապատողների նկատմամբ, որն անկառավարելի բնույթ է կրում։ Այսպիսի մարդիկ բավականաչափ չեն գիտակցում իրենց հույզերն ու գործողությունները։ Նրանց բացասական, ինըտուիտիվ գնահատականները կրում են կայուն, խցանվող բնույթ. ձևավորվում է որոշակի ալգորիթմ, որի դեպքում բոլոր իրադարձությունները դիտարկվում են միայն մեկ տեսանկյունից՝ առանց հաշվի առնելու նրանց դինամիկան։ պարանոյիդ անձանց բնորոշ է քրոնիկ վախը. երբեք իրենց ամբողջությամբ անվտանգ չեն զգում և միշտ գերզգոնության մեջ են։ Նրանց մոտ հայտնաբերվում է ինքնագնահատականի բևեռայնություն։

Թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեվերլուծական թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանոյիդ անձանց հոգեվերլուծական թերապիան բավական դժվար, երկարատև աշխատանք է, որը թերապևտից պահանջում է մասնագիտական բարձր որակներ, և առաջին հերթին, տեղափոխել իրեն ուղղված բացասական հույզերը։ պարանոյիդ այցելուն հակված է թերապևտի վրա պրոյեկտել իր բացասական որակները, մեղադրելու նրան բոլոր գործողություններում և ակտիվորեն փնտրելու ապացույցներ իր ֆանտազիաների համար, այդ թվում և՝ մեղադրելու թերապևտին իր նկատմամբ բացասական վերաբերմունքի համար («պրոյեկտիվ ինդենտիֆիկացիա»)։

Մյուս միտումը, որի հետ կարող է բախվել թերապևտը, ժամանակավոր իդեալիզացիան է։ Սովորաբար, պարանոյիդ այցելուն, ժխտելով իր որակները, որոնք իրեն բացասական են թվում, ընկալում է իրեն որպես արտաքին ագրեսիայի զոհ, իսկ շրջապատողներին դիտարկում է որպես բազմաթիվ մեղքերի ագրեսիվ կրողներ։ Առավել բարդ է թերապևտի աշխատանքը իդեալիզացիայի փուլի ավարտից հետո։

Հաջող հոգեվերլուծական թերապիան ենթադրում է այցելուի կողմից այն բանի գիտակցում, որ որակներն ու ցանկությունները, որոնք նրան դուր չեն գալիս շրջապատողների մոտ, նրա սեփական որակներն ու ցանկություններն են։ Այս գիտակցմանը հասնելու հիմնական միջոցներից է տեղափոխման (տրանսֆեր) վերլուծությունը, որի ընթացքում այցելուն կարող է տեսնել, որ իր ֆանտազիաները թերապևտի մասին օբյեկտիվ հիմքեր չունեն։ Դրա համար թերապևտը պետք է այդպիսի հիմքերի առիթ չտա, հաջողությամբ տանի այցելուի վերաբերմունքը, և հաղթահարի իր հույզերը՝ հատկապես բացասական։

պարանոյիդ անձանց մոտ արտահայտված ժխտումն ազդում է թերապիայի արագության վրա։ Այս պաշտպանական մեխանիզմին բնորոշ է ինչ-որ բան ընդունելու արմատական ժխտումը։ Տեղափոխման ուղղակի մեկնաբանությունները հանդիպում են ավելի ուժեղ ժխտման։ Պահանջվում է բավական ժամանակ և աջակցություն, որպեսզի այցելուն ընդունի այն հավանականությունը, որ այն, ինչ նա տեսնում է շրջապատողների մեջ, կարող է իրենից բխել։

Չնայած դժվարություններին՝ Նենսի Մակ-Վիլյամսը նշում է, որ թերապիայի գործընթացը չափազանց նշանակալից է այսպիսի այցելուների համար. պարանոյիդ անձնայաին խանգարում ունեցող մարդու համար, ով աշխարհը տեսնում է մռայլ, տագնապային, հոգեթերապիան բավական արժեքավոր է այն առումով, որ նրա բացասական վերաբերմունքը լսում են՝ առանց պատասխան հակագրոհի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Diagnostic and statistical manual of mental disorders : DSM-5. — 5th ed.
  • Международная статистическая классификация болезней и проблем, связан­ных со здоровьем; 10-й пересмотр.
  • Короленко Ц.П., Дмитриева Н.В. Личностные и диссоциативные расстройства: расширение границ диагностики и терапии: Монография. – Новосибирск: Издательство НГПУ, 2006. – 448 с.
  • Мак-Вильямс Нэнси Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе, 1998.-480с.
  • Aaron Beck, Arthur Freeman. Cognitive Therapy of Personality Disorders, 1990.
  • Akhtar,S. (1990) Paranoid Personality Disorder: A Synthesis of Developmental, Dynamic and Descriptive Features. American Journal of Psychotherapy, 44,5-25.
  • Beck,A., Freeman,A. (1990) Cognitive Therapy of Personality Disorder. New York: Gyilford.
  • Bleuler, E. (1908) Textbook of Psychiatry. New York. MacMillan,1924.
  • Colby,K. (1977) Appraisal of Four Psychological. Theories of Paranoid Phenomena. Journal of Abnormal Psychology, 86,54-59.
  • Kernberg,O. (1982) Paranoid Regression, Sadistic Control and Dishonesty in the Transference. In M.Stone Abnormalities of Personality. New York. London. W. Norton (Unpublished Manuscript).
  • Millon,T. (1981) Disorder of Personality: DSM-III, Axis II. New York.Wiley.
  • Sulzman,L. (1960) Paranoid State: Theory and Therapy. Archives of General Psychiatry, 2, 679-693.