Պատը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատը
գերմ.՝ Die Wand
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ և հակաուտոպիական վեպ
ՀեղինակՄառլեն Հաուսհոֆեր
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակություն1963
Die Wand (novel)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատը (այլ կիրառումներ)

Պատը (գերմ.՝ Die Wand), ավստրիացի գրող Մառլեն Հաուսհոֆերի վեպը[1], որ գրվել է 1963 թվականին հակաուտոպիայի ժանրում[2]։ Համարվում է նրա լավագույն աշխատանքը։ Այդ վեպի համար գրողն արժանացել է Արթուր Շնիցլերի մրցանակի։ Ավստրիական ռադիոյով վեպի ընթերցման՝ մրցանակի արժանանալը նպաստել է Հաուսհոֆերի ժողովրդականության աճին։ «Պատը» վեպն զբաղեցրել է երկրորդ տեղը Spiegel ամսագրի կողմից կազմված բեսթսելլերների ցանկում[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսուհին քառասուն տարեկան կին է, որի անունը չի նշվում։ Իր զարմուհու ու նրա ամուսնու հետ կինը գնում է ավստրիական լեռները, որպեսզի ազատ օրերն այնտեղ անցկացնի որսորդական տնակում։ Հաջորդ առավոտյան կինը հայտնաբերում է, որ մնացել է մենակ իր զարմուհու շան հետ, որին կոչում էին Լուխս։ Փորձելով գտնել ուրիշ մարդկանց՝ նա բախվում է թափանցիկ պատի, որը նրան բաժանում է մնացած ամբողջջ աշխարհից։ Դրսում ամեն ինչ թվում է մեռյալ։ Միակ մարդը, որին նա կարողանում է տեսնել հեռադիտակով, թվում է սառած։ Նրան թվում է, որ անհայտ աղետն սպանել է պատից այն կողմ գտնվող ամեն կենդանի երևույթ։ Նա հայտնվում է կատարյալ միայնության մեջ՝ հավասարապես պաշտպանված և գերված անտեսանելի պատով։

Այդտեղից դուրս գալու բոլոր փորձերը ձախողվում են։ Շան, կատվի և հղի կովի հետ նա փորձում է գոյություն պահպանել և հաշտվել ստեղծված դրության հետ։ Նա ստիպված է լինում ինքնուրույն հավաքել անհրաժեշտ ամեն ինչ այգուց և շրջակա անտառից։ Վախն ու մենակությունը հաղթահարելու համար նա վարում է օրագիր՝ չիմանալով, թե կկարդա այն արդյոք ինչ-որ մեկը։

Վեպի ավարտին մոտ հայտնվում է մեկ այլ մարդ՝ առաջինն ու միակը ամբողջ պատումի ընթացքում։ Նա սպանում է շանն ու հորթին հավանաբար առանց պատճառի։ Կինը կրակում է նրա վրա՝ ամենայն հավանականությամբ իրեն զրկելով մեկ այլ մարդու հանդիպելու միակ հնարավորությունից։

Պատմությունն ավարտվում է օրագրի գրությամբ այն մասին, թե կովը նորից հղի է, և ինչպես հույս ունի հերոսուհին, կատուն նոր ձագեր է ունենալու։ Կնոջ հետագա ճակատագիրը մնում է անհայտ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները տարբեր կերպ են մեկնաբանել Հաուսհոֆերի «Պատը» վեպը։ Ոմանք այն համարում են ժամանակակից քաղաքակրթության բավական ծայրահեղական քննադատություն։ Գլխավոր հերոսուհին ստիպված է վերադառնալ ավելի բնական կենսակերպի՝ տեսնելով, թե որքան անպետք են դառնում սովորական իրարն որոշակի իրավիճակներում, ինչպես է քաղաքային կյանքը մարդկանց դարձնում «ոչ պիտանի բնության հետ ներդաշնակության մեջ ապրելու համար»[4]։ Mercedes Benz մեքենան, որով նա գնում է լեռները, կամաց ծածկվում է բուսականությամբ։ «Պատը», որ հերոսուհում մեկուսացրել էր քաղաքակրթությունից, միևնույն ժամանակ նրան հնարավորություն է տալիս փոխել և վերանայել իր հայացքները որոշ երևույթների գերակայության վերաբերյալ[5]։ Ուրիշները Հաուսհոֆերի գիրքը նարագրում են որպես 20-րդ դարի «դաստիարակչական վեպ», որն ուսումնասիրում է «հերոսուհու հասունացման գործընթացի հոգեբանական, ոչ թե սոցիալ-պատմական ասպեկտները»[6]։

Երեխաների համար նախատեսված իր «Վերջ չունեցող երկինք» (գերմ.՝ Himmel, der nirgendwo endet, 1966) ինքնակենսագրական վեպում Հաուսհոֆերը մոր և դստեր միջև հեռավորության մեծանալը նկարագրում է որպես նրանց միջև եղած «պատ», որը չի կարող հեշտությամբ քանդվել։ Այդ տեսանկյունից՝ «Պատը» կարող դիտարկվել որպես մարդու միայնության մետաֆոր։

Վեպն ազդեցություն է ունեցել այնպիսի հեղինակների վրա, ինչպիսին է Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլֆրիդե Ելինեկը, որը Հաուսհոֆերին է նվիրել իր Prinzessinnendramen հինգ պիեսներից մեկը՝ «Պատը» վեպին հատուկ հղումով[7]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պատը» վեպը թարգմանվել է 19 լեզուներով[3][8][9]։ Անգլերեն թարգմանությունը, որ արվել է հյուսիսիռլանդացի թարգմանիչ Շոն Ուայթսայդի կողմից, լույս է ընծայվել ամերիկյան Cleis Press անկախ հրատարակության կողմից 1990 թվականին;

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Marlen Haushofer homepage(չաշխատող հղում)
  2. Cornick Lisa (Spring 1992)։ «Identity in Women's Writings: The Proclivity of Solitude and Self – Marlen Haushofer's Austrian Utopia and Anna LaBastille's American Wilderness»։ Mount Olive Review: Images of Women in Literature (North Carolina) 6: 25–36 
  3. 3,0 3,1 3,2 «Die Wand» (գերմաներեն)։ Mein Österreich։ Վերցված է 2017-03-12 
  4. Berroth, Erika (1997), «Heimatdichtung», in Eigler, Friederike, The Feminist Encyclopedia of German Literature, Westport, CT: Greenwood Press, pp. 232 
  5. Heger Roland (1971)։ Der österreichische Roman des 20. Jahrhunderts (German)։ Erster Teil։ Vienna: Wilhelm Braumüller Universitäts-Verlagsbuchhandlung։ էջեր 90–5 
  6. Komm, Katrina (1997), «Entwicklungsroman», in Eigler, Friederike, The Feminist Encyclopedia of German Literature, Westport, CT: Greenwood Press, pp. 115–6 
  7. Jelinek, Elfriede (2005), Princess Dramas – The Wall, http://a-e-m-gmbh.com/wessely/fwand_lf.htm, վերցված է 10 April 2013 
  8. «Книга «Стена» Хаусхофер М.»։ «Озон»։ Վերցված է 2017-03-12 
  9. «Марлен Хаусхофер «Стена»»։ «Лаборатория Фантастики»։ Վերցված է 2017-03-12 
  10. Andreas Bohren։ «Auszeichnungen» (գերմաներեն)։ MarlenHaushofer.ch։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-08-ին։ Վերցված է 2017-03-12 
  11. Die Wand(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]